Ջերմուկ (հանքային ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմուկ (այլ կիրառումներ)
Ջերմուկ հանքային ջուր.jpg

Ջերմուկ, ածխաթթվական, սիլիկատային, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիումական, բարձր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Ջերմուկ քաղաքի տարածքում։ Ընդգրկում է Արփա գետի հնահովտի սարավանդը և կիրճը[1]։

Հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին առաջինը հետազոտությամբ զբաղվել է Գ․ Վոսկոբոյնիկովը, 1925 թվականից սկսվել են համակարգված հետազոտությունները (Կ․ Պաֆենհոլց), 1938 թվականից՝ հորատման և շահագործման աշխատանքները (Ա․ Դեմյոխին)։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային ջրերի առաջացման գործում որոշիչ դեր են խաղում մթնոլորտային տեղումները, որոնք տեկտոնական բեկվածքներով թափանցում են խոր հորիզոններ, հարստանում տաք ածխաթթվական գազով, լուծում շրջակա ապարների որոշ քիմիական բաղադրամասեր և գազահեղուկային խառնուրդի ձևով դուրս գալիս Երկրի մակերևույթ։ Ջրի ջերմաստիճանը (մինչև 64 °C) հետևանք է ներժայթուքային ապարների և լավաների արտաժայթքման օջախների բարձր ջերմաստիճանի։ Ջերմությունը հաղորդվում է ստորերկրյա ջրերին ու շրջակա միջավայրին, և այդ պատճառով հանքային ջրերի տեղամասում բավական բարձր է երկրաջերմային ջերմաստիճանը՝ 4-13 °C։ Հանքայնացումը 4, 3 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 0, 5 գ/լ, շահագործման պաշարները՝ 147 մ³/օր։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկ հանքային ջրի քիմիական կազմն է՝

  • հորատանցք՝ 4/57

CO20.5 H2SiO30.083M 4.3 T62°C

  • հորատանցք՝ 9

CO20.4 M 4.7 T64.4 °C

Պարունակում է նաև Fe, Li, Zn, Cu, Pb, Br և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաբուժական հատկություններով նման է Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին։ Դեռևս միջին դարերից հայտնի «Ջերմուկ»-ի բուժիչ հատկությունների մասին վկայում են Ջերմուկ քաղաքի տարածքում պահպանված քարաշեն ավազանների մնացորդները։

«Ջերմուկ»-ն օգտագործվում է խմելու, լոգանքների, ստամոքսաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտի և այլ հիվանդությունների բուժման համար։ Հանքային ջրի հիմքի վրա գործում է «Ջերմուկ» առողջարանային համալիրը։

Շշալցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշալցնում է տեղի «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը (www.jermukgroup.am/

Մկնդեղի պարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի հանքային ջրերում մկնդեղի պարունակությունը 50 անգամ գերազանցում է առողջության համար ապահով մակարդակը։ Այս պատճառով մի շարք երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ֊ն և Հոնգկոնգը հայտարարել են Ջերմուկը վնասակար առողջության համար և արգելել դրա վաճառքը[2][3]։ Հետազոտությունները ցույց են տվել որ եթե մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում է 10 միկրոգրամ/լիտր֊ից ապա զգալիորեն ավելանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը[4][5]։ Ջերմուկի հանքային ջրում մկնդեղի կոնցենտրացիան եղել է 500-600 միկրոգրամ/լիտր ըստ 2007 թվականի չափումների[3] և 450 միկրոգրամ/լիտր ըստ 2019 թվականի չափումների[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համբարձում Մուսայելյան (1979 թ.)։ «Հայաստանի հանքային ջրերը Ջերմուկ»։ Սովետական Հայաստան։ Թիվ 3: էջ 37,38 
  2. Ամերիկացիները զգուշացվել են Ջերմուկի վնասակարության մասին, իսկ Հոնկոնգում արգելվել է դրա վաճառքը
  3. 3,0 3,1 «Center for Food Safety and Applied Nutrition - Fiscal Year 2007»։ Center for Food Safety and Applied Nutrition։ Վերցված է 29 January 2019 
  4. Knobeloch L. M., Zierold K. M., Anderson H. A. (2006)։ «Association of arsenic-contaminated drinking-water with prevalence of skin cancer in Wisconsin's Fox River Valley»։ J. Health Popul Nutr 24 (2): 206–13։ PMID 17195561 
  5. Ferreccio C., Sancha A. M. (2006)։ «Arsenic exposure and its impact on health in Chile»։ J Health Popul Nutr 24 (2): 164–75։ PMID 17195557 
  6. "Detention Without Physical Examination of Bottled Water due to Arsenic ***and Flavored Water Beverages*** Due to Inorganic Arsenic"
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ջերմուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png