Վարդևան Գրիգորյան
Վարդևան Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Պարգևներ և մրցանակներ |
Վարդևան Ֆաբրիցուսկու Գրիգորյան (հուլիսի 12, 1953, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, քաղաքական և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1960-1970 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Լենինականի Ղազարոս Աղայանի անվան թիվ 19 դպրոցը։
- 1971-1975 թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։
- 1979-1982 թթ. - սովորել և ավարտել է Լենինգրադի Պ.Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ասպիրանտուրան։ Մանկավարժական գիտությունների թեկնածու (1982)։
- Մանկավարժական գիտությունների դոկտոր (2004)։ Պրոֆեսոր (2003)։ Ավելի քան 50 գիտական աշխատանքների հեղինակ։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1976 թթ. - Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս։
- 1976-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1977-1979 թթ. - Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի սպորտային խաղերի և մարմնամարզության ամբիոնի դասախոս։
- 1982-1984 թթ. - Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս։
- 1984-1986 թթ. - Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս։
- 1986-1990 թթ. - Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ։
- 1990-1992 թթ. - Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության և կենսաբանության ֆակուլտետի դեկան։
- 2002 թ. հուլիսի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ռեկտոր։
- 2006 թ. հուլիսին ընտրվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր՝ հինգ տարի ժամկետով։
- 2011 թ. հուլիսին ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է ԳՊՄԻ ռեկտորի պաշտոնակատար։
- 2011 թ. հոկտեմբերի 13-ին վերընտրվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում[1]։
- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ։
Պետական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղել է ԽՄԿԿ անդամ։
- 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շիրակացու թիվ 87 ընտրատարածքից։
- 1990 թ. ընտրվել է Լենինականի քաղաքային խորհրդի պատգամավոր։
- 1990-2004 թթ. - «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։
- 1992-1996 թթ. - Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի վարիչ։
- 1996-1998 թթ. - Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի վարիչ։
- 1998-1999 թթ. - Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 62 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001 թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ[2]։
- 2002 թ. հուլիսի 3-ին պատգամավորական լիազորությունները դադարեցվել են՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
- 2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
- 2017 թ. պատգամավոր է ընտրվելԾառուկյանդաշինքից։
- 2018 թ.դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի չորս որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- ԲՀԿ անդամներ
- ՀՀ վաստակավոր մարզիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մարզիչներ
- Հայ մարզական գործիչներ
- ԳՊՄԻ շրջանավարտներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- «Առաքելություն» ՀՔԿ անդամներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ վաստակավոր մանկավարժներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ պետական գործիչներ