Գոհար Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Սարգսյան
Ծնվել էմարտի 21, 1982(1982-03-21) (42 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Գոհար Գենադիի Սարգսյան (մարտի 21, 1982(1982-03-21), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Սարգսյանը ծնվել է 1982 թվականի մարտի 21-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն է ստացել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1999 թվականին։ 2003 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։

2006-2013 թվականներին Գոհար Սարգսյանը «Ստելլեր» ՍՊԸ-ում աշխատել է որպես գործավար։

2015-2019 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանակերտի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնակատար[1]։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]