Արթուր Մոսիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մոսիյան
Ծնվել էհունվարի 15, 1971(1971-01-15) (53 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արթուր Մոսիյան, Արցախի գլխավոր դատախազ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի հունվարի 15-ին Արցախի Մարտունի քաղաքում։

  • 1987 - ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1992 - գերազանց գնահատականներով ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը «Պատմություն և իրավագիտություն» մասնագիտությամբ։
  • 1992-1994 - սովորել է Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժնում։
  • 1990-1992 - «Ուսանողական ջոկատի» կազմում մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։
  • 1992-1998 - ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ շարքայինից մինչև պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

  • 1999-2000 - եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը։
  • 2000-2005 - Արցախի Ազգային ժողովի պատգամավոր՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2005-2007 - ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչ։
  • 2007 - սեպտեմբերից մինչև դեկտեմբեր՝ Արցախի արդարադատության նախարար։
  • 2007 - 2014 - Արցախի վերահսկիչ պալատի նախագահ։
  • 2014 թվականի հոկտեմբերի 29-ից Արցախի Գլխավոր դատախազ[1]։

Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում և մեղադրանքներ Արթուր Մոսիյանի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ականատեսների վկայությունների հիման վրա ԶԼՄ-ներում տարածված տեղեկության, 2018 թվականի հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել ծեծվածներին, այլ ոչ թե ծեծողներին։ Դրանից հետո նույն օրը երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել են Ստեփանակերտի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը, դրանով մեկնարկելով Արցախում հունիսյան բողոքի ակցիաները[2]։ Ցուցարարների հիմնական պահանջն է Արցախի Հանրապետության բանակից բացի բոլոր ուժային կառույցների ղեկավարների՝ Արշավիր Ղարամյանի (ԱՀ ԱԱԾ պետ) Կամո Աղաջանյանի (ԱՀ ոստիկանապետ), Արթուր Մոսիյանի (ԱՀ գլխավոր դատախազ)[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]