Արթուր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Իվանի Հարությունյան
Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

 21.05.2020-ից
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 21.05.2020
ԱՀ ֆինանսների նախարար
06.06.2018 - 21.05.2020
 
Կուսակցություն՝ Ազատ Հայրենիք
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան (1999)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և իրավաբան
Ծննդյան օր հունվարի 20, 1979(1979-01-20)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Արցախ
Զավակներ 2
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Արթուր Իվանի Հարությունյան (հունվարի 20, 1979(1979-01-20)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ԱՀ ֆինանսների նախկին նախարար, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արցախ – Կանադա» բարեկամական խմբի ղեկավար, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականին, հունվարի 20-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականի օգոստոսի 2-ից աշխատանքի է անցել ԼՂՀ հարկային պետական վարչությունում Archived 2020-08-11 at the Wayback Machine.` որպես կազմակերպական-վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով ավագ հարկային տեսուչ։
  • 2004 թվականի հունվարի 5-ից` ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ։
  • 2004 թվականի օգոստոսի 5-ից` խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ։
  • 2006 թվականի հունվարի 11-ից` եկամուտների Archived 2020-07-20 at the Wayback Machine. հաշվառման, պլանավորման, ապահովադիրների սպասարկման վարչության պետ։
  • 2006 թվականի փետրվարի 1-ից` եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության պետ։
  • 2007 թվականի հունվարի 5-ից` հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ։
  • 2007 թվականի հոկտեմբերի 15-ից` օպերատիվ հետախուզության վարչության պետ։
  • 2008 թվականի մարտի 3-ից` խոշոր հարկ վճարողների վարչության պետ։
  • 2009 թվականի մարտի 19-ից` Լեռնային Ղարաբաղին Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ։
  • 2015 թվականի հուլիսի 16-ից` ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
  • 2017 թվականի հոկտեմբերի 30-ից` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
  • 2018 թվականի հունիսի 6-ից՝ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար
  • 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Արցախի վարչապետի որոշմամբ պարգևատրվել է Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
  • 2016 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Արցախի Նախագահի հրամանագրով, շնորհվել է Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում։
  • 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։[փա՞ստ]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]