Նունե Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Մելքումյան
Ծնվել էմայիսի 18, 1974(1974-05-18) (49 տարեկան)
ԾննդավայրԽնապատ, Խոջալուի շրջան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Նունե Վալերիի Մելքումյան(մայիսի 18, 1974(1974-05-18), Խնապատ, Խոջալուի շրջան), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունից։ Մասնագիտությամբ բժշկուհի է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Մելքումյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 18-ին, Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ 1991 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Մեկ տարի անց ընդունվել է նույն համալսարանի ինտերնատուրայի բաժինը։

1998 թվականից նշանակվել է Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Արևիկ» ԲՄ ՓԲԸ-ում տեղամասային մանկաբույժ։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]