Վերին Սզնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Վերին Սզնեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ԲԾՄ1084 մ
Բնակչություն28[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսզնեքցի
Ժամային գոտիUTC+4
##Վերին Սզնեք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վերին Սզնեքը, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է կենտրոնական հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորութան վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 349,2 հա տարածք, որից 238,58 հա գյուղատնտեսական նշանակություն, 75,74 հա անտառային հողեր։ Վերին Սզնեք համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Սզնեք համայնքի բնակչության թիվը կազմում է 33 մարդ, կա 11 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 33 32 33

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (18-րդ դար), գերեզմանոց (16-18-րդ դարեր), աղբյուր (19-րդ դար), հաշվառված է 13 հուշարձան[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 67