Սևակ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Աղաջանյան
Ծնվել էհուլիսի 9, 1975(1975-07-09) (48 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ

Սևակ Սուրիկի Աղաջանյան (հուլիսի 9, 1975(1975-07-09), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևակ Աղաջանյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 9-ին, Հայաստանի Կիրովական քաղաքում։ Այնուհետև տեղափոխվել և բնակվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում։ 1992 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։

1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1995 թվականին Սևակ Աղաջանյանին շնորհվել է սպայի կոչում։ Նա մինչև 2019 թվականը զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

2006 թվականին ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Իրավագիտություն» բաժինը[1]։

2019 թվականին նշանակվել է զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական։ Մայորի կոչումով անցել է զինվորական կենսաթոշակի և զորացրվել Հայաստանի զինված ուժերի պահեստազոր։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՍՈՒՐԻԿԻ
  2. «ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ «Միասնական հայրենիք» կուսակցության (ՄՀաԿ) պատգամավորի թեկնածուների» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]