Արցախի Հանրապետության Ազգային ժողով
| Արցախի Ազգային Ժողով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային Ժողով | |
|---|---|
Արցախի Հանրապետության Զինանշան | |
| Տեսակ | |
| Տեսակ | Միապալատ |
| Պատմություն | |
| Հիմնադրված | 28.11.1991 |
| Ղեկավարում | |
| ԱԺ Նախագահ | Դավիթ Իշխանյան |
| ԱԺ նախագահի տեղակալ | Գագիկ Բաղունց |
| Կազմը | |
| Նստատեղեր | 33 |
| Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն
Աջակցում է Ընդդիմություն |
| Ընտրություններ | |
| ընտրակարգ | Համամասնական |
| վերջին ընտրություններ | 21.05.2020 |
| Հանդիպումների վայր | |
|
|
Արցախի Հանրապետության Ազգային ժողով (նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով), Արցախի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 2020 թվականի մայիսի 21-ից ընտրվեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից, որից 22-ը ընտրվում են համամասնական, 11-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 5 տոկոսը։ Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ խորհրդարանների հետ ունեցած բարեկամական խմբերը. Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խումբ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի բոլոր անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով ՝ համամասնական ընտրակարգով[1]։
I գումարման Ազգային Ժողով (Գերագույն Խորհուրդ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի կատարումն 1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեում ժողովրդի կամքի արտահայտության, 1991թ. դեկտեմբերի 28-ին անց են կացվել ԼՂՀ պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։
Հիմնականից բացի՝ 1992թ. հունվարի 11-ին անց են կացվել լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչև 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։
| Խմբակցություն | Նստատեղ |
|---|---|
| ՀՅԴ | 35 |
| Արցախի ժողովրդական ճակատ | 2 |
| Մարտակերտցիների խումբ | 18 |
| Միացում | 19 |
| Չեզոք անդամներ | 4 |
| Զինվորականներ | 13 |
II գումարման Ազգային Ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թ․ ապրիլի 30-ին անցկացվեցին Արցախի Հանրապետության Խորհրդարանի ընտրությունները, որոնք կազմակերպվել են մեծամասնական ընտրակարգով։ Ընտրությունները տեղի են ունեցել 33 ընտրատարածքից 31-ում, իսկ 2-ում՝ պատգամավորության մեկական թեկնածուների ինքնաբացարկի պատճառով չկայացան։ Արցախի Հանրապետության ԿԸՀ 1995 թ․ մայիսի 5-ի նիստի որոշմամբ գրանցվեց 23 պատգամավոր։
1995 թ․ հունիսի 30-ին 5 ընտրատարածքում անց են կացվել նոր ընտրություններ։
III գումարման Ազգային Ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի հունիսի 18-ին տեղի են ունեցել Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։
| Խմբակցություն | Նստատեղ |
|---|---|
| Ժողովրդավարական Արցախ միություն | 20 |
| ՀՅԴ | 9 |
| Արցախի Արմենական կուսակցություն | 1 |
| Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության | 1 |
| Անկուսակցական | 6 |
IV գումարման Ազգային Ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունիսի 19-ին անց են կացվել Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։ Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները կայացել են բոլոր 22 ընտրատարածքում։
| Խմբակցություն | Նստատեղ |
|---|---|
| Ժողովրդավարություն | 16 |
| Հայրենիք Խմբակցություն | 12 |
| ՀՅԴ-Շարժում 88 | 3/2[Ն 1] |
| Անկախ պատգամավոր | 2 |
V գումարման Ազգային Ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 23-ին անց են կացվել Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով սահմանված պատգամավորական տեղերի նոր քվոտաներով. 17 համամասնական և 16 մեծամասնական հարաբերակցությամբ (նախորդ ընտրությունների քվոտաները կազմում էին համապատասխանաբար 11 և 22)։
| Խնբակցություն | Նստատեղ |
|---|---|
| Հայրենիք խմբակցություն | 14 |
| Արցախի ժողովրդավարական կուսակցություն | 10 |
| ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցություն | 6/4[Ն 2] |
| Արցախատուն պատգամավորական խումբ | 3 |
| Անկախ պատգամավոր | *2 |
VI գումարման Ազգային Ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, համամասնական և մեծամասնական ընտրակարգերով սահմանված պատգամավորական տեղերի նոր քվոտաներով՝ 22 համամասնական և 11 մեծամասնական հարաբերակցությամբ, տեղի են ունեցել 2015թ. մայիսի 3-ին։
| Խմբակցություն | Նստատեղ |
|---|---|
| Հայրենիք Խմբակցություն | 14 |
| Դաշնակցություն Խմբակցություն | 7 |
| Ժողովրդավարություն Խմբակցություն | 6 |
| Շարժում-88 Խմբակցություն | 3 |
| Վերածնունդ Խմբակցություն | 1 |
| Անկախ պատգամավոր | 1 |
VII գումարման Ազգային Ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մայիսի 21-ին տեղի են ունեցել ԼՂՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։
| Խմբակցություն | Քվեարկել | % | Նստատեղ | +/– |
|---|---|---|---|---|
| Ազատ Հայրենիք-ՔՄԴ | 30,015 | 40.80 | 16 | +1 |
| Միասնական Հայրենիք | 17,683 | 24.04 | 9 | Նոր |
| Արդարություն | 5,867 | 7.98 | 3 | Նոր |
| ՀՅԴ | 4,758 | 6.47 | 3 | -4 |
| Արցախի ժողովրդավարական կուսակցություն | 4,314 | 5.86 | 2 | -4 |
| Նոր արցախյան դաշինք | 3,385 | 4.60 | 0 | Նոր |
| Ազգային վերածնունդ | 2,175 | 2.96 | 0 | 0 |
| Արցախի պահպանողական կուսակցություն | 2,156 | 2.93 | 0 | Նոր |
| Արցախի հեղափոխական կուսակցություն | 1,325 | 1.80 | 0 | Նոր |
| Միասնական Հայաստան կուսակցություն | 930 | 1.26 | 0 | Նոր |
| Անկախության սերունդ կուսակցություն | 551 | 0,75 | 0 | Նոր |
| Արցախի կոմունիստական կուսակցություն | 402 | 0,55 | 0 | 0 |
| Անվավեր / դատարկ ձայներ | 2,419 | - | - | - |
| Ընդհանուր | 75.980 | 100 | 33 | - |
| Գրանցված ընտրողներ / մասնակցություն | 104,866 | 72.45 | - | - |
Խմբակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]7-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել է 5 խմբակցություն[2]
- Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինք (16 տեղ)
- Միասնական Հայրենիք (9 տեղ)
- «Արդարություն» (3 տեղ)
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (3 տեղ)
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» (2 տեղ)
Հանձնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի ներկայիս խորհրդարանում գործում է 7 հանձնաժողով՝
- պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի,
- արտաքին հարաբերությունների,
- պետական-իրավական հարցերի,
- սոցիալական և առողջապահության հարցերի,
- արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
- ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի,
- գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՀ Ազգային ժողով | Պաշտոնական կայք | nankr.am». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ԱՀ Ազգային ժողով | Պաշտոնական կայք | nankr.am». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
- ↑ 2007թ. հոկտեմբերից՝ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունը վերակազմավորվել է և դարձել 2 անդամ
- ↑ ԱԺ 6-րդ նստաշրջանից սկսած՝ «Դաշնակցություն» խմբակցությունը գործել է 4 անդամ կազմով։ Նույն ժամանակահատվածից ԱԺ-ն ուներ 2 անկախ պատգամավոր
<ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found