Սերգեյ Ատոմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ատոմյան
Քրեակատարողական ծառայության պետ
 2021 թվականից
 
Կրթություն՝ Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1986, հուլիսի 6
Ծննդավայր Դվին, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝

Սերգեյ Սամվելի Ատոմյան (հուլիսի 6, 1986(1986-07-06)[1], Դվին, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Արարատի մարզպետի նախկին տեղեկալ։ Ներկայումս զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։ Արդարադատության գեներալ-մայոր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի ոստիկանության զորքերում։ Եղել է պահեստազորի ավագ լեյտենանտ։ 2010 թվականինն ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017 թվականին՝ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան[2]։ 2012-2014 թվականներին աշխատել է Հայաստանի ոստիկանության Արմավիրի վարչության, այնուհետև՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2014-2018 թվականներին աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ Արդարադատության առաջին դասի խորհրդական, կապիտան է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[3]։ 2021 թվականի հունիսի 23-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1398&lang=eng
  2. «Parliament Monitoring - Ատոմյան Սերգեյ Սամվելի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  4. «ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն». www.penitentiary.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.