Գևորգ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Աղաջանյան
Ծնվել էօգոստոսի 25, 1931(1931-08-25) (87 տարեկան)
ԾննդավայրԴաշուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գևորգ Աղաջանյան Վիքիդարանում

Գևորգ Միքայելի Աղաջանյան (օգոստոսի 25, 1931(1931-08-25), Դաշուշեն, Ասկերանի շրջան, Արցախ), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1960 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի (հետո՝ Ասկերանի) շրջանի Դաշուշեն գյուղում։ 1956 թվականին ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինը։ Ապա աշխատել է Ստեփանակերտի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնում որպես տեսուչ 1958-1962 թվականներին եղել ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1962-1967 թվականներին՝ մարզային ռադիոհաղորդումների խմբագիր և ավագ խմբագիր, 1967-1974 թվականներին՝ Ադրբեջանի գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1974-1976 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» օրաթերթի սեփական թղթակից, 1976-1979 թվականներին՝ Ադրբեջանի հեռուստատեսության հայերեն հաղորդումների խմբագրությունում կրտսեր խմբագիր։ 1979 թվականից եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի տեխնիկական խմբագիր։

Ադրբեջաներեն լույս է տեսել նրա «Անհանգիստ է սիրտս» (Բաքու, 1972) գիրքը։ Գ. Աղաջանյանը կազմել ու խմբագրել է Հայրենական մեծ պատերազմում զոհված ղարաբաղցի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն, որ «Երդում» վերնագրով լույս է տեսել Բաքվում, 1973 թվականին[1]:

Գ. Աղաջանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շավիղներ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1960, 48 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Գ. Աղաջանյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Խոսիր, առվակ (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1966, 64 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Գ. Աղաջանյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Հոպոպներ (երգիծական բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1970, 56 էջ։
  • Անհանգիստ է սիրտս (չափածո գործեր), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1972, 144 էջ։
  • Պարծենկոտ ճպուռը, Երևան, «Հայաստան», 1972, 8 էջ։
  • Օջախ և ծուխ (բանաստեղծություններ, առակներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1977, 120 էջ։
  • Ծառերը նայում են երկնքին (չափածո գործեր), Բաքու, «Յազըչը», 1979, 112 էջ։
  • Եզերք (բանաստեղծություններ, առակներ, թարգմանություններ), Բաքու, «Յազըչը», 1981, 176 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 35