Շահեն Կարամանուկյան
Շահեն Կարամանուկյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1979) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 25, 1956 (66 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ |
Շահեն Լևոնի Կարամանուկյան (հուլիսի 25, 1956, Հալեպ), հայ քաղաքական և պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու (1979)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահեն Կարամանուկյանը ծնվել է 1956 թվականին Հալեպում՝ ծառայողի ընտանիքում։ 1965 թվականին ընտանիքը հայրենդարձել է։ 1979 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը[1]։ Պատմական գիտությունների թեկնածու է։ 1981-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող, 1990-1991 թվականներին՝ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահի խորհրդական, 1991-1997 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1997-1998 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար[2], օպերատիվ հարցերի նախարար[3], 1999-2000 թվականներին կրկին ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմը։ 2001 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում[4]։
Նախորդող - |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյան 1994-1998 |
Հաջորդող Ալեքսան Հարությունյան |
Նախորդող Գագիկ Շահբազյան |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյան 1997-1998, 1999-2000 |
Հաջորդող Անդրանիկ Մանուկյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «КАРАМАНУКЯН Шаген - Биография - БД "Лабиринт"»։ www.labyrinth.ru։ Վերցված է 2017-11-03
- ↑ «Պատմական ակնարկ - Աշխատակազմի նախկին ղեկավարներ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2017-11-03
- ↑ «ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
- ↑ «Биография Шаген Караманукян»։ www.peoples.ru։ Վերցված է 2017-11-03
|