Դավիթ Հարությունյան (քաղաքական գործիչ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հարությունյան (այլ կիրառումներ)
Դավիթ Հարությունյան | |
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1980), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (1983), Ռոստովի պետական համալսարան (1988) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1992) |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | մարտի 5, 1963 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ |
Դավիթ Էդոնիսի Հարությունյան (մարտի 5, 1963, Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
- 1980-1983 թթ. - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու, երկու մենագրութան և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
- 1982-1988 թթ. - սովորել և ավարտել է Ռոստովի Մ. Սուսլովի անվան պետական համալսարան իրավաբանական ֆակուլտետը։
- 1988-1992 թթ. - ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ հոգեբանության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981 թ. - Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ։
- 1983-1987 թթ. - ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող։
- 1987-1989 թթ. - Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։
- 1989-1995 թթ. - Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-1998 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1997 թ. - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։
- 1997-1998 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
- 1998-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարար։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[3]։
- 2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար[4]։
- ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
- 2017 թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
- 2018 թ. հեղափոխությունից հետո հրաժարական է տվել։ Այժմ փաստաբանական գործունեությամբ է զբաղվում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[5]։
- Մխիթար Գոշի մեդալ։
- ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
- ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2012)[6]
Նախորդող Մարատ Ալեքսանյան |
ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան 20 ապրիլի 1998 թ. - 7 հունիսի 2007 թ. |
Հաջորդող Գևորգ Դանիելյան |
Նախորդող Ռաֆիկ Պետրոսյան |
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան 7 հունիսի 2007 թ. - 18 ապրիլի 2014 թ. |
Հաջորդող Հովհաննես Սահակյան |
Նախորդող Վաչե Գաբրիելյան |
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան 18 ապրիլի 2014 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Դ. Է. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կատեգորիաներ:
- ՀՀԿ անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Մարտի 5 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» լրիվ մեդալակիրներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Հայ պետական գործիչներ
- ՀՀ արդարադատության նախարարներ