Արմենակավան
| Գյուղ | ||
|---|---|---|
| Արմենակավան | ||
| ադրբ.՝ Xaçındərbətli | ||
| 40°2′0″N 46°50′0″E / 40.03333°N 46.83333°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ասկերան | |
| Համայնք | Աղդամի շրջան | |
| Մակերես | 526.52 կմ² | |
| ԲԾՄ | 684 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 83 մարդ | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Արմենակավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 31 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է, ունի 526.52 հա տարածք, որից 428.65 հա գյուղատնտեսական նշանակության, 28.12 հա անտառային հողեր։ Արմենակավան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենակավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 83 մարդ, կա 17 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 62 | 76 | 75 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, գործում է բուժկետ, Խրամորթի միջնակարգ դպրոցի Արմենակավանի մասնաճյուղը, որտեղ սովորում են 8 աշակերտներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
| |||||||||||||
