Արտակ Զեյնալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտակ Զեյնալյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Կուսակցություն՝ «Հանրապետություն» կուսակցություն
Մասնագիտություն՝ փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1969(1969-09-09) (49 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հայր Հայկազ Զեյնալյան
Զավակներ չորս զավակ և մեկ թոռ[1]
 
Պարգևներ

Ribbon bar of medal For Courage.png

Արտակ Հայկազի Զեյնալյան (սեպտեմբերի 9, 1969(1969-09-09), Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության արդարադատության գործող նախարար (2018), ՀՀ կուսակցական-քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ[1], ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական  կազմակերպության հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր (2017)[1]:

Տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, ռուսերենին[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում[1]:

1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը[1][2]:

2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար[1]:

Կրթություն, մասնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1986թթ սովորել և ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան № 84 միջնակարգ դպրոցը.
  • 1996թ ավարտել է ք. Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը.
  • 1999թ ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ.
  • 2002թ ավարտել է ՀՀ Կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է.
  • 2004թ ԱՄՆ Պետ դեպարտամենտի«Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին.
  • 2006թ ավարտել է «Գլաձոր»կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը.
  • 2014թ մասնակցել է«Արդարադատության ակադեմիայի»դասախոսների համար` «ՄԻԵԿ և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասախոսություններին:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում[1]:
  • 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
  • 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
  • 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
  • 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:
  • 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
  • 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
  • 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
  • 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է[1]:

Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է‌[փա՞ստ][1]:

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է Հայաստանի արդարադատության նախարար[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի[1]:
  • Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
  • 2011 թվականին արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
  • Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների[1]:
  • 2009 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար[1]:
  • 2014 թվականին արաժանացել է «2014 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար[1]:
  • 2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին[1]:

Տպագրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդուն օրգանների փոխպատվաստման մասին», «Մարդու վերարտադրողության արհեստական մեթոդների իրականացման մասին», «Արյան, դրա ձևավոր տարերի դոնորության մասին», «Բնակչության կանխարգելիչ պատվաստումների մասին»

ՀՀ օրենքների նախագծերի, մի շարք գործող օրենքներում(«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» և այլն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության տասնյակ որոշումների («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքներից բխող), Գերատեսչական նորմատիվ (գրանցված) ակտերի, ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հրամանների հեղինակ ու համահեղինակ.

Գիտական տպագրված աշխատանքների («Առողջապահության համակարգը և դրա բարեփոխումները Հայաստնի Հանրապետությունում» Հայաստան 2020 զարգացման և անվտանգության ռազմավարություն,Երևան 2002 և այլն) և զեկույցների («Human Rights in the OSCE Region: Europe, Central Asia and North America, Report 2004 (Events of 2003); Annualreport on human rights in Armenia for the year of 2004 (2008, 2009, 2010) prepared by Helsinki Association»-ի) հեղինակ ու համահեղինակ:

«Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի վճիռների կատարման գործընթացը. հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները» աշխատության համահեղինակ(Ա.Ղազարյան, Ա.Զեյնալյան, Ա.Գրիգորյան.- Երևան.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]