Գարեգին Նժդեհ մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ զինված ուժերի մեդալ։ Հիմնադրվել է 2001 թվականի հուլիսի 20-ի ՀՀ ՊՆ թիվ 548 հրամանով։

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում[1]։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները։ Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին։ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով[2]։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ 02.04.2015 թվականի ապրիլի 2-ի թիվ 323 հրամանի համաձայն՝ «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Դրաստամատ Կանայան» մեդալից անմիջապես հետո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]