Հովիկ Ջիվանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Հովիկ Ջիվանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1995) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Պարգևներ և մրցանակներ |
Հովիկ Խանլարի Ջիվանյան (հունվարի 6, 1972, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ), Արցախյան ազատամարտի մասնակից։ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր (31.03.2020-15.06.2020), ԱՀ պետական վերահսկողական ծառայության տնօրեն (24.06.2020-ից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թ. հունվարի 6-ին Արցախի Հանրապետությանի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1989 թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը, 1995 թ.` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1998-1999 թթ. աշխատել է որպես Հադրութի շրջանի դատախազի տեղակալ։ 1999-2005 թթ. աշխատել է Մարտունու շրջանի ռազմական ոստիկանության պետ։
2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։
Ազգային Ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2007 թ. դեկտեմբերի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԼՂՀ վարչապետի խորհրդական։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ 1990-1994 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես Ճարտարի գումարտակի հրամանատար, այնուհետև՝ երկրորդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
2010 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
2015 թվականի մայիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է ԱՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։
2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է ԱՀ ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակով։
2020 թվականի հունիսի 24-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական վերահսկողական ծառայության տնօրեն։
Պարգևատրված է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.aysor.am/am/news/2010/10/29/arcakh-national-assambly/ http://www.hayzinvor.am/13023.html
|
|
- Հետաքրքրությունների կոնֆլիկտով հոդվածներ
- Հունվարի 6 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արցախի Հանրապետությունում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Արցախի քաղաքական գործիչներ
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներ
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորներ