Մխիթարաշեն
| բնակավայր | ||
|---|---|---|
| Մխիթարաշեն | ||
| 39°45′43.268″N 46°46′34.756″E / 39.76201889°N 46.77632111°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ասկերան | |
| Համայնք | Ասկերանի շրջան | |
| Մակերես | 406.44 հա կմ² | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 91 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Մխիթարաշեն, Մխիթարիշեն[1], գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Գտնվում է կենտրոնահարավային հատվածում։ Ասկերանի շրջկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 10 կմ հեռավորութան վրա։
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, աշակերտները սովորում են Շոշ գյուղի միջնակարգ դպրոցում` թվով 10 աշակերտ (2015 թվականի տվյալներով)։
Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է։ Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխիթարաշեն գյուղի անվան ծագումը կապված է Մխիթար Սպարապետի հետ։ Մի ժամանակ կոչվել է նաև Ըրկթալի։ Արցախի հին բնակավայրերից է։ Այս գյուղի մոտակայքում Մխիթար Սպարարպետի գլխավորած զորքը ջախջախել է պարսիկների մեծաքանակ զորքին[2]։
Ըրկթալին անվանումն առաջացել է Երկաթալի ձոր անունից[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 112 | 104 | 104 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխիթարաշեն համայնքի բնակչության թիվը կազմում է 91 մարդ[5], կա 23 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 3 աղբյուրներ` Երե, Հադրութանց և Փրփթան։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 406.44 հա տարածք, որից 232.76 հա ունի գյուղատնտեսական նշանակություն, իսկ 91.79 հա անտառային հողեր են։ Մխիթարաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարիսպներից ներս գտնվող տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբից։ Ինչը վկայում է այն մասին և հակադարձում նրան, որ առաջին անգամ Փանահ խանն է այստեղ բնակեցրել և կառուցել պարիսպներ 18-րդ դարի 50-ական թվականներից։ Մեծ Հայրենական պատերազմին գյուղից մասնակցել են 38 հոգի։ 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ ունեցել է 1 զոհ և 3 վիրավոր։ Գյուղում 2015-2016 թվականներին գործել է մոմի արտադրության գործարան[6]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մխիթարաշենի պատմամշակութային հուշարձաններն են. Սբ. Աստվածածին եկեղեցին(19-րդ դար), Սբ Ստեփանոս եկեղեցին (1655 թվական), գերեզմանոցը (17-18-րդ դարեր), ջրաղացը (19-րդ դար), աղբյուրը (19-րդ դար), հաշվառված է 27 հուշարձան[7]։
Հայտնի մխիթարաշենցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թավադյան Էլյա - Գիտությունների թեկնածու, ֆիզիկոս
- Թավադյան Աշոտ - Տնտեսագիտության պրոֆեսոր, 1994 - 1996 թթ.՝ ԵրժՏԻ պրոֆեսոր
- Թավադյան Լևոն - Քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին բուժօգնության կայան Մխիթարաշենում.
- Պըլը Պուղուն նվիրված հուշարձան,Մխիթարաշեն.
- Տեսարան ,Մխիթարաշեն.
- Տեսարան Մխիթարաշենում
- Մխիթարաշեն.
- Մխիթարաշենի տեսարան.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Наличное и постоянное население по административно-территориальному делению и полу» (PDF). Перепись населения НКР 2005 года (hy/en/ru). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Մելքումյան, Ս. Ա. (1990). Լեռնային Ղարաբաղ. Երևան. էջ 141.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ձեռ. Ըստ Մատենադարան. էջ 2734.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ ԼՂՀ կառավառության առընթեր զբոսաշրջության վարչություն (2011). Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2005-2010 թթ. Ստեփանակերտ. էջ 36.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 69.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
| |||||||||||||
