Արտաշես Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Սամվելի Թումանյան
Artashes Tumanyan.jpg
պետական և քաղաքական գործիչ
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
1992 - 1995
Նախորդող Գագիկ Հարությունյան
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Կարապետ Ռուբինյանը որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
(5-րդ) ՀՀ Հարկային պետական տեսչության պետ
1997 - 1998
Նախորդող Պավել Սաֆարյան
Հաջորդող Սմբատ Այվազյան
(4-րդ) ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
2000 - 2006
Նախորդող Սերժ Սարգսյան
Հաջորդող Արմեն Գևորգյան
(5-րդ) Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
 17 փետրվարի 2015
Նախորդող Գրիգոր Առաքելյան
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1949(1949-11-16) (69 տարեկան)
Ծննդավայր Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արտաշես Սամվելի Թումանյան (ծնվ. 16 նոյեմբերի 1949 թ., Նոյեմբերյանի շրջան, գ. Դեբեդաշեն ), ՀՀ պետական գործիչ, դիվանագետ, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966-1971 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ կիսահաղորդիչ սարքերի էլեկտրոնային տեխնիկայի ինժեների մասնագիտությամբ։
  • Սովորել է ասպիրանտուրայում։ Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1978 թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս։
  • 1978-1982 թթ. - Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կոնստրուկտորական բյուրոյի պետ, գլխավոր կոնստրուկտոր։
  • 1982-1988 թթ. - Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար։
  • 2006-2015 թթ. - «Լիսամ» իրավաբանական ծառայություններ ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988-1990 թթ. - ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ։
  • 1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1990-1992 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1992-1995 թթ. - ՀՀ գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 62 ընտրատարածքից։ ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։
  • 1997-1998 թթ. - ՀՀ հարկային տեսչության պետ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։
  • 1999-2000 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
  • 2000-2006 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2015 թ. փետրվարի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Նախորդող
Գագիկ Հարությունյան
ՀՀ գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
Արտաշես Թումանյան

1992-1995
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Պավել Սաֆարյան
ՀՀ Հարկային պետական տեսչության պետ
Արտաշես Թումանյան

1997-1998
Հաջորդող
Սմբատ Այվազյան
Նախորդող
Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Արտաշես Թումանյան

2000-2006
Հաջորդող
Արմեն Գևորգյան
Նախորդող
Գրիգոր Առաքելյան
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արտաշես Թումանյան

17 փետրվարի 2015 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]