Գագիկ Խաչատրյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գագիկ Խաչատրյան
Gagik-Khachatryan-Armenia-Minister.jpg
Դրոշ
ՀՀ Ֆինանսների նախարար
ապրիլ 26, 2014 - սեպտեմբեր 20, 2016
Դրոշ
Պետեկամուտների կոմիտեի նագախ
 
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1965(1965-11-26) (54 տարեկան)
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

Գագիկ Գուրգենի Խաչատրյան, (26 նոյեմբերի 1955 թ., ՀԽՍՀ Ամասիայի շրջանի Ամասիա գյուղ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարար (2014-2016 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։
  • 1987 թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

Նյութական կարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը 1996 թ.-ից մինչ օրս աշխատում է պետական ոլորրտում՝ զբաղեցնելով պետական պաշտոն, ինչը նրան հնարավորություն չի ընձեռնում զբաղվել բիզնես գործունեությամբ։ Սակայն հայաստանյան մեջ Գ. Խաչատրյանը, բացի նախարար լինելուց, հայտնի է նաև որպես հայաստանյան ամենախոշոր օլիգարխներից մեկը։ Այնուամենայնիվ նա Ա1+ լրատվական կայքին տված կարճ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ «Ես բիզնես չունեմ, եթե ունեմ՝ ապացուցեք»[1]

2013 թ.-ի վերջին Գ. Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ ունի 272.000.000 միլիոն ՀՀ դրամ և 2.972.000 ԱՄՆ դոլար՝ չնշելով որևէ այլ ունեցվածք[2][3]։ Նրա կինը՝ Լաուրա Եփրեմյանը հայտարարագրել էր 180.000.000 ՀՀ դրամ և 2.745.000 ԱՄՆ դոլար[2]։ Լրատվամիջոցները կասկածի տակ են դնում ներկայացված թվերի իսկությունը՝ պնդելով որ Գ. Խաչատրյանը և նրա ընտանիքը շատ ավելի մեծ դրամական միջոցներ ունեն, ինչը թաքցնում են հանրությունից[3][4]։

Հասարակությունը և բազմաթիվ լրատվամիջոցներ պնդում են, որ Գագիկ Խաչատրյանի կարողությունը հասնում է առասպելական չափերի[2][3]՝ ընդգրկելով հայաստանյան տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, ինչպես նաև արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ օֆշորային[2][3][4][5]:

Եղվարդ քաղաքի կալվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ունի հսկայական հողատարածքներ, հեկտարների հասնող ջերմոցներ և սառնարաններ, բազմաթիվ բիզնես ընկերություններ[6]։ Նա պատրաստվում է նաև մոտ ապագայում Եղվարդի մոտակայքում կառուցել հսկայական ջրամբար և հարակից այլ հիմնական և օժանդակ կառույցներ[7]։

Գագիկ Խաչատրյանին են պատկանում Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող հսկայական տարածություն զբաղեցնող ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված ջերմոցները, մոտակայքում գտնվող հսկայական սառնարաննեը, հարյուրավոր հեկտարների հասնող հողատարածքներ, որտեղ նա կառուցում է իր նոր շքեղ առանձնատունը։ Այստեղ նա ամբողջությամբ վերափոխել է բազմադարյան կիսաքանդ եկեղեցին ու նորովի կառուցել[4][8]։

Գ. Խաչատրյանին է պատկանում Եղվարդ քաղաքի մոտակայքում գործող կաթնամթերք, այդ թվում՝ պաղպաղակ արտադրող «Անի» ընկերությունը։

Գ. Խաչատրյանի ձեռքում է կենտրոնացված Եղվարդի տրանսպորտային մենաշնորհը։ Նրան են պատկանում Եղվարդ-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող թիվ 269 համարի երթուղին, «Անի» տաքսի ծառայությունը[4][6]։

Ըստ շրջանառվող լուրերի Եղվարդ քաղաքի մոտ՝ Եղվարդ-Աշտարակ քաղաքների միջև տարածքում նախատեսված 90 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցող-սեփականատերը հենց Գագիկ Խաչատրյանն է։

Շոկոլադի և այլ քաղցրավենիքի ներմուծում ու արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Խաչատրյանը վերջին 15 տարում հանդիսանում է Հայաստան ներմուծվող շոկոլադ ներկրողներից։ Նրան է պատկանում Հայաստան ներկրվող ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքատեսակների մենաշնորհը[9]:

2011 թ.-ին Գագիկ Խաչատրյանը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, 200 միլիոն Եվրո ընդհանուր գումարով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Գ. Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանի մեծահարուստների մոտ հայտնի «Մոցարտ» շոկոլադները[4][9]։

Թանկարժեք զարդերի և ժամացույցերի խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Խաչատրյանին է պատկանում նաև Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը[4]։

Այլ ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը[4]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1978 թթ. աշխատել է «Էլեկտրոն» գործարանում որպես ինժեներ-էլեկտրոնիկ,
  • 1978-1984 թթ. եղել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտեի սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար,
  • 1984-1986 թթ. աշխատել է Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկումի բաժնի վարիչ,
  • 1986-1989 թթ. - Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկումի սկզբնական կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար,
  • 1989-1996 թթ. - «Նաիրի» ագրոֆիրմայի տնօրենի առաջին տեղակալ,
  • 1996 թ. աշխատել է որպես Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ,
  • 1996-1999 թթ. - Մաշտոցի շրջանի հարկային տեսչության պետ,
  • 1999-2000 թթ. - Էրեբունու շրջանի հարկային տեսչության պետ,
  • 2000 թ.- Շահումյանի շրջանի հարկային տեսչության պետ,
  • 2000-2001 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ,
  • 2001- 2008 թթ. - ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ,
  • 15 ապրիլի - 4 հունիսի 2008 թ. - ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար[10]։
  • 2008 թ. հունիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[11]։
  • 2008 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ[12]։
  • 2008 թ. օգոստոսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ[13]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից[14]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար[15]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Նախորդող
Արմեն Ավետիսյան
ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ
Գագիկ Խաչատրյան

4 հունիսի 2008 թ. - 20 օգոստոսի 2008 թ. (2008 թ. ապրիլի 15-ից հունիսի 4-ը՝ ժամանակավոր պաշտոնակատար)
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ, Վահրամ Բարսեղյանը որպես ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Գագիկ Խաչատրյան

20 օգոստոսի 2008 թ. - 26 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, լիազորությունները վերապահվել են ՀՀ ֆինանսների նախարարին
Նախորդող
Դավիթ Ռ. Սարգսյան
ՀՀ ֆինանսների նախարար
Գագիկ Խաչատրյան

26 ապրիլի 2014 թ. - 20 սեպտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Վարդան Արամյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ես բիզնես չունեմ, եթե ունեմ՝ ապացուցեք». Գագիկ Խաչատրյան:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գագիկ Խաչատրյանի առասպելական ունեցվածքը:
  3. 3,0 3,1 3,2 3,3 Գագիկ Խաչատրյանի անվերջանալի ունեցվածքը (լուսանկար):
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքը (լուսանկարներ):
  5. ՊԵԿ-ական ստվեր:
  6. 6,0 6,1 Ինչպե՞ս են հարստանում Գագիկ Խաչատրյանն ու կինը:
  7. Ճապոնացիներն ուսումնասիրում են Եղվարդի ջրամբարի տարածքը:
  8. ՀՀ կառավարության որոշում 24 դեկտեմբերի 2003 թվականի N 1793-Ն:
  9. 9,0 9,1 Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրոյով շոկոլադի գործարան է ձեռք բերել Ավստրիայում:
  10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին
  11. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. Գ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային Պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  13. Գ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  14. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  15. Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  16. Գ. Գ. Խաչատրյանին մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում շնորհելու մասին
  17. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին