Դավիթ Մելքումյան
Դավիթ Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Դավիթ Հայկի Մելքումյան() հոկտեմբերի 29, 1980, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄարցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունից»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Մելքումյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն է ստացել Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 և Վ. Ջհանգիրյանի անվան 11 միջնակարգ դպրոցներում։ 2004 թվականին ավարտել է Երևանի «Մեսրոպ Մաշտոց» անվան համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2006 թվականին ավարտել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, միաժամանակ եղել է բուհի ուսանողական խորհուրդի նախագահը։
1998-2000 թվականներին պարտադիր ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, եղել է հրետանային հետախույզ։
2004 թվականից նախաձեռնել և համակարգել է միջազգային Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության (YMCA) Արցախի մասնաճյուղի աշխատանքները։ Դավիթ Մելքումյանը հանրապետության մի շարք վայրերում իրականացնել է երիտասարդական տարբեր միջոցառումներ (թրեյնինգներ, կլոր սեղաններ, ամառային ճամբարներ, միջազգային փառատոններ)։
2008 թվականից եղել է Արցախի հասարակական կազմակերպությունների անդամ, 2010 թվականի սեպտեմբերից՝ CMI (Crisis Management Initiative) միջազգային կազմակերպության խորհրդական։
Զբաղվում է Արցախի հակամարտության լուծման ուղղությամբ քաղաքացիական ծրագրերի համակարգմամբ։
2000-2010 թվականներին Դավիթ Մելքումյանը Արցախի հանրային հատվածը ներկայացրել է արտասահմանյան մի շարք երկրներում` Ռուսաստանի Դաշնություն, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Լատվիա, Վրաստան, Նեպալ, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իռլանդիա, Չեխիա, Ուկրաինա, Բելգիա, Նիդեռլանդներ, Հունգարիա և այլն։
2010 թվականին նշանակվել է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության Արցախի մասնաճյուղի տնօրեն։ 2005 թվականին ընդգրկվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության շարքերը։
2015 թվականի մայիսի 3-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[1]։
2015-2020 թվականներին եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՀԱՅԿԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.