Հիլիս
Գյուղ | ||
---|---|---|
Հիլիս | ||
ադրբ.՝ Qarakötük | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
ԲԾՄ | 909 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 180 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Հիլիս, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 25 կմ հեռավորության վրա։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի ստորոտով հոսում է փոքրիկ գետակ. եկվորները այն անվանել են հայելու նման ջինջ և մաքուր գետակ և այսպիսով գյուղը ստացել է Հիլիս անվանումը։ Նախկինում հայտնի է եղել Իլիս, նաև Կարագեդուկ, Կարագյադուկ անվանումներով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Խաչախութի և Հավքախաղաց լեռնաճյուղերի միջլեռնային գոգավորության հարթավայրային մասում, երկու առվակների ջրախառնուրդում։ Հիլիսը Աստղաշեն գյուղից գտնվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 2425 կմ հեռավորության վրա,Ասկերան քաղաքից՝ 20-22 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Համայնքը լեռնային է, ունի 519,1 հա տարածք, որից 348,7 հա գյուղատնտեսական նշանակության, 133,44 հա անտառային հողեր։ Հիլիս համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
Բարձրությունը ծովի մակերևույթից` ավելի քան 800 մետր, ընդհանուր տարածքը կազմում է 524 հեկտար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլիս գյուղը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի կազմում, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում։ Գյուղի տարածքով անցնում է «Բադարա-Աստղաշեն» ոռոգման ջրատարը[2]։
Գյուղի առաջին բնակիչները` թվով 7 հայ ընտանիք եկել են 1810 թվականին` Պարսկաստանից։
Գյուղը էլեկտրիֆիկացվել է 1961 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։
Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը սկզբում առանձին, այնուհետև 1992 թվականին միանալով Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմին, մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին այստեղ կար 47 տուն, 163 բնակիչ։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնց մի ստվար հատված գաղթել է Պարսկահայաստանի Ղարադաղի նահանգից։ Ըստ 2012 թվականի մարդահամրի տվյալների՝ Հիլիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 50 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 171 | 162 | 161 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլտնտեսությունը Հիլիսում կազմակերպվել է 1932 թվականին։ 1998 թվականին դրա լուծարումից հետո գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվել ու զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, բանջարանոցային, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 1860 թվականի սբ․ Հովհաննես կիսավեր եկեղեցին, մեկ ուրիշ եկեղեցու, մատութի, 16-18-րդ դարերի գյուղատեղիների, գերեզմանոցների, խաչարձանների, խաչքարերի մնացորդները, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբանաբլուրները։ Հիլիս գյուղի շրջակայքը հարուստ է հինգ աղբյուրներով, որոնք հայտնի են հետևյալ անվանումներով՝ «Տապեն», «Կապեն ծոր» «Պապիի» «Ջալալ ապոր» «Վանի ապոր»։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 60 մարդ, զոհվել է 33-ը, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Խնձրիստանի միջնակարգ դպրոցի Հիլիսի մասնաճյուղը, որտեղ սովորում են 9 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Մանուկյան Մարտին (2020)։ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջեր 114–115
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 65
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|