Արա Նռանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Նռանյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1973(1973-10-15) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ

Արա Ռուդիկի Նռանյան (հոկտեմբերի 15, 1973(1973-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Նռանյանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկում տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը[1]։ Ստացել է տնտեսագետի և տնտեսագետի թեկնածուի որակավորումը։ 1990 թվականին աշխատել է «Սանտեխնիկ» կոոպերատիվում` որպես հաշվետար, 1993-1994 թվականներին աշխատել է Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ և հաղորդավար, 1993-1995 թվականներին` «Արա» ՍՊԸ-ում աշխատել է գլխավոր հաշվապահ, իսկ 1997-2000 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետև սերտիֆիկացման և լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ, 2000-2001 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ, իսկ 2001-2004 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության և ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ։

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2004 թվականից եղել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականը[2]։ Դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական և վերլուծական հոդվածների։

2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է՝ ՀՅԴ կուսակցությունից[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նռանյան Արա Ռուդիկի». www.eurasiancommission.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  2. «Արա Նռանյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.