Աշոտ Թավադյան
Աշոտ Թավադյան | |
![]() | |
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 14, 1953 (69 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Աղասի Թավադյան Արսեն Թավադյան Էմմա Թավադյան |
Աշոտ Թավադյան (հունիսի 14, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ, գիտնական, տնտեսագիտության դոկտոր (1992, ՌԳԱ Կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտ, Մոսկվա), պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կանադայի միջազգային տեղեկատվական ակադեմիայի իսկական անդամ։ Եղել է Հայաստանի Վերահսկիչ պալատի առաջին նախագահը (1996-2002 թվականներին)։ Թավադյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչն է։ Ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-1975 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով գերազանցության դիպլոմ։ 1979 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան (ՌԳԱ ԿՏՄԻ, Մոսկվա), իսկ արդեն 1992 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան։ 1994 թվականից ունի պրոֆեսորի կոչում։ 1996-2002 թվականներին եղել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ[1]։ 2003 թվականից Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է[2]։ 2009 թվականից ղեկավարում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը[3]։ 2013 թվականից ինտեգրացիոն գործընթացների հետազոտությունների խմբի ղեկավարն է[4]։
Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված են Աշոտ Թավադյանի մի քանի աշխատություններ․
- «Տնտեսության անորոշության միջակայքեր», Մոսկվա, Նաուկա, 2012[5]:
- «Հետխորհրդային տնտեսության զգայունության շեմեր», Մոսկվա, Միր պերեմեն, # 2, 2013[6]:
- «Հայաստանը և Մաքսային միությունը. Ինտեգրման տնտեսական ազդեցության գնահատումը», Եվրասիական զարգացման բանկ, Սանկտ-Պետերբուրգ, 2013[4]։
- «Տնտեսության անորոշության գոտու նվազագույն միջակայքի սկզբունքը», Մոսկվա, Միր պերեմեն, # 1, 2014[7]:
- «Հայաստանում ինտեգրացիոն գործընթացների նպատակներն ու խնդիրները», Россия и новые государства Евразии, # 2, 2014[8]:
- «Sensitivity Thresholds of Countries with Transitional Economies», Canada, Intellectual Archive, Volume 3, Number 5, 2014[9]:
- «Եվրասիական տնտեսական միության երկրների դրամավարկային քաղաքականության ռեզերվները», Սանկտ Պետերբուրգ, Տնտեսության արդի հիմնախնդիրները, N3, 2017[10]:
- «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը», Մոսկվա, Ֆլինթա, 2019[11]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Марина Мкртчян (2017-11-08)։ «Палаты и председатели: Народ должен знать!»։ Голос Армении
- ↑ «РСМД :: Ашот Тавадян»։ russiancouncil.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-12-15
- ↑ «Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն, ՀՊՏՀ»
- ↑ 4,0 4,1 «Армения и ТС: оценка экономического эффекта интеграции»։ eabr.org (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2018-12-15
- ↑ «Ашот Тавадян. Интервалы неопределенности экономики.»
- ↑ «Ашот Тавадян. Пороги чувствительности постсоветской экономики // Мир перемен. — 2013. — № 2.»
- ↑ «Ашот Тавадян. Принцип минимального интервала полосы неопределенности экономики // Мир перемен. — 2014. — № 1.»
- ↑ «Ашот Тавадян. Цели и задачи интеграционных процессов Армении // Россия и новые государства Евразии. — 2014. — № 2. — ISSN 2073-4786»
- ↑ «SENSITIVITY THRESHOLDS OF COUNTRIES WITH TRANSITIONAL ECONOMIES: THE CASE OF ARMENIA. www.noravank.am.»
- ↑ «Резервы денежно-кредитной политики стран Евразийского экономического союза. cyberleninka.ru.»
- ↑ «Ашот Тавадян. Полосы неопределенности и вариантность экономики. http://www.flinta.ru. Флинта (2019)»
Նախորդող - |
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան 29 մայիսի 1996 - 11 սեպտեմբերի 2002 թ. |
Հաջորդող Գագիկ Ոսկանյան |
|
|