Գագիկ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Շավարշի Ոսկանյան
պետական և քաղաքական գործիչ
ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
 15 նոյեմբերի 2007
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
(2-րդ) ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար
2 նոյեմբերի 1999 - 11 սեպտեմբերի 2002
Նախորդող Գագիկ Ասլանյան
(2-րդ) ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ
11 սեպտեմբերի 2002 - 6 նոյեմբերի 2007
Նախորդող ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան
Հաջորդող Իշխան Զաքարյան
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Կուսակցություն՝ ՀԺԿ, ԺԴԿ, ՕԵԿ
Կրթություն՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 30 մարտի 1950
Ծննդավայր Սիսիան

Գագիկ Շավարշի Ոսկանյան (մայիսի 30, 1950(1950-05-30), Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ-տեխնոլոգի որակավորմամբ։
  • 1979 թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտամաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1985 թ.։ Տնտեսագիտության թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1974 թթ. - աշխատել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման Սիսիանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։
  • 1974-1978 թթ. - ՀԼԿԵՄ Սիսիանի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար։
  • 1978-1985 թթ. - աշխատել է Երևանի պահածոների գործարանում՝ որպես հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, այնուհետև՝ կուսակցական կոմիտեի քարտուղար։
  • 1985-1990 թթ. - եղել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ
  • 1990-1995 թթ. - «Հայպահածո» արտադրական միավորման տնօրենի առաջին տեղակալ, ապա՝ գլխավոր ինժեներ։
  • 1997-1999 թթ. - Հայաստանի հետ առևտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1999 թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է «Միասնություն» խմբակցության քարտուղար։
  • 2001 թ. դադարեցրել է իր անդամությունը Հայաստանի ժողովրդական կուսակցությանը և հիմնադրել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրվել է ԺԴԿ վարչության նախագահի տեղակալ։
  • 2002 թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ։
  • 2003 թ. Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ կազմավորել է «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը, որը ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրություններում չի հաղթահարել անցողիկ շեմը։
  • 2007 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2008 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2014 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով[1]։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Անկուսակցական է։

Նախորդող
Գագիկ Ասլանյան
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության քարտուղար
Գագիկ Ոսկանյան

2 նոյեմբերի 1999 թ. - 11 սեպտեմբերի 2002 թ.
Հաջորդող
-
Նախորդող
ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյան
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ
Գագիկ Ոսկանյան

11 սեպտեմբերի 2002 թ. - 6 նոյեմբերի 2007 թ.
Հաջորդող
Իշխան Զաքարյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]