Jump to content

Այգեհովիտ (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեհովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Այգեհովիտ
40°58′28″N 45°15′7″E / 40.97444°N 45.25194°E / 40.97444; 45.25194
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ և Իջևանի շրջան
Այլ անվանումներՀոնուտ, Ուզունթալա
Մակերես21,4 կմ²
ԲԾՄ713 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3091 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգեհովիտցի
Ժամային գոտիUTC+4
Այգեհովիտ (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Այգեհովիտ (Տավուշի մարզ) (Հայաստան)
Այգեհովիտ (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)##
Այգեհովիտ (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)

Այգեհովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։

Մինչև 1967 թվականի մայիսի 25-ը կոչվել է Ուզունթալա, այնուհետև մինչև 1969 թվականի փետրվարի 12-ը՝ Հոնուտ[2]։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր։ Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը։

Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեհովիտի մշտական բնակչությունը կազմել է 3091, առկա բնակչությունը՝ 2622 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Population sizeYear050010001500200025003000350018301860189019201950198020102040ԱյգեհովիտPopulation statistics
ՏարիԲնակչություն
1831 345 [4]
1873 788 [4]
1897 1421 [5]
1926 1471 [5]
1959 2380 [4]
1970 2895 [4]
1979 3195 [4]
1989 2884 [4]
2001 3102 [4]
2011 3091 [1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և անասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրվեղի վանք

Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից Մահմուդ եղցին գտնվում է «Մահմուդ յալ» հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ։ Այն փոքրիկ մատուռ է, կառուցված որձաքարի մանր բեկորներով։ Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները։ Կառուցման ժամանակը անհայտ է։

Կոտրած եղցին գտնվում է համանուն դաշտամասում, գյուղից 2 կմ հարավ։ Կիսավեր փոքր մատուռ է։ Շուրջը գտնվում է գերեզմանոցը՝ տապանաքարերով։ Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք։ Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում։

Արևիկ կամ Մայր Հայաստան արձանը՝ հայ-ադրբեջանական սահմանին

Այգեհովիտի հնություններից են՝ XII-XIV դարերի «Սրվեղի» վանքը և XII-XIX դարերի «Կոտրած եղցի» եկեղեցին։ Հարավ-արևելյան մասում են գտնվում «Քոլի գեղ» (XIV-XVII դարեր), «Վարդխմհատի» (XII-XVII դարեր) և այլ գյուղատեղիներ։

Գյուղի Կայան թաղամասում է գտնվում հայ քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանի կողմից կառուցված Արևիկ կամ Մայր Հայաստան արձանը, որն այժմ գտնվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ խրամատների միջև։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ 2010 թվականին հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը, որի պաշտոնական բացման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 21.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 1 2 3 4 5 6 7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 18. — 184 p.
  5. 1 2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. Հայ-Ֆրանսիական բարեկամության ջրանցք (չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980  69-71, էջեր 69-71 — 154 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեհովիտ (Տավուշի մարզ)» հոդվածին։