Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | 1991 |
Ծննդավայր | Արցախ, ք. Ստեփանակերտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ, Հայաստանի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ, միջազգայնագետ |
Աշխատանք | ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան |
Աշխատավայր | Արցախի Հանրապետության ՄԻՊ |
Գեղամ Ստեփանյան (հուլիսի 22, 1991 թվականին, Ստեփանակերտ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղամ Ստեփանյանը ծնվել է Ստեփանակերտում 1991 թվականի հուլիսի 22-ին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-2008 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում։
- 2008-2014 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժնում։
- 2014-2016 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում[2]։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-2011 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։
Քաղաքական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական։
- 2016-2019 թվականներին. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում։
- 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտը աշխատել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես Գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)։
- 2021 թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գեղամ Ստեփանյանը դարձավ Արցախի ՄԻՊ»։ hetq.am
- ↑ «Գեղամ Ստեփանյան»։ Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան