Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | |
|---|---|
| Հապավում | ՀՊՏՀ |
| Տեսակ | համալսարան |
| Հիմնադրված է | 1975[1] |
| Տիպ | հասարակական |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Հասցե | Հայաստան, Երևան, 0025, Նալբանդյան 128 |
| Կայք | asue.am(հայ.)(անգլ.)(ռուս.) |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան | |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Հայաստանի երկրորդ ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ ավելի քան 10 000 ուսանողներով և 700–ից ավելի դասախոսական ու վարչական աշխատակիցներով։ Համալսարանը տեղակայված է Երևանի հենց սրտում, առանձնանում է ժամանակակից ենթակառուցվածքներով, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման պատմությունն սկիզբ է առել 1975 թվականի օգոստոսի 6-ից, երբ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի, ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետների բազայի վրա կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
Հայաստանի Կառավարության 1999 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006 թվականի հունիսի 6-ին ստացել համալսարանի կարգավիճակ և կոչվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
1995 թվականի սեպտեմբերից Հայաստանի Կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարին բուհը մեկնարկել է նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվել են մեկ հարկի տակ։ Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ֆակուլտետի մասնաշենքը։ ՀՊՏՀ-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում և Եղեգնաձորում։
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր։ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այսօր տնտեսագիտական մայր համալսարանն ապրում է ակտիվ ուսումնագիտական կյանքով՝ համապատասխան ակադեմիական կրթական հաստատություններին ներկայացվող բարձր պահանջներին․ բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրում, նոր բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք ստանում են միջազգային հավատարմագրում, միջազգային վարկանշային գիտական հանդեսներում ակադեմիական կազմի հետազոտական արդյունքի հրապարակում, բուհ–գործատու կապի ամրապնդում, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում։
ՀՊՏՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները՝ դրոշը, տարբերանշանը, կարգախոսը[2], որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին[3]։
Կրթության կազմակերպումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականից բուհն անցում է կատարել երկաստիճան՝ բակալավրիատ և մագիստրատուրա կրթական համակարգին։ Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից՝ նաև հեռակա), 2004 թվականից՝ մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև՝ հեռակա) ուսուցում։ Բակալավրիատի առկա ու հեռակա և մագիստրատուրայի առկա ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով։ Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում՝ 1,5–2, հեռակա բակալավրիատում՝ 5, հեռակա մագիստրատուրայում՝ 2,5 տարի։ Ասպիրանտուրայում կրթությունը և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ է։ 2006-2007 ուստարում բակալավրիատի առաջին կուրսերում ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, գործում է փոխատեղման կարգ։ 2010-2011 ուսումնական տարվանից ասպիրանտուրայում նույնպես անցում է կատարվել կրեդիտային համակարգին։
Գիտահետազոտական ուղղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանում գործում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որն ստեղծվել է 2013 թվականին և իրականացնում է հանրային քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտություններ, վերլուծություններ և մշակումներ։ 2025 թվականից գործում են նաև «Սոցիալական և վարքաբանական հետազոտությունների կենտրոնը», «Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնը», «Գիտաչափության և միջազգային վարկանշավորման լաբորատորիան»։ Բուհի գիտահետազոտական գործունեությունը ներկայացված է «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» (անգլերեն) հանդեսում[4], «Տնտեսություն և հասարակություն» (հայերեն), «Ամբերդ» տեղեկագիր (հայերեն և անգլերեն) հանդեսներում։ Համալսարանում գործում է գիտական գրադարան՝ համալրված հարուստ մասնագիտական գրականությամբ, առկա են ընթերցասրահներ։ 2013 թվականից իրականացվում է գրադարանի հիմնական ֆոնդի թվայնացումը, և այսօր էլեկտրոնային գրադարանն իրականություն է։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառավարման
- Տնտեսագիտական
- Կիրառական ֆինանսների
- Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության
- Հաշվապահական հաշվառման և աուդիտի
Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Կառավարման
- Ծառայությունների և բիզնեսի կազմակերպման
- Լեզուների
- Բարձրագույն մաթեմատիկայի
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման
Տնտեսագիտական ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են․
- Կիրառական տնտեսագիտության
- Տնտեսագիտության տեսության
- Միջազգային տնտեսական հարաբերությունների
- Շրջակա մ իջավայրի և կայուն զարգացման
- Հասարակագիտության
Կիրառական ֆինանսների ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Ֆինանսների
- Ֆինանսական շուկաների և ինստիտուտների
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Մարքեթինգի
- Բիզնես վարչարարության
- Միջազգային բիզնեսի
- Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության
Տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալագիտության ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Վիճակագրության և տվյալագիտության
- Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի
- Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Ֆինանսական հաշվառման
- Կառավարչական հաշվառման և աուդիտի
Ուսանողական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին։ Կառույցի նպատակն ու գերխնդիրն է ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը[5]։
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականի մայիսի 30-ին՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։
ՀՊՏՀ ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Գրիգորյան (2024–մինչ օրս)
- Դիանա Գալոյան (2020–2024)
- Կորյուն Աթոյան (2011–2018)
- Յուրի Սուվարյան (2006–2011)
- Գրիգոր Կիրակոսյան (1993–2006)
- Թորգոմ Նալչաջյան (1991–1993)
- Լևոն Վարդանյան (1984–1991)
- Շավարշ Մարգարյան (1979–1984)
- Վլադիմիր Ներկարարյան (1975–1979)
- Կարո Խաչատրյան (1932–1933)
- Հակոբ Զորյան (1930–1931)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն |
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «ՀՊՏՀ». asue.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «ՀՊՏՀ». asue.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ https://asue.am/am/science/banber
- ↑ https://asue.am/am/student/studentcouncil
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՊՏՀ-ն սոցիալական մեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 570)։ |
| ||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հոդվածին։ |
| ||||||
