Լևոն Թավադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Թավադյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1951[1] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկաքիմիկոս, քիմիկոս և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1973) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1988) և ակադեմիկոս (2014) |
Պարգևներ |
Լևոն Աղասու Թավադյան (հունիսի 9, 1951[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզ-քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014)[2], ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Թավադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1985 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, եղել է լաբորատորիայի վարիչ, 2011 թվականից՝ նույն ինստիտուտի բաժնի վարիչ, 2006 թվականից ինստիտուտի տնօրեն։ 2011 թվականից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
Աշխատանքները վերաբերում են լուծույթում ընթացող ազատ ռադիկալային ռեակցիաներին, օրգանական միացությունների հեղուկաֆազային օքսիդացման ռեակցիաների կատալիզին և արգելակմանը, քիմիական շարժընթացների մաթ. մոդելավորմանը։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկյան քիմիական ընկերության անդամ։
- Եվրոֆեդլիպիդ միջազգային ընկերության անդամ։
- Մոսկվայի պետական համալսարանի և ՌԳԱ Ն. Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի միջազգային գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ (2011)
- ՌԳԱ և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից «Ակադեմիկոս Ն. Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան (2012)
- ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ (2013)
- Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական մեդալ (2013)
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բազմակենտրոն շղթայական քիմիական ռեակցիաների ընտրողական արգելակման երևույթի հայտնագործմանը, ԽՍՀՄ հայտնագործությունների պետական գրանցամատյան, 1987 ;
- IV Международная конференция "Современные проблемы химической физики".- Ереван: Б. и., 2015.- 262 с. ;
- Анализ кинетических моделей химических реакционных систем.- Ереван: Гитутюн, 2005.- 250 с. ;
- Tocopherol Concentration and Antioxidant Efficacy, AOCS Press, 2008[3] ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7985
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Լևոն Թավադյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
|
- Հունիսի 9 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ակադեմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ քիմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ