Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվե (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվե, Արցախի Հանրապետությունում 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած համապետական իրավական ուժ ունեցող միջոցառում, որի արդյունքով փոխվեց երկրի բարձրագույն իրավական փաստաթուղթը՝ սահմանադրությունը[1]։

Նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին երկրի նախագահ Բակո Սահակյանը հավանություն է տվել 2016 թվականի օգոստոսի 15-ին[2]։ Հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն» բաժիններից[3]։

Քվեարկության կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կողմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական փոփոխություններին կողմ են իշխող «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և «Ազատ հայրենիքը» [4]։

«Դեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական փոփոխությունների նախագծին[5] դեմ են Արցախի «Ազգային վերածնունդ կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը[6][7]։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական փոփոխությունների մասին մինչև մարտ-ապրիլ ամիսները պաշտոնյանների զգալի մաս կողմ էր արտահայտվում խորհրդարանական մոդելին։ Սակայն հետագայում սկսեցին խոսել նախագահական մոդելի առավելությունների մասին, մինչև այդ շատերը պնդում էին, որ չպետք է տարբերվենք Հայաստանի կառավարման ձևից։ Ըստ ընդդիմության, սա ընդամենը փորձ է Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար, տեսականորեն նա հնարավորություն ունի իշխել մինչև 2030 թվականը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեի արդյունքներով ընդունվեց առաջարկվող սահմանադրության տարբերակը։

Ընտրություն Քվե %
Կողմ 69,570 90.05
Դեմ 7,686 9.95
Անվավեր 2,172
Ընդհանուր 79,428 100.00
Գրանցված/մասնակցած 103,818 76.51
Աղբյուր։ CEC Archived 2017-03-16 at the Wayback Machine.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]