ՀՀ մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոչումը պատկանում է բարձրագույն հատուկ կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից։ ՀՀ մաքսային ծառայությունում այն բարձրագույնն է (բարձր է մաքսային ծառայության գեներալ-մայորի) հատուկ կոչումից։ Սահմանվել է ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2009 թվականին։ Մինչ այդ բարձրագույն էր համարվում մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչումը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մաքսային մարմնի ղեկավարի գործառույթները 2014 թ. ապրիլի 26-ից 2016 թ. մարտի 1-ը վերապահված էին ՀՀ ֆինանսների նախարարին, ապա այդ ժամանակահատվածում հատուկ կոչումը փաստացի շնորհվել չէր կարող։

Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտները[խմբագրել | խմբագրել կոդը]

     Ներկայումս գտնվում է մաքսային ծառայության մեջ

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Կյանքի տարիներ Կոչման շնորհման ամսաթիվը Պաշտոնը կոչման շնորհման օրվա դրությամբ Արձակվել է մաքսային ծառայությունից
1 Գագիկ Գուրգենի ԽԱՉԱՏՐՅԱՆ ծնվ. 26 նոյեմբերի 1955 թ. 29 դեկտեմբերի 2011[1] ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ 26 ապրիլի 2014

Կաղապար:Հայաստանի մաքսային ծառայության կոչումներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]