Էլեոնորա Ավանեսյան
Էլեոնորա Ավանեսյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ[1] | |
Կրթություն՝ | Արցախի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | ֆիզիկոս | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 16, 1981 (41 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | |
Քաղաքացիություն | հայ[1] | |
Կայք՝ | nankr.am |
Էլեոնորա Վյաչեսլավի Ավանեսյան (ծնվել է դեկտեմբերի 16-ին, 1981 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամ, Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամ, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1981 թվականին, դեկտեմբերի 16-ին,Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1998 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարան-ին կից վարժարանի ֆիզիկամաթեմատիկական հոսքը։
- 2002 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Ֆիզ-մաթ» ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժինը։
- 2004 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Ֆիզ-մաթ» ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժնի մագիստրատուրան։
- 2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Ֆիզմաթ» ֆակուլտետի ասպիրանտուրան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին ՝ ՀՊԱՀ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։
2016 թվականին՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի դեկանի պաշտոնակատար։
2017 թվականին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի դասախոս։
2019 թվականին՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ֆիզիկայի դասախոս։
2019-2020 թվականներին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր։
2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամ։
2003 թվականին մասնակցել է «Երիտասարդ գիտնականների ազգային երրորդ գիտաժողովին» ՝ ներկայացնելով «Ջուր-իոնային կանալ փոխգործակցություն» թեման։
2004 թվականին մասնակցել է ԱրՊՀ ուսանողների առաջին գիտաժողովին, ներկայացնելով «Էլեկտրական հոսանքի ազդեցությունը իոնային կանալի վրա» թեման, որը հետագայում տպագրվել է Արցախի պետական համալսարանի թերթում։
1995-2005 թվականներին ձյուդո մարզաձևի մարզիչ։ Ունի սև գոտի I դան կարգ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի 3 զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.nankr.am/hy/3659
- https://news.am/arm/news/578845.html
- Արցախում պետական կառավարման ոլորտում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. այն դարձել է առավել թափանցիկ․ պատգամավոր
- Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ այցելել են զորամաս Archived 2018-12-29 at the Wayback Machine.
- http://shushitech.am/2019/05/22/%d5%a2%d5%b8%d6%82%d5%b0%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%ab%d5%b9%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
- http://shushitech.am/%d5%bc%d5%a5%d5%af%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%bf/
|