Դաշուշեն
Գյուղ | ||
---|---|---|
Դաշուշեն | ||
ադրբ.՝ Daşkənd | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
Այլ անվանումներ | Քարաշեն | |
Մակերես | 6,2 կմ² | |
ԲԾՄ | 872 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 133 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | դաշուշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Դաշուշեն, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից՝ 23 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը լեռնային է, ունի 620 հա տարածք, որից 266 հա գյուղատնտեսական նշանակության, 280 հա՝ անտառային հողեր։ Դաշուշեն գյուղի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը կազմում է 133 մարդ, կա 33 տնտեսություն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 107 | 109 | 111 |
Գյուղի մասնակցությունն Արցախյան պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թ. Դաշուշենում ստեղծվել է Դաշուշենի ինքնապաշտպանական խումբը, ապա միավորվել գյուղում տեղակայված Բյուրեղավանի ջոկատի հետ (հրամանատար՝ Ս. Վարդանյան)։ Ջոկատն առանձին, ապա Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Շահումյանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1843 թ.), գերեզմանոց (XIX դ.), կամուրջ (XIX դ.), աղբյուր (1898 թ.), Սբ. Սարիբեկ սրբատեղի (XVII-XVIII դդ.), հաշվառված է 16 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց (Վազգեն Օվյանի անվան)։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գյուղում են ծնվել բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Վազգեն Օվյանը, բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|