Մոշխմհատ, գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանԱսկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 325.84 հա տարածք, որից 146.83 հա գյուղատնտեսական նշանակություն, 153.34 հա անտառային հողեր։ Մոշխմհատ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդայի վտակը։
Մոշխմհատ համայնքի բնակչության թիվը կազմում է 64 մարդ, կա 25 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։