Սմբատ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սմբատ Այվազյան
հայ․՝ Սմբատ Այվազյան
Ծնվել էմարտի 10, 1959(1959-03-10)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 8, 2014(2014-06-08) (55 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Սմբատ Ժիրայրի Այվազյան (10 մարտի 1959 թ., Երևան - 8 հունիսի 2014 թ., Փարիզ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1988 թթ. աշխատել է որպես տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում։
  • 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ։
  • 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
  • 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-1995 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք)։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1998 թ. եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ։
  • 1998 թ. - ՀՀ հարկային տեսչության պետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ ԱԺ երրորդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից։
  • Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված Համաժողովրդական շարժմանը։ 2008-2009 թթ. եղել է դատապարտված մարտի 1-ի գործով։
  • 2001-2014 թթ. - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։

Նախորդող
Ալբերտ Բազեյան
ՀՀ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար
Սմբատ Այվազյան

1998 թթ.
Հաջորդող
Նախորդող
Արտաշես Թումանյան
ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
Սմբատ Այվազյան

1998-1999 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ պետական եկամուտների նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
ՀՀ պետական եկամուտների նախարար
Սմբատ Այվազյան

15 հունիսի 1999 - 2 մայիսի 2000 թթ.
Հաջորդող
Գագիկ Պողոսյան