Խնապատ
Գյուղ | ||
---|---|---|
Խնապատ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
Այլ անվանումներ | Խանաբադ | |
ԲԾՄ | 575 մ | |
Բնակչություն | 827[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | խանցքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խնապատ (նախկինում Խանաբադ) գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 19 կմ հեռավորության վրա։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի բնականուններում -ապատ եզրով բաղադրված են` Խնապատ, Կուսապատ, Ղազարապատ նաև Մուշկապատ բնականունները[3]։ Հատկանշելի է, որ այդ եզրով բաղադրված անվանումներում -ապատ արմատը դրսևորվել է իր նախնական` ջրային տարածք մինչտեղանվանական նշանակությունը և բնակության վայր ընդլայնված տեղանվանական իմաստը։ Իր նախնական իմաստով ապատ-ն առկայացած է Խնապատ բնականվան մեջ։ Այն, որ բնականվան իմաստն աղերսվում է ջրային տարածքին, հավաստում են պատմաաշխարհագրական տեղեկությունները։ Սլավա Սարգսյանը, թե տեղում կատարած ուսումնասիրությունների և թե արխիվային նյութերի տվյալների հիման վրա փաստում է, որ նախկինում՝ 9-17-րդ դարերում, գյուղն անվանվում էր Ջրվեր նաև Ջրհոր[4]։ Բանահավաք Լևոն Հարությունյանն էլ նշում է, որ գյուղի հին ու հայալեզու անունն է Ջրավեր կազմված ջուր և վայր բաղադրիչներից։ Իսկ Խնապատը Խոնապատի աղավաղված տարբերակն է համարում[5]։ Խոն-ը մեկնաբանում է ցած, ներքև, դաշտային, տափաստանային նշանակություններով, այսինքն` ցածրում գտնվող։ Եվ նշում, որ Խնապատը ջրային տարածք, ջրարառատ բնակավայր նշանակություն ուներ։ Ու ապատ արմատն իր նախնական իմաստով է վկայվել այդ բնականվան մեջ։ Նշենք,որ Խնապատ-ը թուրքական տիրապետության մի կարճ ճամանակաշրջանում վերանվանվել էր` Թեզխարաբ, ապա 1962թ. անվանադրվել Ոսկեվազ, իբրև լրացյալ անուններ առաջարկվել էին Այգեձոր և Մրգաշատ անունները։ Տրված անուններից և ոչ մեկը չամրակայվեց հանրային գիտակցության մեջ, ու նորից գյուղը վերանվանվեց Խնապատ։ Այս դեպքում կարծում ենք` իրավացի է Լ. Հարությունյանը, որ Խնապատ և Ջրավեր անունները իմաստային առումով նույնական է համարում[6]։
Ըստ լեզվաբանական բացատրության ապատն ունի բնակեցված, բարեկարգված իմաստը, նշանակում է նաև բնակատեղ, քաղաք, շեն, ավան, խանը աղավաղված է և տեղանունների ծագման սկզբունքներից ելնելով կարելի է ասել, որ խանի փոխարեն պետք է լիներ խաս այսինքն Խասապատ կամ Խսապատ որը ստուգաբանվում է սուրբ բնակավայր իմաստով։ Մակար Բարխատունյանց 19-րդ դարում տեղեկություններ է թողել Խնապատ գյուղի մասին.
Նշված տեղեկությունը վերաբերվում է Վերին Խնապատին, ներկայիս Երեշեն գյուղին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1815,74 հեկտար տարածք, որից 959.4 հա գյուղատնտեսական նշանակության, 714,75 հա անտառային հողեր։ Գյուղամիջով հոսող միակ գետը, որը սկիզբ է առնում Վ. Ղլիջբաղ տեղավայրից և ոչ վաղ անցյալում հասնում էր մինչև Կարկառ գետը, հանդիսանալով նրա ձախակողմյան վտակներից մեկը, ներկայումս սակավաջուր է և հիմնականում գործում է անձրևների և ձնհալի շրջանում։ Կլիմայի ձևավորման վրա ազդող հիմնական գործոներն են` նրա տարածքի աշխարհագրական լայնությունը, դրա հետ կապված արեգակի բարձրությունը, որն Արցախում կազմում է 73-74 աստիճան ամռանը և 27-28 աստիճան ձմռանը։
Գյուղի կիմայի վրա առավել ներգործուն ազդեցություն են թողնում հատկապես Կուր-Արաքսյան միջագետի հարթավայրային չոր մերձարևադարձային և Հայկական լերնաշխարհի չոր ու ցուրտ օդային հոսանքները։ Ջերմաստիճանի վրա ազդում են նաև լանջերի ու հովիտների դիրքը, քամիների ուղղությունը։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +16 աստիճան։
Համայնքի տարածքում առկա են կավի (շահագործվում էր), հանքային պաշարներ։
Նշենք, որ գյուղի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից մոտ 600 մետր է, ընդ որում նախալեռները իջնում են մինչև 400-500 մ։ Տարածքը գտնվում է չոր մերձարևադարձային կլիմայական գոտում, սակայն հատկապես բնորոշ են բարեխառը կլիմայական պայմանները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնապատ գյուղը զբաղեցնում է Արցախի նահանգի Խաչեն գավառի հարավարևելյան Մյուս Հաբանդ (Վարանդա) գավառին սահմանամերձ մի հատվածը[7]։ Գյուղի տարածքը հիմնականում ցածր և միջին բարձրության լեռներ են, որոնք իրարից բաժանվում են ձորերով և գետահովիտներով։ Գյուղի տարածքի արևմտյան սահմանը Բոզդաղի շարունակությունը կազմող Բիլա Խութ անտառապատ լեռնաբազուկն է (ավելի քան 3 կմ երկարությամբ), որը ձգվում է հարավ-արևելք-հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ Լեռնազանգվածի ամենաբարձրադիր գագաթը Բիլա Խութն է ծովի մակերևույթից շուրջ 1200 մ բարձրությամբ։ Դրան հետևում են Սարե խաչ (1175), Շեգունց (1145,5) և Հացոտ (968.1) բարձունքները։ Գյուղից հյուսիս գրեթե արևելք-արևմուտք ուղղությամբ ձգվում է Քարեն կլոխ (Քարագլուխ) արևելահայաց կողմից անտառազուրկ, 1.5 կմ երկարությամբ լեռնաբազուկը Կարմիր քերծ կամ Չոպոխ բարձունքով, որի համաձայն Ելիզավետպոլի նահանգի 1904 թվականին քարտեզի կազմում է 3360 ֆուտ։
Բնակչությունը 1186 թվականի տվյալներով.
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայր | Ծուխ | Ար | Իգ | Ընդ |
---|---|---|---|---|
Քարագլուխ | 73 | 337 | 274 | 611 |
Նորագյուղ | 76 | 337 | 391 | 728 |
Ղլիջբաղ | 50 | 227 | 236 | 463 |
Փառուխ | 5 | 12 | 13 | 25 |
Խնապատ | 88 | 434 | 364 | 798 |
Խրամորթ | 51 | 209 | 213 | 422 |
Բնակչությունը 1912 թվականի տվյալներով.
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայր | Ծուխ | Բնակչություն |
---|---|---|
Խնապատ | 78 | 1107 |
Նորագյուղ Փառուխի հետ միասին | 65 | 1024 |
Սարդարաշեն | 50 | 498 |
Քարագլուխ | 62 | 792 |
Խրամորթ | 45 | 515 |
Գյուղը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 45 000 արցախցիներ, որոնցից 250 խնապատցիներ էին։ 1968 թվականին խնապատցի հերոսների պատվին հուշակոթող կանգնեցվեց գյուղի հարավարևելյան բարձունքին։
Գյուղն Արցախյան պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին նախընտրական քարոզչության շրջանակներում ԼՂՀ նախագահ թեկնածու Ռ. Քոչարյան Խնապատում լինելով ասաց հետևյալը.
Իսկ Զորի Բալայանը 2002 թվականի նոյեմբերի 9-ին լինելով Խնապատում նշեց.
«Խնապատ Ասկերանի հետ միասին եղել է Արցախյան ազատամարտի սարդարապատը։ Ես բարձր եմ գնահատում այս հերոս բնակավայրի խաղացած դերը թուրքերի դեմ պատերազմում» |
Արցախյան շարժման և ազատամարտի տարիներին զոհված խնապատցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շահրամանյան Հայրապետ Սուլեյմանի (1926-1988)
- Մելքումյան Սամվել Բեյբուդի
- Սարգսյան Վերա Գրիգորի
- Հովսեփյան Սիրանուշ Խաչատուրի
- Բեգլարյան Լուսինե Սերոժայի
- Ասրյան Սերոժա Արտեմի
- Մելքումյան Ալյոշա Արսենի
- Խաչատրյան Ռադիկ Դանիելի
- Բաղրյան Սեդա Բագիրի
- Ծատրըան Սուրիկ Գուրգենի
- Մելքումյան Աշոտ Երվանդի
- Մելքումյան Պավել Բոգդանի
- Բաբայան Աշոտ Արմենի
- Հայրապետյան Սերգեյ Չյարքյազի
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1042 մարդ, կա 240 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[8].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1006 | 1008 | 1019 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական տարիներին կոլտնտեսությունը զբաղվել է անասնապահությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ։
Խնապատ համայնքում 2015 թվականի դրությամբ կար 240 տնտեսություն[9]։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև տարբեր պետական համակարգերի աշխատողներ[10]։
Ջրամատակարարումն իրականացնում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 3 աղբյուրներ` Կղատեղ, Կաթնաղբյուր և Խաչեն։ Համայնքի տարածքով անցնում է Իվանյան-Ասկերան և Խնապատ ջրաղացներ ոռոգման ջրատարները։ Գյուղի տարածքը հարուստ է աղբյուրներով։ Հիշատակության են արժանի Կիղատեղ, Ճիրվաճուր,Ղազար և Շուղուն/Թևուն աղբյուրները, Սիյամանց աղբյուրը։ Համայնքում գործում են առևտրի 3 օբյեկտներ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տարածքում առկա են կավի (շահագործվում էր) հանքային պաշարներ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնապատի տարածքում և շրջակայքում կան բազմաթիվ հուշարձաններ` միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանատներ և խաչքարեր և այլն, որոնք յուրովի լույս են սփռում գյուղի պատմության մշուշապատ էջերի վրա։ Սակայն, Խաչեն և Կարկառ գետերի միջնամասում գտնվող այս բնակավայրը հայտնի է նաև հնագիտական մեծարժեք հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների։ 1990 թվականին գյուղի արևելյան եզրամասում հայտնաբերվել են հազվադեպ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 11-9-րդ դարերին։ Գյուղի տարածքում զգալի են միջնադարյան պատմական կոթողները։ Գյուղի ամենահին թվակիր հուշարձանը Ցեց քար Խաչքարն է (13-րդ դար)։
Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի Ջրավեր (12-17-րդ դարեր) գերեզմանոց Նահատակ քարանձավ-սրբատեղի (17-րդ դարեր) Մեծ նան միջնադար, Սբ Ատվածածին եկեղեցի (19-րդ դար), մատուռ 1224 թվականին, գյուղատեղի Երեշեն (18-20-րդ դարեր), գյուղատեղի Վ. Ղլիջբար, Խնապատ գյուղից 3 կմ արևմուտք (12-20-րդ դարեր), գերեզմանոց (19-20-րդ դարեր), հաշվառկված է 42 հուշարձան։
Կան նաև կարաններ, որոնցից են Ըշեղանց, Ճիրվիճրի, Շեգունց, և Իծատանը[11]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականի դրությամբ ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար։
2010 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, Ասկերանի մանկական երաժշտական դպրոց, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 117 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 30 երեխաներ[12]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, Խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Խնապատ-Ստեփանակերտ-Խնապատ թիվ 119 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խնապատի համայնապատկեր
-
Խնապատ,Բնապատկեր
-
Գյուղի տեսարան
-
Բնապատկեր,Խնապատ
-
Խնապատ գյուղի տեսարաններից
-
Խնապատի գյուղապետարան,բուժկետ
-
Խնապատի խաղահրապարակ
-
Եկեղեցի Խնապատում
-
Դպրոց Խնապատում
-
Աղբյուր, Խնապատ
-
Խնապատ գյուղի աղբյուր
-
Մեծ հայրենականին նվիրված հուշարձան
-
Ն.Ստեպանյանի հուշարձան,Խնապատ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015, էջ 53-54
- ՀՊՊԿԱ,Ֆ. 57, ց.1.,գ.3,թ.113
- ԼՂՀ պետական արխիվ, ֆ. 1,ց.1,գ.17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի Հանրապետության մարդահամար (անգլ.)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ ԼՂՀ վարչատարածքաին բաժանման մասին օրենք. 1998,հունիսի 26.
- ↑ Սարգսյան, Սլ. (1996). Արցախ. պատմաշխարհագրական ճշգրտումներ. Ե.: «Հայ Էդիթ». էջ 67.
- ↑ Հարությունյան, Լ. (2009). Նշխարներ Արցախի բանահյուսություն , չորրորդ գիրք. Ստեփանակերտ: «Դիզակ Պլյուս». էջ 49.
- ↑ Հարությունյան, Լ. (2009). Նշխարներ Արցախի բանահյուսություն,Չորրորդ գիրք. Ստեփանակերտ: «Դիզակ Պլյուս». էջ 66.
- ↑ «Խնապատի պատմությունը». ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Խնապատի տնտեսությունը». Արցախպրես. Արխիվացված է օրիգինալից 2021-08-10-ին. Վերցված է 2021-08-10-ին.
- ↑ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀՈՂԻ ՍԵՐՏ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ ...». www.artsakhtert.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Սարգսյան, Սլավա (2006). Խնապատ,Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Երևան. էջեր 9–10.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 53.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 10)։ |