Անահիտ Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Մելքումյան
Ծնվել էնոյեմբերի 2, 1959(1959-11-02) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1980)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (2006)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Ծնողներհայր՝ Սերգեյ Մելքումյան

Անահիտ Սերգեյի Մելքումյան (նոյեմբերի 2, 1959(1959-11-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (2006), պրոֆեսոր։

Սերգեյ Մելքումյանի դուստրը, Միքայել Մելքումյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Մելքումյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 2-ին, Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ 1985 թվականից եղել է Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս[1], ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժ/պ[2]։

Աշխատանքները վերաբերում են աշխատանքի տնտեսագիտության, շուկայի, բնակչության զբաղվածության կարգավորման, ժողովրդագրության, աշխատանքի պաշարների կառավարման, գենդերային տնտեսագիտության հարցերին[1][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքի շուկա / Ա. Մելքումյան, Մասն. խմբ.՝ Ն. Սամվելյան, Երևան, Լազերքոփի, 2017[4]։
  • ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա / Հեղինակներ` Մ. Մելքումյան, Ա. Մելքումյան, Ֆ. Բահարյան և այլք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2016։
  • Գործազրկությունը և աշխատավարձի անհավասարությունը ՀՀ-ում / Ա. Մելքումյան, Հ. Թերզյան և ուրիշեր, Խմբ.՝ Վ Միրզոյան, ՀՊՏՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսագետ, 2014[5]։
  • Աշխատանքի շուկա / Ա. Մելքումյան, Մասն. խմբ.՝ Ն. Սամվելյան, Երևան, Զանգակ-97, 2009[6]։
  • Աշխատանքի շուկան և բնակչության զբաղվածությունը։ (Դասախոսություններ) / Ա. Մելքումյան, ՀՊՏՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2006[7]։
  • Աշխատանքի շուկայի և զբաղվածության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում / Ա. Ս. Մելքումյան, Մասն. խմբ.՝ Մ. Ս. Մելքումյան, Երևան, Զանգակ-97, 2005[8]։
  • Աշխատանքի շուկայի և զբաղվածության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Սեղմագիր ‐ Ը.00.02 ‐ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության, Երևան, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, 2005[9]։
  • Աշխատանքի շուկայի և զբաղվածության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում / Ա. Ս. Մելքումյան, Մասն. խմբ.՝ Մ. Ս. Մելքումյան, Երևան, Զանգակ-97, 2004[10]։
  • Աշխատանքի շուկայի ձևավորման և զբաղվածության հիմնախնդիրները աղքատության հաղթահարման ՀՀ ռազմավարությունում։ ՄԻԺԻ ՀԿ-ի հրատարակչություն, 2002։
  • Աշխատանքի շուկա և զբաղվածություն։ Արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ այլ երկրներում / Ա. Մելքումյան, Մասն. խմբ.՝ Հ. Գրիգորյան, Երևան, Նահապետ, 1999։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 93։
  2. «ՀՊՏՀ». asue.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Զբաղվածության խնդիրները ՀՀ-ում և ԱՀ-ում» (PDF).
  4. Մելքումյան, Անահիտ Սերգեյի (2017). Սամվելյան, Ն (ed.). Աշխատանքի շուկա. Երևան: Լազերքոփի.
  5. Մելքումյան, Անահիտ Սերգեյի; Թերզյան, Հարութ; Նիկողոսյան, Մարինե Հրանտի; Շահբազյան, Անահիտ; Կարապետյան, Լուսինե Վահագնի; Շահբեկյան, Աստղիկ; Վահանյան, Անի; Ավանեսովա, Մարիա; Շահբազյան, Ա Վ, eds. (2014). Գործազրկությունը և աշխատավարձի անհավասարությունը ՀՀ-ում. «Ամբերդ». Երևան: Տնտեսագետ. ISBN 9789939610979.
  6. Մելքումյան, Անահիտ Սերգեյի (2009). Սամվելյան, Ն (ed.). Աշխատանքի շուկա. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994116577.
  7. Մելքումյան, Անահիտ (2006). Աշխատանքի շուկան և բնակչության զբաղվածությունը։ Դասախոսություններ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան. Երևան: Տնտեսագետ. ISBN 9789994151172.
  8. Մելքումյան, Անահիտ Սերգեյի (2005). Մելքումյան, Միքայել Սերգեյի (ed.). Աշխատանքի շուկայի և զբաղվածության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993029748.
  9. Մելքումյան, Անահիտ Սերգեյի (2005). «Աշխատանքի շուկայի և զբաղվածության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Սեղմագիր ‐ Ը.00.02 ‐ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության». Երևան. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Մելքումյան, Անահիտ Սերգեյի (2004). Մելքումյան, Միքայել Սերգեյի (ed.). Աշխատանքի շուկայի և զբաղվածության կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993029748.