Բերքաձոր, գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանԱսկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։
Համայնքը լեռնային է, ունի 1127.67 հա տարածք, որից 354.14 հա գյուղաատնտեսական նշանակության, 281.0 հա անտառային հողեր։
Բերքաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը:
Բերքաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 195 մարդ, կա 50 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ, կան պետական տարբեր համակարգերի աշխատողներ։
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 21 աշակերտներ։
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ ք.ա. 2–1 հազ. պատկանող դամբարաններ, հաշվառված է 14 հուշարձան։