Աշոտ Դանիելյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աշոտ Կամոյի Դանիելյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | «Ազատ հայրենիք», խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն» բաժին | |
Մասնագիտություն՝ | քաղաքագետ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | սեպտեբրերի 3-ին, 1984 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Զավակներ | 2 | |
Կայք՝ | nankr.am |
Աշոտ Կամոյի Դանիելյան (ծնվել է սեպտեբերի 3-ին, 1984 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամ, Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամ, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1984 թվականին, սեպտեբերի 3-ին,Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 2001 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցը։
- 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն» բաժինը։
- 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006-2007 թվականներին ՝Հայաստանի Հանրապետության «Վիվասելլ» ընկերության կոմերցիոն վարչության մասնագետ։
- 2008-2013 թվականներին՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական։
- 2013-2014 թվականներին՝ Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի Արցախի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության իրավական վերլուծությունների բաժնի պետ։
- 2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ։
- 2015 թվականին ՝ Արցախի Հանրապետության վարչապետի օգնական։
- 2015-2019 թվականներին ՝Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։
- 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
http://gov.nkr.am/hy/ Archived 2020-08-02 at the Wayback Machine.
http://minagro.nkr.am/ Archived 2020-07-02 at the Wayback Machine.