Ամուլսարի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամուլսարի հանքավայր (նաև՝ Ամուլսարի ոսկու հանք), ոսկու հանքավայր Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային (Ամուլսար), հյուսիս-արևմտյան ճյուղավորումների մասում։ Հանքային երևակումները գտնվում են 2500-2988մ բացարձակ բարձրությունների վրա[1][2]։ Հանքի շահագործման թույլտվությունը պատկանում է Լիդիան Արմենիա ընկերությանը։

Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ[1]։

Ամուլսարի հանքի շահագործումն արժանացել է հայաստանյան հասարակական, մասնագիտական որոշակի շրջանակների սուր քննադատությանը[3][4][5][6][7][8][9][10]։

Հնչեցված որևէ քննադատություն այդպես էլ գիտական հիմնավորում չի ստացել։ Հայաստանյան և միջազգային տարբեր գիտական շրջանակներ ներկայացնող մասնագետներ Ամուլսարի ծրագիրը համարել են Հայաստանում բնապահպանական առումով ամենաուսումնասիրված և լավ կառավարվող ծրագիրը[11][12][13][14][15][16]։

Երկրաբանական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է սկսել իրականացնել «Գեոթիմ» ընկերությունը[2] (ներկայիս` Լիդիան Արմենիա)։ Հայ և օտարերկրացի երկրաբանների խումբը` Թիմ Քոֆլինի և Հայկ Ալոյանի գլխավորությամբ, իրականացրած լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և հետախուզել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը։

2011թ.-ին Լիդիանը Mining Journal-ի կողմից արժանացել է «Հատկանշական նվաճումներ» մրցանակին Ամուլսարի հանքի հայտնագործման և հետախուզական աշխատանքների համար։

Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է Լիդիան Արմենիային։

Հանքի շահագործումը նախատեսված է 10 տարի, բայց ընկերության մասնագետները հավաստում են, որ Ծրագիրը ունի ընդլայնման մեծ պոտենցիալ։ Ըստ Ծրագրի՝ հանքի փակման աշխատանքների համար նախատեսված է լրացուցիչ 5,5 տարի։

Հանքաքարից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կույտային տարրալվացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում[17]։

Համաձայն 2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Մինչ այժմ տվյալ գործի նախաքննությունը, որը տևում է գրեթե 3 տարի, շարունակվում է, և որևէ անձի դեռևս մեղադրանք առաջադրված չէ։

Լիդիան Արմենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիան Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2005թ.: Ընկերության 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն[18]։ Ընկերության համահիմնադիր և 2005թ.-ից ի վեր գործադիր տնօրեն է հանդիսանում երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը։

Մինչև 2020թ. մայիսը ընկերության 100% բաժնետերն է հանդիսացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության տակ գտնվող Ջերսի կղզում գրանցված, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ բաց բաժնետիրական ընկերությունը[19]։

Ըստ պաշտոնական աղբյուրների տարբեր ժամանակներում Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետերերի ցանկում են եղել ինստիտուցիոնալ և մասնավոր բազմաթիվ ներդրողներ։ Այդ թվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Amber Capital[20], Franklin Resources[21], Donald Smith Value Fund LP[22], Sprott Resources[23], Van Eck[24] և բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ։ 2016թ. մայիսից ընկերությունը ներգրավել է ավելի քան 420 մլն ԱՄՆ դոլար հիմնական երեք խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներից` Resource Capital Funds[25], Orion Mine Finance[26], Osisko Gold Royalties[27], Ամուլսարի ծրագրի շինարարության համար[28]։ Ծրագրի ֆինանսավորմանը նաև մասնակցել են ING Bank-ը[29], CAT Finance-ը և Ameriabank-ը[30]։

2020թ. Լիդիան Ինթերնեյշնլը վերակառուցման գործընթացի արդյունքում ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից[31], Լիդիան Արմենիայի 100% բաժնետեր դարձավ Լիդիան Կանադա Վենչուրս ՓԲԸ-ն, որի սեփականատերերն են հանդիսանում ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունները։

Տարբեր ժամանակներում հանրության մեջ քննարկումներ են եղել առ այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Լիդիանի սեփականատեր, կամ ֆինանսական այլ կապեր ունի Ամուլսարի ծրագրի հետ։ Այս թեմային անդրադաձել են թե ընկերությունը, թե Արմեն Սարգսյանը` հերքելով այդ տեղեկատվությունը[32][33][34]։ Մասնավորապես 2013թ. մարտ ամսին ըստ ընկերության ներկայացրած հաղորդագրության Արմեն Սարգսյանը միացել է Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդին։ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ոչ գործադիր պաշտոն է[35]։ Նույն թվականի սեպտեմբերին Արմեն Սարգսյանը հեռացել է Տնօրենների խորհրդի կազմից Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ[36]։

Ընկերության պարտավորվել է առաջնորդվել Էկվատորյան սկզբունքներով, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողական չափանիշներով և պահանջներով[37]։  

Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմը տ.գ.թ. Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ և տեղական ու միջազգային մասնագետների ներգրավմամբ 2008թ. սկսել է իրականացնել Ամուլսարի հանքի բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը։

Ընկերությունը համաձայն Հայաստանի օրենսդրության իրականացրել է Ծրագրի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)[38], ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ)[39]։ ԲՍԱԳ-ը Էկվատորյան սկզբունքներով առաջնորդվող միջազգային ֆինանսական կորպորացիաների և բանկերի պահանջն է՝ որևէ ծրագրում ներդրումներ իրականացնելու համար։ Համաձայն Լիդիան Արմենիայի պաշտոնական տեղեկատվության` այդ փաստաթղթերի կազմման վրա ընկերությունը ծախսել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներգրավվելով միջազգային և տեղական գիտական հաստատություններ (Wardell Armstrong International, Golder Associates, Global Resource Engineering, Treweek Environmental Consultants, Environmental Resource Management, LUC, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն)։ Ըստ ոլորտի տարբեր մասնագետների այս փաստաթղթերը իրենց ծավալով և որակով աննախադեպ են Հայաստանում[40]։

Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի կառուցման փուլում Ամուլսարի հանքավայրը աշխարհում հանքարդյունաբերական ամենախոշոր ծրագրերից մեկն էր[41] և Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումը[42]։ Ինչպես ներկայացրել է Հայկ Ալոյանը ծրագրի շրջանակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար ներդրվել է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության փուլում 370 միլիոն ԱՄՆ դոլար[43]։ Մինչև Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շինարարության ընթացքում Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել ավելի քան 1300 մարդ, որոնցից գրեթե 500-ը` Ամուլսարի ազդակիր համայնքներից։

Համաձայն ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրությունների` 2008թ.-ից մինչ օրս Լիդիան Արմենիան միայն հողի վարձակալության դիմաց Ամուլսարի ազդակիր համայնքների բյուջեներ է վճարել ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ[44][45][46][47]։

Ըստ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆ Քոուչի ընկերությունը նախատեսում է ներդնել ևս մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար հանքի շինարարությունը ավարտին հասցնելու համար[48]։ Ըստ նույն աղբյուրի Ամուլսարի ծրագրի շինարարության այս փուլում ստեղծվելու է մինչև ուղղակի 1000 աշխատատեղ և հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում` 750 մշտական ուղղակի աշխատատեղ և 200 մշտական կապալառուներ[49]։

Ըստ ընկերության ներկայացրած հաշվարկների Լիդիան Արմենիայի կողմից միայն վճարվելիք ռոյալթիները և շահութահարկը տարեկան կազմելեու են 60-70 մլն ԱՄՆ դոլար։ Ակնկալվում է, որ շահագործման փուլում Լիդիան Արմենիան լինելու է թոփ 5 խոշոր հարկատուների շարքում։

Միջազգային փորձը և ստանդարտները Ամուլսարի ծրագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուլսարը Հայաստանում առաջին և դեռևս միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ) և մոնիտորինգ[50][51][52]։ ԲՍԱԳ-ը փաստաթուղթը այն հիմքն է, որի հիման վրա միջազգային ֆինանսական կորպորացիաները և բանկերը համաձայնում են ներդրումներ անել այս կամ այն ծրագրում։

Ընկերությունը նաև առաջինն է Հայաստանում, որն անդամակցում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին։ Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որը սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ[53][54][55]։ Օրենսգիրքը կարգավորվում է ոսկու արդյունահանման համար ցիանիդի արտադրությանը, տեղափոխմանը և կիրառմանը վերաբերող հարցերը։ Ցիանիդի օրենսգիրքը արդյունաբերության ոլորտում կամավոր սկզբունքներով գործող նախաձեռնություն է, որին կարող են միանալ ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանմամբ զբաղվող, ինչպես նաև ցիանիդ արտադրող և տեղափոխող պատասխանատու ընկերությունները։ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի հովանու ներքո՝ բազմաշահառու համակարգող կոմիտեի կողմից։

2017թ. Լիդիան Արմենիան առաջին անգամ Հայաստանում նաև նախաձեռնել է Ամուլսարի ծրագրի Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը[56]։ Խմբում ընդգրկված են եղել բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ։ Խումբը նախագահել է պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային փորձագետ, Նելսոն Մանդելայի խորհրդական դոկտոր Ջոն Հարքերը[57][58][59]։ 2018թ. մայիսին Խումբը հրապարակել է առաջին զեկույցը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ[60]։ Ամուլսարի Անկախ խորհրդատվական խումբը իր զեկույցում խորհուրդ է տվել որպեսզի Լիդիան Արմենիան համագործակցի քաղհասարակության հետ և այդ կերպ ցույց տա ընկերության ազդեցության բացակայությունը ջրի, կենսաբազմազանության վրա և դրական ազդեցությունը մարդկանց կենսակերպի վրա։

Լիդիան Արմենիան ներմուծել է և պրակտիկայում իրականացրել է Հայաստանում աշխատանքային անվտանգության և առողջության միջազգային չափանիշները, փորձը և մշակույթը։ 2018թ. Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում գրանցել է 2 մլն մարդ/ժամ աշխատանք առանց որևէ պատահարի[61][62]։

Ամուլսարի ծրագրի հնարավոր ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարի), գետերի (Արփա), գետակների, Սևանա լճի, ցիանիդի օգտագործման[3][4][5][6][7][8][9][10]։

Հնչեցված մտահոգություններն այդպես էլ գիտական հիմնավորում չեն ստացել։ Հայաստանյան և միջազգային տարբեր գիտական շրջանակներ ներկայացնող մասնագետներ Ամուլսարի ծրագիրը համարել են Հայաստանում բնապահպանական առումով ամենաուսումնասիրված և լավ կառավարվող ծրագիրը[63][64][65][66][67][68][69]

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշված վնասների և հնարավոր ռիսկերի առկայությունը հերքել է՝ դրանք անվանելով խեղաթյուրումներ[70]։

Լիդիան Ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերը, այդ թվում՝ ՎԶԵԲ-ը, ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության մտահոգությունների, «Անկախ խորհրդատվական խումբ» կազմակերպությանը պատվիրել են կատարել ուսումնասիրություններ և հայտարարել, որ թթվային ապարների դրենաժի խնդրին պատշաճ լուծումներ են տրված, և Լիդիանի պատասխանն ունի տեխնիկական և բնապահպանական ամուր հիմք[71]։

Հանքավայրի շահագործման դեմ պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին, երբ հանքավայրի շահագործման օրինական թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն ավարտին էր հասցնում հանքավայրի շինարարական աշխատանքները, հանքի բացման դեմ հանդես եկող շարժումը սկսեց առավել ակտիվացնել իր պայքարը։ Այդ հանգամանքին նպաստեցին այն, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասեցին Գնդեվազ գյուղ տանող խմելու ջրագիծը, հորդառատ անձրևների պատճառով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացված հողը լցվել էր Արփա գետը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր։

Հարակից համայնքների մի խումբ բնակիչները փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհներ, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը չկարողանա հանքավայրի շահագործումը սկսելու համար շինարարական աշխատանքներն ավարտին հասցնի[72], ինչի հետևանքով, համաձայն Լիդիան Արմենիայի տարածած տեղեկատվության, 1000 ավելի քաղաքացիների` այդ թվում մոտ 500 մարդ Ամուլսարի հարակից համայնքներից, զրկվեցին իրենց աշխատանքից։

Լիդիան Արմենիան Ամուլսարի ճանապարհների շրջափակումը վերացնելու պահանջով 2018 թ. մի քանի անգամ դիմել է Հայաստանի ոստիկանություն, սակայն ոստիկանությունը Ընկերության մասնավոր տարածք շրջափակումը չի վերացրել, ինչի արդյունքում ընկերությունը բազմիցս մեղադրել է Հայաստանի ոստիկանությանը անգործունթյան մեջ[73]։ 2019 թ. ապրիլին Հայաստանի վարչական դատարանը Ամուլսարի ճանապարհների շրջափակումը ճանաչեց անօրինական և պարտավորեցրեց Հայաստանի Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով Լիդիան Արմենիայի ազատ մուտքը Ամուլսարի տարածք[74]։ Վերջնականապես դեպի Լիդիան Արմենիայի մասնավոր տարածքից ներխուժումը վերացվեց 2020 թ. սեպտեմբերին։

Ըստ համայնքների բնակիչների վկայությունների՝ ապօրինություն իրականացնող անձինք Ամուլսարի ազդակիր համայնքներում՝ հատկապես Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում, վախի մթնոլորտ էին ստեղծել և ահաբեկում էին բոլոր նրանց, ովքեր արտահայտում էին իրենց կարծիքի հետ չհամընկնող կարծիք[75]։

2018 Հուլիսի 28-ի առավոտյան, երբ լրացավ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդևազ, Կեչուտ) բնակիչների և նրանց միացած բնապահպանների ու ակտիվիստների կողմից դեպի հանքավայր տանող ճանապարհների շրջափակման 7-րդ օրը, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները փակեցին դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհն ու Երևան - Գորիս ավտոճանապարհը։

Ամուլսարի ազդակիր համայնքների բնակիչները տարբեր հայտարարություններով, ստորագրահավաքներով, Ազգային ժողովի և կառավարության դիմաց ցույցերով, բաց նամակներով իրենց աջակցությունն են հայտնել Ամուլսարի ծրագրին և Լիդիան Արմենիային[76][77][78][79][80][81][82][83][84]

Խնդրի լուծման համար իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել՝ հանդիպել են ցուցարարների հետ[85][86], վարչապետի մակարդակով կոչ է արվել բացել հանք տանող ճանապարհները[87], մի շարք պաշտենյաներ մեկնել են դեպքի վայր խնդիրը հասկանալու համար[88], կազմակերպվել է եռակողմ հանդիպումներ[88][89]։

Լիդիան Արմենիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները և Ամուլսարի ծրագրի կասեցումը իրենց բացասական ազդեցությունը ունեցան Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային հեղիանկության վրա[90][91][92]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հանքավայրի նկարագրությունը Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք էջում, lydianarmenia.am Archived 2018-06-27 at the Wayback Machine., (արխիվացված
  2. 2,0 2,1 Լիդիան Արմենիա ընկերության մասին իր պաշտոնական կայք էջում, lydianarmenia.am, (արխիվացված
  3. 3,0 3,1 «Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը․ Արփա գետը վտանգված է », armecofront.net, (արխիվացված
  4. 4,0 4,1 «Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրն այս տեսքով մեծ սպառնալիք է շատ լավ որակի ջրերի համար և լուրջ խնդիր է լինելու ձեր թոռների համար». միջազգային անկախ փորձագետներ», armecofront.net, (արխիվացված
  5. 5,0 5,1 «ՀՀ կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն Ամուլսարի ոսկու ծրագիրը․ միջազգային փորձագետներ», armecofront.net, (արխիվացված
  6. 6,0 6,1 «Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո», armecofront.net, (արխիվացված
  7. 7,0 7,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 1», hetq.am, (արխիվացված
  8. 8,0 8,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 2», hetq.am, (արխիվացված
  9. 9,0 9,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից.մաս 3», hetq.am, (արխիվացված
  10. 10,0 10,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից», hetq.am, (արխիվացված
  11. LLC Helix Consulting։ «Ամուլսարը նոր մշակույթ է մեր լեռնային արդյունաբերության մեջ. Երկրաբան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-03-15 
  12. (hy-AM) Անկախ փորձագետները մասնակցեցին Ամուլսարի հարցով ընդդեմ էներգետիկայի նախարարության դատական նիստին, https://www.youtube.com/watch?v=brkrOAqgh5I, վերցված է 2021-03-15 
  13. Technologies Peyotto։ «Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը»։ Վերցված է 2021-03-15 
  14. Sevak։ «Իրականում ռիսկերը մեր կանխատեսածից փոքր են. Փորձագետը՝ Ամուլսարի ծրագրի մասին»։ yerevan.today։ Վերցված է 2021-03-15 
  15. «Arminfo: Սարգիս Շահազիզյան. Եթե Ամուլսարի շահագործումը էկոլոգիայի տեսանկյունից աղետալի են համարում, ապա հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների 90 տոկոսը չպետք է աշխատի»։ arminfo.info (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին։ Վերցված է 2021-03-15 
  16. «Եթե Ամուլսարը չշահագործվի, կործանարար կլինի մեր տնտեսության համար. Դեզի Հովհաննիսյան»։ asekose.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-15 
  17. (hy-AM) Կույտային տարրալվացումն Ամուլսարում, https://www.youtube.com/watch?v=crrJd0hqCb0, վերցված է 2021-04-10 
  18. Systems Smartline։ «Լիդիան Արմենիա»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-24 
  19. «Lydian - Lydian International Ltd. Commences Trading On The Toronto Stock Exchange»։ www.lydianinternational.co.uk։ Վերցված է 2021-03-24 
  20. «Amber Capital - Welcome»։ www.ambercapital.com։ Վերցված է 2021-03-24 
  21. «Franklin Resources, Inc.»։ www.franklinresources.com։ Վերցված է 2021-03-24 
  22. «Donald Smith & Co.»։ www.donaldsmithandco.com։ Վերցված է 2021-03-24 
  23. «SRHI Inc.»։ srhi.ca։ Վերցված է 2021-03-24 
  24. «Franklin Resources, Inc.»։ www.franklinresources.com։ Վերցված է 2021-03-24 
  25. «Resource Capital Funds | Mining-Focused Alternative Investments»։ Resource Capital Funds (en-US)։ Վերցված է 2021-03-24 
  26. «Orion Mine Finance» 
  27. «Osisko Gold Royalties»։ Osisko (en-US)։ Վերցված է 2021-03-24 
  28. «Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-03-24 
  29. ING.com։ «ING global company website»։ ING.com (en-US)։ Վերցված է 2021-03-24 
  30. Systems Smartline։ «Լիդիանն Ամերիաբանկի հետ ստորագրել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Ամուլսարի ծրագրում ներդնելու համար»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-24 
  31. «Lydian to leave TSX»։ www.mining-journal.com (անգլերեն)։ 2020-01-13։ Վերցված է 2021-03-24 
  32. «Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը - CIVILNET»։ web.archive.org։ 2021-03-19։ Վերցված է 2021-03-24 
  33. «Արմեն Սարգսյանը հերքում է իր` «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր լինելու խոսակցությունները - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur»։ web.archive.org։ 2019-09-17։ Վերցված է 2021-03-24 
  34. (hy-AM) Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք ադրբեջանական կապիտալի մասին խոսելն անհեթեթ է, https://www.youtube.com/watch?v=AhZpTUosSpg, վերցված է 2021-03-24 
  35. Systems Smartline։ «Արմեն Սարգսյան. «Վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր»»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-24 
  36. «Lydian - Lydian International Announces Appointment Of Former Director As Ambassador»։ lydianinternational.co.uk։ Վերցված է 2021-03-24 
  37. Systems Smartline։ «Լիդիան Արմենիա»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-24 
  38. Systems Smartline։ «Ամուլսարի ՇՄԱԳ հաշվետվությունը»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-19-ին։ Վերցված է 2021-03-24 
  39. Systems Smartline։ «Ամուլսարի ոսկու հանքի ԲՍԱԳ հաշվետվություն»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-24 
  40. «Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը` Ամուլսարի մասին»։ Sputnik Armenian։ Վերցված է 2021-03-24 
  41. ««Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-04-10 
  42. «Սուրեն Կարայանն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք․ ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-04-10 
  43. (hy-AM) Ամուլսար. նոր ձեռագիր, https://www.youtube.com/watch?v=jD5YpOfGxOk, վերցված է 2021-04-10 
  44. Systems Smartline։ «Որքան է Լիդիան Արմենիան վճարել տեղի համայնքներին հողի վարձակալության համար»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  45. Systems Smartline։ «920 883 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  46. Systems Smartline։ «930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  47. Systems Smartline։ «921 հազար ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին հողի վարձակալության դիմաց»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  48. (hy-AM) Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք ադրբեջանական կապիտալի մասին խոսելն անհեթեթ է, https://www.youtube.com/watch?v=AhZpTUosSpg, վերցված է 2021-04-10 
  49. «Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք-ադրբեջանական կապիտալից խոսելն անհեթեթ է | 24news»։ www.24news.am (հայերեն)։ Վերցված է 2021-04-10 
  50. Systems Smartline։ «Ամուլսարի ծրագրի բնապահպանական մոնիթորինգի հաշվետվությունը»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  51. Systems Smartline։ «Ամուլսարի ՇՄԱԳ հաշվետվությունը»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-19-ին։ Վերցված է 2021-04-10 
  52. Systems Smartline։ «Ամուլսարի ոսկու հանքի ԲՍԱԳ հաշվետվություն»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  53. «Ամուլսարի ծրագիրն անցել է ցիանիդի կառավարման սերտիֆիկացումը»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2021-04-10 
  54. «Lydian International’s Amulsar Gold Mine Certified Under International Cyanide Management Code | International Cyanide Management Code (ICMI) For The Manufacture, Transport and Use of Cyanide In The Production of Gold(ICMI)»։ www.cyanidecode.org։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-10-ին։ Վերցված է 2021-04-10 
  55. «Content | International Cyanide Management Code (ICMI) For The Manufacture, Transport and Use of Cyanide In The Production of Gold(ICMI)»։ www.cyanidecode.org։ Վերցված է 2021-04-10 
  56. «Լիդիանը հայտարարում է Անկախ խորհրդատվական խմբի կազմավորման մասին»։ Banks.am (ամհարերեն)։ Վերցված է 2021-04-10 
  57. «John Harker»։ Development Corridors Partnership (en-US)։ Վերցված է 2021-04-10 
  58. «Մանդելայի խորհրդատուն, Հայաստանը, հեղափոխությունն ու ներդրումները»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2021-04-10 
  59. Technologies Peyotto։ ««Խմբին միանալուց առաջ շաբաթներով մտածել ենք»»։ Վերցված է 2021-04-10 
  60. Systems Smartline։ «http://www.lydianarmenia.am/index.php?m=pages&lang=eng&p=119»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-04-10 
  61. Sevak։ «2 միլիոն ժամ՝ առանց վնասվածքների. ցուցանիշներ Ամուլսարի հանքի շինարարական փուլից»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2021-04-10 
  62. «Ամուլսարի ծրագիրը կարևոր ցուցանիշ է գրանցել»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-04-10 
  63. ««Ամուլսարի շահագործումից հետո տեղում կարելի է լճակով հանգստի գոտի հիմնել»»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-05-06 
  64. LLC Helix Consulting։ «Ամուլսարը նոր մշակույթ է մեր լեռնային արդյունաբերության մեջ. Երկրաբան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-06 
  65. (hy-AM) Անկախ փորձագետները մասնակցեցին Ամուլսարի հարցով ընդդեմ էներգետիկայի նախարարության դատական նիստին, https://www.youtube.com/watch?v=brkrOAqgh5I, վերցված է 2021-05-06 
  66. Technologies Peyotto։ «Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը»։ Վերցված է 2021-05-06 
  67. Sevak։ «Իրականում ռիսկերը մեր կանխատեսածից փոքր են. Փորձագետը՝ Ամուլսարի ծրագրի մասին»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2021-05-06 
  68. «Arminfo: Սարգիս Շահազիզյան. Եթե Ամուլսարի շահագործումը էկոլոգիայի տեսանկյունից աղետալի են համարում, ապա հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների 90 տոկոսը չպետք է աշխատի»։ arminfo.info (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին։ Վերցված է 2021-05-06 
  69. «Եթե Ամուլսարը չշահագործվի, կործանարար կլինի մեր տնտեսության համար. Դեզի Հովհաննիսյան»։ asekose.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-06 
  70. «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենը պատասխանում է Ամուլսարի վերաբերյալ հրապարակված հոդվածաշարին», hetq.am, (արխիվացված
  71. Հայկական բնապահպանական ճակատի մտահոգություններն անպատասխան չեն մնացել:
  72. ««Աստված էլ վերեւից իջնի`հանքը չենք բացելու». Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ցույցը շարունակվում է»։ Առավոտ – Լուրեր Հայաստանից 
  73. ««Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-05-06 
  74. Systems Smartline։ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ LYDIANARMENIA (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-06 
  75. (hy-AM) «Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը», https://www.youtube.com/watch?v=7YW3sg84C8c, վերցված է 2021-05-06 
  76. Author (2020-09-26)։ «Ագրեսիվ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են․ «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2021-05-06 
  77. «Միայն տնտեսության զարգացմամբ հնարավոր է նորից ոտքի կանգնել. Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներ»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-05-06 
  78. Lusine։ «Ամուլսարը չունի բնապահպանական խնդիր, այն դարձել է քաղաքական խնդիր․ բաց նամակ պատգամավորներին»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2021-05-06 
  79. «Ամուլսարի ճանապարհն արգելափակելուց հետո Գնդեվազը զրկվել է սոցիալական ծրագրերից. տեսանյութ | 24news»։ www.24news.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-06 
  80. Technologies Peyotto։ ««Այսօր 2000 ընտանիք սոված կոտորվում է, ի՞նչ անենք, ասեք…». Ամուլսարի հարակից համայնքի բնակիչ (տեսանյութ)»։ Վերցված է 2021-05-06 
  81. LLC Helix Consulting։ «Residents of Amulsar nearby communities address open letter to Serzh Tankian, Vahe Berberian and Arto Tunjboyajyan - aysor.am - Hot news from Armenia»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-06 
  82. (hy-AM) Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց․պահանջում էին բացել ոսկու հանք տանող ճանապարհները, https://www.youtube.com/watch?v=jlKrdC0rfW4, վերցված է 2021-05-06 
  83. Technologies Peyotto։ ««Ովքե՞ր են ֆինանսավորում ու կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին»։ Վերցված է 2021-05-06 
  84. «Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դիմել են Փաշինյանին»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-06 
  85. «Ամուլսարի տարածքում բողոքի ակցիա իրականացնողները Երևան են գալիս վարչապետի հետ հանդիպման»։ www.shantnews.am 
  86. «Ամուլսարի խնդիրը խորությամբ հետազոտելու համար կկազմավորվի խումբ. Արարատ Միրզոյան»։ 168.am 
  87. «Փաշինյանը կոչ է անում բացել փակ փողոցները, դադարեցնել անհնազանդության ակցիաները (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2018-07-07 
  88. 88,0 88,1 Varujan Danielyan (2018-07-07), Վարչապետի այցը Ք.Ջերմուկում,հանդիպում բնակիչների հետ 06.07.2018, https://www.youtube.com/watch?v=5AonaAsbz_o, վերցված է 2018-07-07 
  89. «Վարչապետը ուղղաթիռից տեսավ իրական պատկերը. Լիդիանի փուչիկները պայթում են»։ lragir.am 
  90. «ԱՄՆ պետդեպը զարմանալիորեն չի տեսնում Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության խայտառակ ոտնահարումները․ «Ազգ»»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-05-06 
  91. Technologies Peyotto։ «Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է. Հրապարակվել է ներդրումների վիճակագրությունը»։ Վերցված է 2021-05-06 
  92. «Ներդրումների ուղղակի հոսքը նվազել է 111 անգամ»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ Վերցված է 2021-05-06 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]