Լենա Նազարյան
Լենա Նազարյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ||
Կրթություն՝ | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | մարտի 9, 1983 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Ռաֆայել Նազարյան | ||

Լենա Ռաֆայելի Նազարյան (մարտի 9, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականի մարտի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը։ 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող։
- 2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող։
- 2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։
- 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող։
- 2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող[2]։
2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ։ 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[2]։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[2]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի անդամ է[2]։
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին «Ասպարեզ» լրագրողների ակումբի կողմից արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին[2]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Մարտի 9 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ լրագրողներ
- «Ելք» դաշինքի անդամներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ