Կարեն Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Հովհաննիսյան
Ծնվել էհունիսի 6, 1974(1974-06-06) (49 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կարեն Զորիկի Հովհաննիսյան (հունիսի 6, 1974(1974-06-06), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Արցախի ««Արդարություն» կուսակցությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 6-ին, Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Միջնակարգ կրթությունը ստացել է Արթիկ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1990 թվականին։ 1996 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և նույն թվականին զորակոչվել ՀՀ Զինված ուժեր՝ ժամկետային զինծառայության։

1998 թվականին որպես պատմության ուուցիչ աշխատանքի է անցեկ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցում, հետագայում նշանակվել է Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։

2000 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի անչափահասների բաժանմունքի ավագ տեսուչ։ 2006 թվականին՝ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի օպերլիազոր։ Կարեն Հովհաննիսյանը վերապատրաստում է անցել ՀՀ ԱԱԾ ԳԹԿ-ում։

2012-2020 թվականներին զբաղեցրել է Արցախի Հանրապետության ՊՄՊՊԾ ՊՈԱԿ Քաշաթաղի շրջանային ծառայության պետի պաշտոնը։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։

2022 թվականի հոկտեմբերի 4-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր է[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]