Թագուհի Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թագուհի Մանվելի Թովմասյան
Ծնվել է1982 թվականի օգոստասի 14
ԾննդավայրՎարդենիսում
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԽ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ
ԱշխատանքԳիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Երեխաներմեկ զավակ

Թագուհի Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, զբոսավար-թարգմանիչ (անգլերեն), լրագրող[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 14-ին Վարդենիսում:

Մինչև 2000 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտեում, 2003 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի «ժուռնալիստիկա» բաժինը, իսկ 2008 թվականին` Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2013 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, 2014 թվականին` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

«Լրագրության միջազգային ստանդարտներ, հարցազրույցների տեխնոլոգիա և ռեպորտաժներ պատրաստելու մեթոդներ» (2004 թվական, IWPR, Երևան), «Դատական լրագրություն» թրեյնինգային ծրագրի (2005 թվական, Եվրոպական լրագրողների ասոցիացիա), «Ժողովրդավարություն» (2014-2015 թվականին, ԵԽ ՔԴԵԴ, Ստրասբուրգ) դասընթացների մասնակից:

2003-2004 թվականներին աշխատել է «Իրավունք» թերթում՝ որպես կամավոր:

2004-2007 թվականներին եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011 թվականներին` «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող: 2011-2018 թվականներին` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]