Գագիկ Մկրտումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Սևանի Մկրտումյան
պետական գործիչ
ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
 15 նոյեմբերի 2007 -
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կուսակցություն՝ Անկուսակցական
Կրթություն՝ ՀԱՊՀ
Ծննդյան օր 14 մարտի 1948
Ծննդավայր Երևան

Գագիկ Սևանի Մկրտումյան (մարտի 14, 1948(1948-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման մինիստրությունում։
  • Եղել է «Արփա-Սևան» կառույցի, թիվ 6 շինարարական տրեստի գլխավոր ինժեներ։
  • Աշխատել է ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրությունում։
  • Եղել է Իջևան-Հրազդան երկաթգծի թունելների շինարարության պետ, այնուհետև՝ ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի պատասխանատու աշխատող, ապա՝ ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ,
  • 2002-2006 թթ. - «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի հիմնարկի տնօրեն։
  • 2006-2007 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ։
  • 2007 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
  • 2009 թ. նոյեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]