Միքայել Մելքումյան
| Միքայել Մելքումյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 1, 1962 (64 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1983) |
| Գիտական աստիճան | տնտեսական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
| Ծնողներ | հայր՝ Սերգեյ Մելքումյան |
| Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Միքայել Սերգեյի Մելքումյան (ապրիլի 1, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ[1]։ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ[2]։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։ Ծառայել է խորհրդային բանակում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1987 թվականին նույն համալսարանում ստացել է ասպիրանտի որակավորում։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987-1990 թվականներին որպես դասախոս աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնում։ 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2000 թվականից ՀՊՏՀ-ի միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է։ 2000-2003 թվականներին եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրվել է 5-րդ գումարման, 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Ծառուկյան» դաշինքից 6-րդ գումարման, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք որդի։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդային հումքային ռեսուրսների օգտագործման պրոբլեմը ՀՀ-ում, Երևան, 1991։
- Ձեռնարկատիրություն և ներդրումներ, Երևան, 1998։
- Պետական գույքի կառավարումը և բիզնեսը, Երևան, 2001։
- Ձեռնարկատիրություն և բիզնես, Երևան, 2006։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia».
{{cite web}}: Text "Official Web Site" ignored (օգնություն); Text "parliament.am" ignored (օգնություն) - ↑ «Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ». 17.05.2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- ԲՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ կուսակցական գործիչներ