Jump to content

Գագիկ Բաղունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Բաղունց
Դրոշ
Դրոշ
Արցախի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Դրոշ
Դրոշ
 մայիսի 21, 2020
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
 մայիսի 21, 2020
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
մարտի 31, 2020 - մայիսի 21, 2020
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
մայիսի 3, 2015 - 2020
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
2015 - 2020
Դրոշ
Դրոշ
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Արցախի բաժանմունքի պետի տեղակալ
Դրոշ
Դրոշ
1988 - 1988
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 22, 1964(1964-03-22) (60 տարեկան)
Ծննդավայր Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Գագիկ Միքայելի Բաղունց (մարտի 22, 1964(1964-03-22), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Արցախի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ (2020 թվականի մայսի 21-ից), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2015-2020)[1]։ «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 22-ին, Արցախի Մարտակերտ քաղաքում։ Կրթություն է ստացել ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1980 թվականին։

1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին ընդունվել է ՍՄԳԱ Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։

1990 թվականին Գագիկ Բաղունցը Մոսկվայում պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզը։ Որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ նույն թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք։ 1993 թվականին ընտրվել է Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի դեկան։

1992-1997 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ որպես Հակաօդային պաշտպանության գնդի շտաբի պետ։ 1998 թվականին նշանակվել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Արցախի բաժանմունքի պետի տեղակալ։

2003 թվականին Գագիկ Բաղունցը նշանակվել է Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2009 թվականին ընտրվել է ճարտարագիտական ֆակուլտետի դեկան։

2015 թվականի մայիսի 3-ի Արցախի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր՝ «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով[2]։

2015-2020 թվականներին եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Նույն թվականի մայիսի 21-ի Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

2002 թվականին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (Արցախի նախագահի թիվ 314 հրամանագիր, 16.05.2002թ.):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «ԲԱՂՈՒՆՑ ԳԱԳԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ». nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը». Արխիվացված է օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  3. «ԲԱՂՈՒՆՑ ԳԱԳԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]