Քռասնի
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Քռասնի | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 1083.96 հա կմ² | |
ԲԾՄ | 962 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 243 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Քռասնի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 9 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը անվանվել է Քըռասնէ, Դըղդաղան։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 3 ակունքներից։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր Կուչու աղբյուր։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է, ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։ Համայնքում գործում է առևտրի 1 օբյեկտ։ Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, բնահողային, խճից և կոպճից, չմշակված կապակցվող նյութերից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմյան գյուղի պատմությունը սկսում է 1630-ական թվականներից[1]։ Ըստ ավանդույթի 1600-ական թվականներին գյուղը գտնվում էր «Կիշկ» կոչվող ժայռոտ տեղամասում, իսկ 1700-800-ական թվականներին գյուղի տարածքը հարթվայրային էր։ Արցախի հենց այդ հատվածում հայտնաբերվել են բրածո կենդանիներ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 1089.96 հա տարածք, որից 537.42 հա անտառային հողեր։ Քռասնի համայնքի սահմանային գոտով է հոսում Կարկառ գետի վտակը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղն ուներ 700-800 բնակիչ։ Ներկայումս համայնքի բնակչության թիվը կազմում է 243 մարդ, կա 55 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 50 երեխաներ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 219 | 214 | 209 |
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԼՂՀ Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի դպրոցն ունի 110 տարուց ավելի պատմություն։
- 1880-ական թվականներից գյուղում գործում էր Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից ծխական դպրոցը 10 աշակերտներով։
- Ըստ Էջմիածնի Սինադի պաշտոնական տվյալների 1894 թվականին գյուղում բացվեց եկեղեցական ծխական դպրոց` 20 աշակերտներով։
- 1908-1909 թվականներին գյուղում գործում էր միադասյա դպրոց 45 աշակերտներով, դասավանդոում էր 1 ուսուցիչ։
- 1910-1920-ական թվականներին գյուղում գործում էր 5-ամյա դպրոց` Մարգարիտա Գևորգյանի ղեկավարությամբ։
- 1924-1930-ական թվականներին դպրոցում սովորում էր 60 աշակերտ, դասավանդում էր 4 ուսուցիչ` Արտաշես Պետրոսյանի տնօրինությամբ։
- 1930-1957 թվականներին գյուղում գործում էր 7-ամյա երկհերթ դպրոց` 100-ից ավելի աշակերտով, տնօրինությամբ Գրիշա Ասլանյանի, Ռուբեն Խաչատրյանի, Գևորգ Գևորգյանի, դասավանդում էին 6 ուսուցիչ։
- 1957 թվականին կառուցվեց երկհարկանի հարմարեցված դպրոց 8-ամյա կրթությամբ, 93 աշակերտներով, Նորա Շաքարյանի տնօրինությամբ, 8 ուսուցիչներով։
- 1957-19993 թվականները գործում էր 8-ամյա կրթությամբ, 80-30 միջին խտությամբ աշակերտներով, տնօրինությամբ` Համլետ Քարայանի, Սերգեյ Արզումանյանի, Վահան Լալայանի, Էվելինա Պետրոսյանի, Աիդա Բաբայանի։ 10-12 ուսուցիչ։
- 1993-1994 ուսումնական տարում դպրոցը փոխվեց միջնակարգի 38 աշակերտներով, Աիդա Բաբայանի տնօրինությամբ, 12 ուսուցիչ։
- 1997 թվականին դպրոցի կարգավիճակը փոխվեց 9-ամյա կրթության, տնօրինությամբ Դավիթ Համբարձումյանի, 24 աշակերտ, 9-11 ուսուցիչ։
- 2006 թվականից առ այսօր նոր երկհարկանի տիպային կառուցված շենքով, միջնակարգ կրթությամբ 25-30 աշակերտ միջին խտությամբ, տնօրինությամբ Դավիթ Համբարձումյանի, 10-12 ուսուսուցիչ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտային կապը կարգավորված է. ուղևորափոխադրումներն իրականացվում են Հարավ-Ստեփանակերտ-Հարավ միջշրջանային թիվ 108, Ավդուռ-Ստեփանակերտ-Ավդուռ թիվ 272 և Գիշի-Ստեփանակերտ-Գիշի թիվ 276 կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։
Պատմամշակույթային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (19-րդ դար), հաշվառված է 17 հուշարձան։
Քռասնեցիները Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել են 130 ջահել, որից 63-ը չեն վերադարձել։
Քռասնեցիներն Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան պատերազմի ժամանակ զոհվել են 5 ազատամարտիկ, 3 խաղաղ բնակիչ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Լիճ Քռասնի գյուղում
-
Տեսարան Քռասնի գյուղից
-
Քռասնիի տուն - թանգարանը
-
Քռասնի տանող ճանապարհ
-
-
-
-
-
-
Հայտնի քռասնեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Առուստամյան - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
- Նիկոլ Պողոսյան (Վանա Իշխան) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
- Եգոր Առուստամյան (Մենակ) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ
- Մարգարիտա Գևորգյան - փիլիսփայության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
- Միքայել Գևորգյան
- Միքայել Թովմասյան
- Ազատ Ջհանգիրյան
- Գրիգոր Գրիգորյան
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Առստամյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում բամբակագործության զարգացման գործում։ Նրա աջակցությամբ կատարվեց Ղարաբաղում էլեկտրական լույսի ներթափանցումը։
- Դպրոցի շրջանավարտ Ջումշուդ Լալայանը Ցարական Ռուսաստանի գեներալ Նիկոլայ ցարի բացակայության ընթացքում 3 օրով նշանակվել էր երկրի կառավարիչ։
- Գյուղի ամենատարեց կինը 96 տարեկան է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մելքումյան Ս. Ա. (1990 թ.)։ Լեռնային Ղարաբաղ։ Երևան։ էջ 139
- ↑ Բալայան Վ. Ռ. (20002)։ Արցախի պատմություն։ Երևան: Ամարաս։ էջ 23
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|