Քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղցկեղ
Tumor Mesothelioma2 legend.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս disease of cellular proliferation[1] և Մկանուռուցք
Պատճառ somatic mutation
Բուն պատճառ C9305[1]
Բժշկական մասնագիտություն ուռուցքաբանություն
ՀՄԴ-10 C00-C97
Հիվանդությունների բազա 28843
MedlinePlus 001289
MeSHID D009369
Disease Ontology DOID:162
NCI Thesaurus C9305[1]
Անվանվել է խեցգետնանմաններ
Cancer Վիքիպահեստում

Քաղցկեղը հիվանդությունների խումբ է, որի հիմքում բջջի չկանոնակարգված բազմացումն է և դեպի այլ օրգաններ տարածվելու պոտենցիալ ունակությունը[2][3]։ Ի հակադրություն քաղցկեղի, բարորակ ուռուցքները չեն տարածվում օրգանիզմի այլ մասեր[3]։ Հնարավոր ախտանիշներն են արյունահոսություն, ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և այլն[4]։ Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում[4]։ Մարդկանց մոտ հանդիպում է քաղցկեղի ավելի քան 100 տեսակ[3]։

Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության 22%-ի պատճառն է [2]։ Եվս 10% մահացության պատճառն է ճարպակալումը, ոչ ռացիոնալ սննդակարգը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը[2][5][6] ։ Այլ գործոններից են ինֆեկցիաները, իոնիզացնող ճառագայթումը և միջավայրի աղտոտվածությունը[7]։ Արդի աշխարհում քաղցկեղի 15%-ի պատճառը այնպիսի վիրուսներն են, ինչպիսիք են հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori), հեպատիտ B-ն, հեպատիտ-C-ն, մարդու պապիլոմա վիրուսը (Human papillomavirus infection), Էպշտեյն-Բարր վիրուսը (Epstein-Barr virus), մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ, HIV) [2] ։ Այս գործոններն իրենց ազդեցությունը թողնում են փոփոխելով բջջի գեները [8]։ Գենետիկ փոփոխությունները տեղի են ունենում նախքան քաղցկեղի զարգանալը[8]։ Մոտ 5-10% դեպքերում գենետիկ փոփոխույթունները ժառանգված են լինում ծնողներից[9]։ Քաղցկեղը կարող է հայտնաբերվել նշաններով, ախտանիշներով և հետազոտություններով։ Ախտորոշմանը նպաստում են նաև բժշկական տեսանակարահանող միջոցները և բիոպսիան[10]։

Քաղցկեղ կարող են ունենալ անգամ չծխող, նորմալ քաշ ունեցող, շատ ալկոհոլ չօգտագործող, մրգեր ու բանաջարեղեն օգտագործող, քաղցկեղածին ինֆեկցաների դեմ պատվաստված մարդիկ[11][12]։ Սկրինինգի օգնությամբ քաղցկեղի ախտորոշումը կիրառելի է արգանդի վզիկի և ուղիղ աղու քաղցկեղի դեպքում[13]։ Սկրինինգ թեստերի նպատակահարմարությունը կրծքի քաղցկեղի դեպքում հաստատված չէ[13][14]։ Քաղցկեղը հաճախ բուժվում է ճառագայթային թերապիայի, վիրաբուժական միջամտության, քիմիոթերապիայի և թիրախային թերապիայի համակցության միջոցով[2][15]։ Ցավի և այլ ախտանիշների թեթևացումը հիվանդի խնամքի կարևոր բաղադրիչն են։ Պալիատիվ խնամքը կարևոր է հիվանդության ծանր ընթացքի դեպքում[2]։ Ապրելու հավանականությունը կախված է քաղցկեղի տեսակից և բուժման սկզբում հիվանդության փուլից[8]։ Քաղցկեղ ունեցող 15 տարեկանից ցածր երեխաների 5 տարվա ապրելիության ցուցանիշը գերազանցում է 80 %-ը[16]։ ԱՄՆ-ում քաղցկեղ ունեցողների 5 տարվա ապրելիության ցուցանիշը 66% է[17]։

2015 թ․-ին քաղցկեղ ուներ 90,5 միլիոն մարդ[18]։ Տարեկան գրանցվում է 14,1 միլիոն նոր դեպք (այս թիվը մաշկային քաղցկեղներից ներառում է միայն մելանոման )[8]։ Քաղցկեղի պատճառով տարեկան մահանում է 8,8 միլիոն մարդ (ընդհանուր մահացության 15,7%-ը)[19]։ Տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակներն են թոքի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը[20]։ Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող տեսակներն են կրծքագեղձի քաղցկեղը, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը, թոքի քաղցկեղը և արգանդի վզիկի քաղցկեղը [8]։ Եթե մաշկային քաղցկեղի բոլոր տեսակները ներառվեին քաղցկեղի նոր դեպքերի տարեկան ցուցանիշում, ապա դեպքերը կաճեին 40 տոկոսով[21][22]։ Երեխաների մոտ սուր լիմֆոբլաստային լեյկեմիան և գլխուղեղի ուռուցքներն ամենահաճախն են հանդիպում (բացառությամբ Աֆրիկայի, որտեղ ոչ-Հոջկինի լիմֆոման հանդիպում է ավելի հաճախ)[16]։ 2012թ․-ին 15 տարեկանից ցածր 165․000 երեխայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ[20]։ Քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, և քաղցկեղի շատ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են զարգացած երկրներում[8]։ Հաճախականությունն ավելանում է մարդկանց կյանքի տևողության ավելացման և զարգացած երկրներում ապրելակերպի փոփոխության հետ[23]։ Քացկեղի հետ կապված ֆինանսական ծախսերը 2010թ․-ին աճել են մինչև 1,16 տրիլիոն դոլար[24]։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղները հիվանդությունների մեծ ընտանիք են, որոնք ներառում են բջջի չկարգավորված աճն ու օրագանիզմի այլ հատվածներ տարածվելու ունակությունը[2][3]։ Քաղցկեղի ժամանակ առաջանում են զանազան նորագոյացություններ։ Նորագոյացությունը կամ ուռուցքը բջիջների խումբ է, որոնք անվերահսկելիորեն բազմանում են և ունակ են ձևավորելու ուռուցք կամ դիֆուզ կերպով տարածվել[25][26]։ Բոլոր ուռուցքային բջիջներն ունեն քաղցկեղային 6 առանձնահատկություն։ Չարորակ ուռուցքի առաջացման համար անհրաժեշտ են հետևյալ առանձնահատկությունները[27]

  • Բջջի աճ և կիսում արտաքին ազդանշանման բացակայությամբ
  • Շարունակական աճ և բազմացում անգամ երբ կա հակառակ ազդանշանում
  • Բջջի ծրագրավորված մահվան բացակայություն
  • Բջջի բաժանման անսահման քանակ
  • Արյունատար անոթների առաջացման խթանում
  • Հյուվածքների ներսփռանք և մետաստազների առաջացում[28]

Նորմալ բջջից չարորակ ուռուցքի առաջացումը ներառում է բազմաթիվ քայլեր, որոնք հայտնի են չարորակացում անվամբ[28][29] ։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի առաջացման սկզբնական փուլերում ախտանիշներ չկան։ Նշաններն ու ախտանիշները հայտնվում են, երբ ուռուցքը մեծանում և/կամ խոցոտվում է։ Դրանք կախված են քաղցկեղի տեսակից և տեղակայումից։ Շատերն առաջանում են նաև այլ հիվանդությունների դեպքում։ Քաղցկեղին յուրահատուկ ախտանիշները քիչ են։ Քաղցկեղը «մեծ նմանակող» է, քանի որ կարող է կրկնել այլ հիվանդությունների ախտանիշները։ Քաղցկեղ ունեցող շատ մարդիկ նախ բուժում են ստացել այլ հիվանդության համար, որը կարող էր իրենց ախտանիշների պատճառ հանդիսանալ[30]։

Ախտորոշումից հետո մարդիկ կարող են դառնալ մտահոգ և դեպրեսիվ։ Քաղցկեղով տառապող մարդկանց մոտ ինքնասպանությունների հաճախականությունը կրկնակի աճում է[31]։

Տեղային ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղային ախտանիշները կարող են պայմանավորված լինել ուռուցքի զանգվածով և խոցոտման առկայությամբ։ Օրինակ թոքի քաղցկեղի դեպքում ուռուցքը կարող է ճնշել բրոնխը առաջացնելով հազ և թոքաբորբ։ Կերակրափողի քաղցկեղը կարող է նեղացնել դրա լուսանցքը և կուլ տալը դարձնել դժվար ու ցավոտ։ Հաստ աղու քաղցկեղը կարող է առաջացնել աղու լուսանցքի նեղացում կամ խցանում, որը կբերի աղիքի ֆունկցիաների խանգարման։ Կրծքագեղձի և ամորձիների քաղցկեղը կարող է առաջացնել տեսանելի կույտ մաշկի տակ ։ Խոցոտման հետևանքով կարող է առաջանալ արյունահոսություն, որը եթե լինի թոքերում կառաջանա արյունախառն հազ։ Աղիներում տեղակայվելու դեպքում արյունահոսության հետևանքով կառաջանա սակավարյունություն, միզապարկի դեպքում՝ արյունամիզություն, արգանդի դեպքում՝ հեշտոցային արյունահոսություն։ Տեղային ցավը առաջանում է հիվանդության առավել ուշ փուլերում։ Քաղցկեղի որոշ տեսակներ կարող են հանգեցնել հեղուկի կուտակման կրծքավանդակի կամ որովայնի խոռոչում[30]։

Համակարգային ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային ախտանիշները անմիջականորեն պայմանավորված չեն ուռուցքով և մետաստազներով։ Դրանք կարող են ներառել անհայտ պատճառով քաշի կորուստ, տենդ, ճարպակալում, մաշկային փոփոխություններ[32]։ Հոջկինի լիմֆոման, սպիտակարյունությունները և լյարդի կամ երիկամի քաղցկեղները կարող են ուղեկցվել կայուն տենդով[30]։

Որոշ քաղցկեղներ կարղ են հարուցել սպեցիֆիկ համակարգային ախտանիշներ, որոնք ստացել են <<պարանեոպլաստիկ համախտանիշ>> անվանումը։ Օրինակ՝ միասթենիա գրավիսի առաջացումը թիմոմայի դեպքում[30] ։

Մետաստազներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղը կարող է տարածվել հարևան օրգանների վրա անմիջականորեն , իսկ ավշային հանգույցների միջոցով և արյունային ճանապարհով դեպի հեռադիր օրգաններ։ Այս երևույթը կոչվում է մետաստազավորում։ Երբ քաղցկեղը տարածվում է արյան միջոցով այն ախտահարում է ամբողջ օրգանիզմը։ Մետաստատիկ քաղցկեղի ածտանիշները կախված են ուռուցքի տեղակայումից և կարող են ներառել ավշային հանգույցների մեծացում (որոնք հաճախ շոշափվում են մաշկի տակից և ունեն կոշտացած կազմություն), լյարդի մեծացում, փայծաղի մեծացում, որոնք կարող են շոշափվել որովայնում, ախտահարված ոսկրերի ցավ կամ կոտրվածքներ, նյարդաբանական ախտանիշներ[30]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղների 90-95%-ը միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած գենային մուտացիաների հետևանք են[7]։ Մնացած 5-10%-ը ժառանգվել են ծնողների գեներից[7]։ Միջավայրի գործոն է համարվում ցանկացած բան, որը չի ժառանգվում ծնողների կողմից[33]։ Միջավայրի ամենատարածված քաղցկեղային գործոններն են ծխախոտը (25-30%), սննդակարգը և ճարպակալումը(30-35%), ինֆեկցիաները(15-20%), ճառագայթումը (և՛ իոնիզացնող, և՛ ոչ-իոնիզացնող, մինչև 10%), սթրեսը, ֆիզիկական ակտիվության պակասը և աղտոտվածությունը[7][34]։

Ընդհանուր առմամբ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ տվյալ քաղցկեղն ինչից է առաջացել, քանի որքաղցկեղածին ոչ մի գործոն չունի իր սպեցիֆիկ նշանը։ Օրինակ՝ եթե տվյալ մարդը ծխում է և ունի թոքի քաղցկեղ, ապա մեծ հավանականությամբ քաղցկեղն առաջացել է ծխախոտի հետևանքով, սակայն յուրաքանչյուր մարդ էլ ունի թոքի քաղցկեղի առաջացման հավանականություն միջավայրի աղտոտվածության, ռադիացիայի և այլ պատճառներով, հետևաբար հնարավոր է, որ որ այդ մարդու քաղցկեղը առաջացած լինի այլ պատճառներով ևս։ Քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ[35]։

Քիմիկատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքի քաղցկեղի զարգացումը սերտորեն կապված է ծխելու հետ։

Այն նյութերը որոնք առաջացնում են քաղցկեղի որոշակի տեսակներ կոչվում են քաղցկեղածին նյութեր (կանցերոգեններ)։

Օրինակ ծխախոտի ծուխը պայմանավորում է թոքի քաղցկեղի դեպքերի 90%-ը[36]։ Այն առաջացնում է նաև կոկորդի, ստամոքսի, միզապարկի, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 50 քաղցկեղածին նյութ, ներառյալ նիտրոզոամինները և պոլիցիկլիկ արոմատային ածխաջրածինները[37] ։

Ծխախոտի ծուխը <<պատասխանատու է>> քաղցկեղի հետևանքով մահվան յուրաքանչյուր 5 դեպքից 1-ի համար [38] և 3-ից 1-ի համար՝ զարգացած երկրներում[39]։ Թոքի քաղցկեղից մահվան դեպքերը հայելային կերպով արտացոլում են ծխախոտի օգտագործման մասշտաբները ԱՄՆ-ում։ Ծխողների թվաքանակի ավելացմանը զուգընթաց ավելանում է նաև թոքի քաղցկեղից մահացությունը և հակառակը[40][41]։

Արևմտյան Եվրոպայում տղամարկանց քաղցկեղի 10%-ը և կանանց քաղցկեղի 3%-պայմանավորված են ակոհոլի չարաշահմամբ։ Ալկոհոի չարաշահումից մեծանում է լյարդի և աղեստամոքսային ուղու քաղցկեղի հավանականությունը[42]։ Աշխատանքի հետ կապված նյութերի հետևանքով առաջացող քաղցկեղը կազմում է դեպքերի 2-20%-ը[43], հանգեցնելով 200,000-ից ավել մահվան դեպքերի[44]։ Թոքի քաղցկեղը և մեզոթելիոման կարող են առաջանալ ծխախոտի ծխի ներշնչումից և ասբեստից, սպիտակարյունությունը կարող է առաջանալ բենզենից[44]։

Սննդակարգ և մարմնամարզություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և ճարպակալումը մեծացնում են քաղցկեղից մահացությունը 30-35%-ով[7][45]։ Միացյալ նահանգներում մարմնի ավելորդ քաշը ռիսկի գործոն է հանդիսանում քաղցկեղի շատ տեսակների զարգացման համար և մեծ դեր է խաղում 14-20% մահացության մեջ[45]։ Միացյալ թագավորությունում արված հետազոտությունը, որը ներառել է 5 միլիոն մարդ, ցույց է տվել որ մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը ռիսկի գործոն է քաղցկեղի 10-ից ավելի տեսակների համար և պայամանավորում է տարեկան 12,000 նոր դեպք այդ երկրում[46]։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը ևս նպաստում է քաղցկեղի զարգացմանը ոչ միայն մարմնի զանգվածի վրա ազդելով, այլ նաև իմունային և էնդոկրին համակարգերի վրա ունեցած բացասական ազդեցության շնորհիվ[45]։ Սննդակարգի բացասական էֆեկտների կեսից ավելին բաժին է ընկնում գերսնուցմանը (չափից դուրս շատ ուտել), ավելի հազվադեպ եմ հանդիպում չափից դուրս քիչ բուսական սննդամթերքի և այլ առողջարար սննդի օգտագործումը։ Որոշ սննդատեսակներ կապված են քաղցկեղի կոնկրետ տեսակի հետ։ Աղի մեծ քանակությունն ասոցացված է ստամոքսի քաղցկեղի հետref name="pmid18990005" /> , մեծ քանակությամբ սննդային հավելումներն առաջացնում են լյարդի քաղցկեղ [47]: Սննդակարգերի ազգային առանձնահատկությունները կարող են մասնակիորեն բացատրել քաղցկեղի դրսևորումների տարբերությունները տարբեր ազգերի մոտ։ Օրինակ․ ստամոքսի քաղցկեղն առավել տարածված է Ճապոնիայում, որտեղ սննունդը պարունակում է մեծ քանակությամբ աղ, իսկ հաստ աղու քաղցկեղն առավել տարածված է Միացյալ Նահանգներում։ Էմիգրանտների քաղցկեղային պրոֆիլը սկսում է կրկնօրինակել իրենց նոր երկրի քաղցկեղային պրոֆիլին անգամ առաջին սերնդի մոտ [48]։

Ինֆեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղից մահացության 18% դեպքերը պայմանավորված են վիրուսային ինֆեկցիայով [7]: Սակայն վիրուսային ինֆեկյցիայից քաղցկեղի առաջացման հաճախականությունը տատանվում է ըստ աշխարհագրական դիրքի: Աֆրիկայում այն հասնում է 25%-ի, իսկ զարգացած երկրներում չի գերազանցում 10%-ը[7]: Քաղցկեղ կարող են առաջացնել նաև բակտերիաներն ու պարազիտները: Օնկովիրուսների (քաղցկեղածին վիրուսների) թվին են պատկանում մարդու պապիլոմավիրուսը (human papilomavirus) (արգանդի վզիկի քացկեղ), Էպշտեյն-Բարր վիրուսը (B-բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն և քթըմպանային կարցինոմա), հերպես-վիրուսը (Կապոշիի սարկոմա և լիմֆոմա), հեպատիտ-B և հեպատիտ-C վիրուսները (լյարդաբջջային կարցինոմա) և մարդու T-բջջային լեյկեմիայի վիրուս-1-ը (T-բջջային լեյկեմիաներ): Բակտերիալ ինֆեկցիաները նույնպես մեծացնում են քաղցկեղի ռիսկը (հելիկոբակտեր պիլորին մեծացնում է ստամոքսի կարցինոմայի հավանականությունը)[49][50]: Քաղցկեղ առաջացնող պարազիտներից են շիստոսոմիա հեմատոբիումը (Schistosoma haematobium) (միզապարկի եղջրացող-ջջային կարցինոմա), լյարդի ծծանը (liver flukes), օպիստորխիս վիվերինին (Opisthorchis viverrini) և կլոնորխիս սինենզիսը (լեղուղիների կարցինոմա)[51]:

Ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաստազավորվող քաղցկեղի ավելի քանի 10%-ը կապված է ճառագայթման հետ, որը ներառում է ինչպես իոնիզացնող այնպես էլ ոչ-իոնիզացնող ուլտրամանուշակագույնճառագայթները[7]։ Իոնացնող ճառագայթման աղբյուր են բժշկական պատկերումը և ռադոն գազը։ Իոնացնող ճառագայթումը առանձնապես հզոր մուտագեն չէ [52]։ Օրինակ բնակչության վրա ռադոն գազի քաղցկեղածին ազդեցությունը համարժեք է պասիվ ծխելուն[52]։ Ճառագայթումը դառնու մէ ավելի հզոր քաղցկեղածին գործոն, երբ միավորվում է այլ քաղցկեղածին գործոնների հետ։ Օրինակ ռադոն + ծխել [52]։ Ճառագայթումը կարող է առաջացնել քաղցկեղ օրգանիզմի բոլոր հատվածներում, ցանկացած կենդանատեսակի մոտ և ցանկացած տարիքում։ Երեխաներ և ծերերի մոտ ռադիացիայի հետևանքով սպիտակարյունության զարգացման ռիսկը կրկնակի մեծ է հասուն մարդկանց համեմատ։ Նախածննդյան ծրջանում ճառագաթման ենթարկվելը տասնապատկում է ռիսկը [52]։ Բժկության մեջ օգտագործվող իոնացնող ճառագայթումը փոքր, սակայն գնալով աճող դեր ունի քաղցկեղի առաջացման գործում։ Իոնացնող ճառագայթումը կարող է օգտագործվել այլ տեսակի քաղցկեղի բուժման համար, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել երկրորդ տեսակի ուռուցքաի առաջացման [52]։ » Իոնացնող ճառագայթումն օգտագործվում է նաև տեսապատկերող հետազոտության մեթոդների համար [53]։ Արևի ճառագայթերի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել մելանոմայի և մաշկի այլ չարորակ նորագոյացությունների առաջացման [54]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարճալիք ուլրտրամանուշակագույն ճառագայթները մաշկի ոչ-մելանոմային չարորակ ուռուցքների հիմնական պատճառն են, իսկ դրանք ամենատարածված ուռուցքներն են [54]։ Ոչ իոնիզացնող ռադիոալիքներով ճառագայթումը բջջային հեռախոսներից, էլեկտրաէներգիայի փոխարկիչներից և այլ համանման սարքերից, նկարագրվել է որպես քաղցկեղածին գործոն Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղղցկեղի հետազոտության միջազգային գործակալության կողմից[55]։ Այնուամենայնիվ գիտությունը դեռ չի ապացուցել բջջային հեռախոսների և քաղցկեղի ռիսկի միջև առկա կապը [56]։

Ժառանգականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղների գերագույն մեծամասնությունը ժառանգական չեն։ Ժառանգական քացկեղները պայմանավորված են ժառանգաբար փոխանցվող գենտիկ դեֆեկտով։ Պոպուլյացիայի 0,3%-ը կրում է գենետիկ մուտցիա, որը մեծապես ազդում է քաղցկեղագոյացման ռիսկի վրա և պայմանավորում քաղցկեղի 3-10%-ը [57]։ Դրանցից մի քանիսն են․ BRCA1 և BRCA2 գեների ժառանգվող մուտացիա, որը 75%-ով մեծացնում է կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի առաջացման հավանականությունը [57], հաստա աղու ժառանգական ոչ-պոլիպային քաղցկեղ (HNPCC կամ Լինչի սինդրոմ), որը հանդիպում է հաստ աղու քաղցկեղ ունեցող մարդկանց 3%-ի մոտ [58] և այլն։ Ամենամահացու քաղցկեղների ստատիստիկան․ հաստ աղու քաղցկեղի առաջացման հարաբերական ռիսկը, եթե առաջին աստիճանի հարազատի մոտ (ծնող, քույր, եղբայր, երեխա) ախտորոշվել է հիվանդությունը, կազմում է 2 [59]։ Նույն ռիսկը թոքի քաղցկեղի համար՝ 1,5 [60] և 1,9՝ շագանակագեղձի քաղցկեղի համար [61]։ Կրծքագեղձի քաղցկեղի հարաբերական ռիսկը 1,8 է, եթե առաջին աստիճանի հարազատի մոտ այն ախտորոշվել է 50 տարեկանում կամ ավելի ուշ, և 3,3 է, եթե այն ախտոտորշվել է ավելի շուտ [62]։ Բարձրահասակ մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի մեծ է, քան ցածրահասակների մոտ, քանի որ նրանք ավելի մեծ թվով բջիջներ ունեն։ Քանի որ հասակը ժառանգականությամբ պայմանավորված լայնորեն տատանվում է, բարձրահասակ մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի մեծ է [63]։

Ֆիզիկական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ նյութեր առաջացնում են քաղցկեղ ավելի շատ իրենց ֆիզիկական հատկությունների պատճառով, քան քիմիական [64]։ Սրա վառ օրինակն է ասբեստի երարատև ազդեցությունը, որն առաջացնում է հանքային թելիկներ, որոնք մեզոթելիոմայի (շճային թաղանթների քաղցկեղի) առաջացման գլխավոր պատճառն են։ Մեզոթելիոմա առավել հաճախ ախտահարում է թոքերը պատող շճային թաղանթը [64]։ Այս դասի մուս նյութերը՝ բնական և արհեստական ասբեստանման նյութերը ևս ունեն համանման ազդեցություն [64]։ Թելիկային կազմ չունեցող քաղցկեղածին նյութերից են փոշիացված մետաղական կոբալտը, նիկելը և բյուրեղային սիլիցիումը (կվարց, կրիստոբալիտ, տրիդիմիտ)[64] ։ Ֆիզիկական քաղցկեղածինները պետք է հայտնվեն մարդու օրգանիզմում (օրինակ ներշնչման միջոցով) և տարիներ շարունակ կուտակվեն այնտեղ, որպեսզի առաջացնեն քաղցկեղ[64] ։ Քաղցկեղի առաջացման հանգեցնող ֆիզիկական տրավմաները հազվադեպ են [65]։ Չեն հայտնաբերվել տվյալներ, որ օրինակ ոսկրի կոտրվածքի հետևանքով առաջանա ոսկրային քաղցկեղ [65]։ Ֆիզիկական տրավման նաև չի համարվում արգանդի վզիկի, կրծքագեղձի, գլխուղեղի քաղցկեղի պատճառ [65]։ Ընդունված է տաք առարկաների քացկեղածին ազդեցությունը։ Հնարավոր է, որ մարմնի նույն հատվածում կրկնվող այրվածքները կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ, հատկապես եթե առկա են նաև քաղցկեղածին քիմիական նյութեր [65]։ Շատ տաք թեյի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել կերակրափողի քաղցկեղ [65]։ Ընդհանուր առմամբ կարծիք կա, որ քաղցկեղն առաջանում է ոչ թե անմիջականորեն վնասվածքի, այլ դրա բուժման հետևանքով [65]։ Ամեն դեպքում նույն հյուսվածքի կրկնվղ վնասումը կարող է նպաստել փոփոխված բջիջների առաջացման, բազմացման և չարորակացնող մուտացիաների առաջացման։ Քրոնիկ բորբոքումը համարվում է մուտացիաների անմիջական պատճառ [65][66]։ Բորբոքումը կարող է նպաստել բջիջների բազմացմանը, գոյատևմանը, արյունատար անոթների առաջացմանը և քաղցկեղային բջիջների տարածմանը [67][68]։ Օնկոգենները ստեղծում են բորբոքային, նախաուռուցքային միկրոմիջավայր [69]։

Հորմոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հորմոններ կարևոր դեր ունեն քաղցկեղագոյացման գործում, քանի որ առաջացնում են բջիջների բազմացում [70]։ Ինսուլինանման աճի գործոնները և այն կապող սպիտակուցները որոշիչ դեր են խաղում բջջի բազմացման, տարբերակման, ապոպտոզի հարցում հնար։ ավաոր դարձնելով քաղցկեղագոյացումը [71]։ Հորմոնները կարևոր գործոններ են սեռով պայմանավորված քաղցկեղների համար։ Օրինակ՝ կրծքագեղձի, էնդոմետրիումի, շագանակագեղձի, ձվարանների, ամորձիների քացկեղ, վահանագղձի քաղցկեղ, ոսկերի քաղցկեղ [70]։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց դուստրերի մոտ էստրոգենների և պրոգեստերոնի մակարդակն ավելի բարձր է, քան կրծքագեղձի քաղցկեղ չունեցող կանանց դուստրերի։ Այդ հորմոնների բարձր քանակը կարող է բացատրել նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ավելի բարձր հավանականությունը, անգամ եթե առկա չէ կրծքագեղձի քաղցկեղը պայմանավորող գենի մուտացիան [70]։ Նմանապես Աֆրիկյան ծագման տղամարդիկ ունեն տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ, քան Եվրոպական ծագում ունեցող տղամարդիկ և համապատասխանաբար ունեն շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն [70]։ Ասիական ծագում ունեցող տղամարդիկ ունեն տեստոստերոն-ակտիվացնող հորմոնի՝ անրոստենդիոլ գլյուկուրոնիդի ցածր մակարդակ և շագանակագեղձի աղցկեղի զարգացման ամենացածր ռիսկ [70]։ Առկա են այլ գործոններ ևս․ ճարպակալում ունեցող մարդիկ ունեն որոշ հորմոնների ավելի բարձր մակարդակ և քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն [70]։ Մյուս կողմից մարդիկ, ովքեր մարզվում են շատ ավելի շատ, քան ուրիշները, ունեն այդ հորմոնների ցածր մակարդակ և քաղցեղի ցածր ռիսկ [70]։ Օստեոսարկոման կարող է հարուցվել աճի հորմոնի կողմից [70]։ Բուժման որոշ եղանակների ժամանակ արհեստականորեն իջեցնում են այս հորմոնների մակարդակը՝ դրանով նպաստելով հորմոն-զգայուն ուռուցքների բուժմանը [70]։

Աուտոիմուն հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի կապ ցելիակիայի և բոլոր տեսակի քաղցկեղների առաջացման միջև։ Չբուժված ցելիակիայով մարդիկ ունեն քաղցկեղի առաջացման ավելի բարձր ռիսկ, բայց այդ ռիսկն իջնում է ախտորոշումից և գլյուտեն չպարունակող սննդակարգի միջոցով բուժումից հետո, որն ունի պաշտպանական նշանակություն ցելիակիա ունեցող մարդկանց մոտ չարորակ նորագոյացությունների առաջացումից։ Բուժման ուշացումը մեծացնում է քաղցկեղի ռիսկը [72]։ Ստամոքսաղիքային քաղցկեղների հավանականությունը մեծանում է Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ ունեցողների մոտ՝ քրոնիկ բորբոքման պատճառով։ Այս հիվանդություններ բուժման համար կիրառվող իմունոմոդուլյատորները և կենսաբանական ագենտները կարող են հանգեցնել արտաստամոքսաղիքային քաղցկեղների առաջացման [73]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղը հյուսվածքի աճի խանգարման հիվանդություն է։ Որպեսզի նորմալ բջիջը դառնա քաղցկեղային, պարտադիր պայման է բջջի աճն ու տարբերակումն ապահովող գեների վնասումը [74]։ Վնասված գեները բաժանվում են 2 խմբի։ Օնկոգեներն այն գեներն են, որոնք կագավորում են բջջի աճն ու բազմացումը։ Ուռուցքաճնշիչ գեներն այն գեներն են, որոնք արգելակում են բջջի բաժանումն ու <<կյանքը>>։ Չարորակացումը տեղի է ունենում նոր օնկոգեների առաջացման, նորմալ օնկոգեների գերարտահայտման, կամ ուռուցքաճնշիչ գեների թերարտահայտման կամ <<անջատման>> հետևանքով։ Նորմալ բջջի քաղցկեղային տրանսֆորմացիայի համար անհրաժեշտ են մի քանի մուտացիաներ [75]։ Գենետիկ փոփոխությունները կարող են լինել բջջի զարգացման տարբեր փուլերում և տարբեր մեխանիզմներով։ Մեկ ամբողջական քրոմոսոմի կորոուստը կամ ավելացումը կարող է լինել միտոզի խանգարման հետևանքով։ Ավելի հաճախակի են գենոմային ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականության փոփոխությամբ ընացող մուտացիաները։

Մեծամասշտաբ մուտացիաները ներառում են քրոմոսոմի հատվածի կորուստը կամ կրկնապատկումը։ Գենի ամպլիֆիկացիա է կոչվում քրոմոսոմի որոշակի հատվածի ու դրա հարևան մասերի մի քանի պատճենների առաջացումը (հաճախ 20-ից ավելի)։ Դրանք կարող են նաև պարունակել օնկոգեներ։ Տրանսլոկացիան 2 քրոմոսոմների որոշակի հատվածի <<սոսնձումն>> է միմյանց։ Սովորաբար դա տեղի է ունենում որևէ տիպիկ տեղում։ Սրա հայտնի օրինակ է Ֆիլադելֆիայի քրոմոսոմը (9-րդ և 22-րդ քրոմոսոմների տրանսլոկացիա, որը հանգեցնում է քրոնիկ միելոգենային սպիտակարյունության, որի արդյունքնում արտադրվում է BCR-abl կոչվող կապակցող պրոտեին և օնկոգեն թիրոզին-կինազ)։ Փոքրամասշտաբ մուտացիաները կետային մուտացիաներ են, դելեցիաները և ինսերցիաները, որոնք կարող են լինել քրոմոսոմի պրոմոտեր կոչվող հատվածում և ազդել դրա բազմացման վրա, կամ կարող են լինել գենի կոդավորող հատվածներում և ազդել դրա կոդավորած սպիտակուցի ֆունկցիայի և կայունության վրա։ Եզակի գենի վնասում կարող է լինել նաև բջջի ԴՆԹ-ի մեջ վիրուսային ԴՆԹ-ի կամ ռետրովիրուսի գենի ներդրման հետևանքով, որը հանգեցնում է տվյալ բջջում իր նորմալ սպիտակուցի փոխարեն վիրուսային սպիտակուցի արտադրությանը, վիրուսների բազմացմանը ախտահարված բջջում և դրա <<մահվանը>>։

ԴՆԹ-ում կոդավորված ինֆորմացիայից սպիտակուցի սինթեզի գործընթացում կա սխալների առաջացման հավանականություն։ Սխալների կանխարգելման և շտկման մեխանիզմները պաշտպանում են նորմալ բջջին քաղցկեղային դառնալուց։ Եթե տեղի է ունենում նշանակալի սխալ, բջիջը կարող է «ինքնասպան լինել»՝ գործարկելով բջջի ծրագրավորված մահվան մեխանիզմը։ Եթե սխալների հսկողության մեխանիզմը չբավականացնի, մուտացված բջիջները կշարունակել կենսագործել և մուտացիան փոխանցել դուստր բջիջներին։ Միջավայրի մի շարք գործոնների ազդեցության հետևանքով մուտացված բջիջների «ապրելու» հավանականությունը մեծանում է։ Այդ գործոններից են ուռուցքածինները, կրկնվող ֆիզիկական վնասվածքները, շոգը, իոնացնող ճառագայթումը, հիպօքսիան[76]։ Քաղցկեղածին սխալները ինքնուրույն բազմապատկվում են և կուտակվում․ օրինակ․

  • սխալները շտկող մեխանիզմների մուտացիան կարող է հանգեցնել դուստր բջիջների մոտ սխալների ավելի արագ կուտակմանը
  • Օնկոգենի հետագա մուտացիաները կարող են հանգեցնել բջիջների առավել արագ բազմացմանը
  • Այնուհետև մուտացիայի հետևանքով բջիջը կարող է ազատվել ուռուցքաճնշիչ գեներից, խաթարելով ապոպտոզի ազդանշանային ուղին և դառնալով «անմահ»
  • Ազդանշանային մեխանիզմի մուտացիայի հետևանքսվ բջիջը կարող է սխալներ առաջացնող ազդանշաններ ուղարկել հարևան բջիջներին

Նորմալ բջջից քաղցկեղայինի առաջացումը շղթայական ռեակցիա է, որն առաջանում է որևէ կոնկրետ սխալի պատճառով, որից հետո առաջանում ու կուտակվում են նորանոր, ավելի ծանր սխալներ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բջջին ավելի ու ավելի խուսափել հյուսվածքների աճը սահմանափակող մեխանիզմներից։ Քաղցկեղի առաջացումից հետո այս պրոցեսը, որն անվանում են կլոնալ էվոլյուցիա, ընթանում է ավելի ու ավելի ինվազիվ փուլի առաջացման ուղղությամբ [77] : Կլոնալ էվոլյուցիան հանգեցնում է ներուռուցքային հետերոգենության (ուռուցքի ներսում տարբեր բջիջներ ունեն տարբեր մուտացիաներ), որը հանգեցնում է էֆեկտիվ բուժման մեթոդների ստեղծման դժվարությանը։ Քաղցկեղի յուրահատուկ հատկանիշները բաժանվում են խմբերի․ խուսափում ապոպտոզից, աճի ազդանշանման ինքնաբավություն, աճը ճնշող ազդանշանների հանդեպ անընկալունակություն, խթանված անոթագոյացում, անսահմանափակ բազմացման ունակություն, մետաստազավորում, էներգիայի փոխանակության վերածրագրավորում և իմուն համակարգը խաթարելու ունակություն[28][29]։

Էպիգենետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղը դիտվում է որպես հիվանդությունների խումբ, որոնք զարգանում են ուռուցքաճնշիչ գեների, օնկոգեների և քրոմոսոմների մուտացիաների հետևանքով։ Էպիգենետիկ վնասումների դերը բացահայտվել է ավելի ուշ[78]։ էպիգենետիկ վնասումները ֆունկցիոնալ ակտիվ մուտացիաներ են, որոնք փոխում են բջջի հատկությունները, առաց սպիտակուց կոդավորող գեների փոփոխության։ Դրա օրինակ են ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունները (հիպերմեթիլացում, հիպոմեթիլացում), հիստոնների մոդիֆիկացիան [79] և քրոմոսոմի կառուցվածքի փոփոխությունները (HMGA1 կամ HMGA2 սպիտակուցների անհամապատասխան էքսպրեսիայի պատճառով)[80]։ Սրանք բոլորն էլ ազդում են գենից սպիտակուցի սինթեզի վրա, սակայն բուն գենի կառուցվածքը չեն շոշափում։ Այս փոփոխությունները կարող են ազդել բջջի բաժանման վրա նաև տվյալ բջջի սերունդներում։ Այս մուտացիաները հայտնի են որպես էպիմուտացիաներ։ Էպիգենետիկ մուտացիաները հաճախ են առաջանում քաղցկեղագոյացման պրոցեսում։ Մի հետազոտություն բացահայտել է սպիտակուցներ, որոնց մեթիլացման խանգարումները կապված են հաստ աղու քաղցկեղի հետ։ Այդ խանգարումները ներառում են 147 հիպերմեթիլացում և 27 հիպոմեթիլացում։ իպերմեթիլացված գեների 10-ը հայտնաբերվել են հաստ աղու քաղցկեղի 100% դեպքերում, իսկ մյուս հիպերմեթիլացվածները հայտնաբերվում են ավելի քան 50% դեպքերում[81]։ Մինչ էպիգենետիկ վնասումները հայտնաբերվում են քաղցկեղի ժամանակ, էպիգենետիկ վնասումները ԴՆԹ-ռեպարատիվ համակարգի գեներում, որոնք հանգեցնում են ԴՆԹ-ն վերականգնող սպիտակուցների սինթեզի նվազմանը հատկապես կարևորվում են։ Կարծում են որ այդպիսի վնասումները տեղի են ունենում քաղցկեղագոյացման վաղ փուլերում և դառնում են քաղցկեղային բջջին բնորոշ գենային անկայունության պատճառը[82][83][84][85]։ ԴՆԹ-ն վերականգնող սպիտակուցների նվազած սինթեզը խաթարում է ԴՆԹ-ի վերականգնման գործընթացը։ Երբ ԴՆԹ-ի վերանորոգումը չի բավարարում, ԴՆԹ-ի վնասվածքները կուտակվում են գերազանցելով նորման և դառնում մուտացիաների և էպիմուտացիաների հաճախացման [86][87][88] Քրոմոսոմալ փոփոխություններն ու անեուպլոիդիան ևս մեծացնում են վնասված գենետիկայով անկայուն բջիջներում[89]։

ԴՆԹ-ի վնասվածքների մեծ թիվը հանգեցնում է մուտացիաների և էպիմուտացիաների ավելացման։ ԴՆԹ-ի կրկնակի շղթաների կամ ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնման ժամանակ ոչ լրիվ վերանորոգված մասերը կարող են հանգեցնել էպիգենետիկ եղանակով գենի լռեցման[90][91]։ Ժառանգական մուտացիայի պատճառով ԴՆԹ-ն վերականգնող սպիտակուցների ցածր մակարդակը կարող է նպաստել քաղցկեղի զարգացման։ Այն մարդիկ, ովքեր ունեն ԴՆԹ-ն վերականգնող 34 սպիտակուցներից մեկի դեֆեկտ, ունեն քաղցկեղագոյացման մեծացած ռիսկ։ Որոշ դեֆեկտներ անգամ պայմանավորում են կյանքի ընթացքում քաղցկեղագոյացման 100% հավանականություն (օրինակ՝ p53-ի ոմւտացիաները) [92]։ [93]: Քաղցկեղի առանձին դեպքերում ԴՆԹ-ի վերականգնման անբավարարությունը պայմանավորված է ոչ թե ԴՆԹ-ն վերանորոգող սպիտակուցի գենի վնասմամբ, այլ էպիգենետիկ վնասումով, որը հանգեցնում է այդ սպիտակուցի սինթեզի նվազման կամ դադարեցման։ Ծանր մետաղներով հարուցված քաղցկեղագոյացման դեպքերի հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ մետաղներն առաջացնում են ԴՆԹ-ն վերանորոգող սպիտակուցների սինթեզի նվազում, երբեմն էպիգենետիկ մեխանիզմներով։ ԴՆԹ-ի վերանորոգման արգելակումը ծանր մետաղներով հարուցված քաղցկեղի գլխավոր մեխանիզմն է։ Մի շարք էպիգենետիկ մուտացիաների թիրախ են ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք կոդավորում են միկրո-ՌՆԹ։ Միկրո-ՌՆԹ-երը սպիտակուց չեն կոդավորում, բայց կարող են կապվել սպիտակուց կոդավորող գեների հետ և ընկճել դրանց ակտիվությունը։ Քաղցկեղը զարգանում է մուտացիաների շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել քաղցկեային բջջի համար կենսական կարևոր այն հատկանիշները, որոնք թույլ կտան անվերջ բազմանալ և ձեռք բերել իրենց բնորոշ բոլոր առանձնահատկությունները։ Գեների մուտացիաները այնքան հաճախ տեղի չեն ունենում, որքան էպիգենետիկ վնասումները։ Կրծքագեղձի կամ հաստ աղու քաղցկեղի դեպքում կարող է առկա լինել 60-70 մուտացիա, որոնցից 3-4-ը գեների մուտացիաներ են, իսկ մնացածը՝ քպիգենետիկ մուտացիաներ [94]։

Մետաստազներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաստազավորումը քաղցկեղի սփռումն է օրգանիզմի այլ մասեր: Հիմնական ուռուցքը, որն առկա էր սկզբում կոչվում է առաջնային, իսկ դրա տարածումից առաջացածները՝ մետաստատիկ ուռուցքներ: Ըստ էության բոլոր քաղցկեղները կարող են մետաստազավորվել [95]: Մահացության ավելի բարձր ցուցանիշներ ունեն մետաստազավորված քաղցկեղները [96]: Մետաստազավորումն առավել բնութագրական է քաղցկեղի ուշ փուլերին և կարող է տեղի ունենալ արյան և/կամ ավշի միջոցով: Մետաստազավորման փուլերն են.

  • տեղային տարածում
  • անցում արյունատար կամ ավշային անոթ
  • շրջանառում մարմնով
  • անցում անոթից դեպի նոր հյուսվածք
  • բազմացում և անոթագոյացում

Քաղցկեղի տարբեր տեսակներ հակված են մետաստազավորվելու այս կամ այն օրգանում, բայց առավել հաճախ ախտահարվում են թոքերը, լյարդը, գլխուղեղը և ոսկրերը [95]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2018-12-17 — 2018-12-17 — 2018.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Cancer Fact sheet N°297»։ World Health Organization։ February 2018։ Վերցված է 21 March 2018 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Defining Cancer»։ National Cancer Institute։ 17 September 2007։ Վերցված է 28 March 2018 
  4. 4,0 4,1 «Cancer – Signs and symptoms»։ NHS Choices։ Արխիվացված օրիգինալից 8 June 2014-ին։ Վերցված է 10 June 2014 
  5. «Obesity and Cancer Risk»։ National Cancer Institute։ January 3, 2012։ Արխիվացված օրիգինալից 4 July 2015-ին։ Վերցված է 4 July 2015 
  6. «Long-Term Alcohol Consumption and Breast, Upper Aero-Digestive Tract and Colorectal Cancer Risk: A Systematic Review and Meta-Analysis»։ Alcohol and Alcoholism 51 (3): 315–30։ May 2016։ PMID 26400678։ doi:10.1093/alcalc/agv110 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «Cancer is a preventable disease that requires major lifestyle changes»։ Pharmaceutical Research 25 (9): 2097–116։ September 2008։ PMC 2515569։ PMID 18626751։ doi:10.1007/s11095-008-9661-9 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 World Cancer Report 2014։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 1.1։ ISBN 978-9283204299։ Արխիվացված օրիգինալից 12 July 2017-ին 
  9. «Heredity and Cancer»։ American Cancer Society։ Արխիվացված օրիգինալից 2 August 2013-ին։ Վերցված է July 22, 2013 
  10. «How is cancer diagnosed?»։ American Cancer Society։ 29 January 2013։ Արխիվացված օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 10 June 2014 
  11. «American Cancer Society Guidelines on nutrition and physical activity for cancer prevention: reducing the risk of cancer with healthy food choices and physical activity»։ CA Cancer J Clin 62 (1): 30–67։ 2012։ PMID 22237782։ doi:10.3322/caac.20140 
  12. «16. The fraction of cancer attributable to lifestyle and environmental factors in the UK in 2010»։ British Journal of Cancer։ 105 Suppl 2: S77–81։ December 2011։ PMC 3252065։ PMID 22158327։ doi:10.1038/bjc.2011.489 
  13. 13,0 13,1 World Cancer Report 2014։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 4.7։ ISBN 978-9283204299։ Արխիվացված օրիգինալից 12 July 2017-ին 
  14. «Screening for breast cancer with mammography»։ The Cochrane Database of Systematic Reviews 6 (6): CD001877։ June 2013։ PMID 23737396։ doi:10.1002/14651858.CD001877.pub5 
  15. National Cancer Institute (26 February 2018)։ «Targeted Cancer Therapies»։ www.cancer.gov։ Վերցված է 28 March 2018 
  16. 16,0 16,1 World Cancer Report 2014։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 1.3։ ISBN 978-9283204299։ Արխիվացված օրիգինալից 12 July 2017-ին 
  17. «SEER Stat Fact Sheets: All Cancer Sites»։ National Cancer Institute։ Արխիվացված օրիգինալից 26 September 2010-ին։ Վերցված է 18 June 2014 
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ GBD2015Pre անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ GBD2015De անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. 20,0 20,1 World Cancer Report 2014։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 1.1։ ISBN 978-9283204299 
  21. «Nonmelanoma skin cancer»։ Facial Plastic Surgery Clinics of North America 21 (1): 43–53։ February 2013։ PMID 23369588։ doi:10.1016/j.fsc.2012.10.003 
  22. «Epidemiology and economic burden of nonmelanoma skin cancer»։ Facial Plastic Surgery Clinics of North America 20 (4): 419–22։ November 2012։ PMID 23084294։ doi:10.1016/j.fsc.2012.07.004 
  23. «Global cancer statistics»։ Ca 61 (2): 69–90։ February 2011։ PMID 21296855։ doi:10.3322/caac.20107 
  24. World Cancer Report 2014։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 6.7։ ISBN 978-9283204299։ Արխիվացված օրիգինալից 12 July 2017-ին 
  25. «Cancer Glossary»։ cancer.org։ American Cancer Society։ Արխիվացված օրիգինալից 1 September 2013-ին։ Վերցված է September 11, 2013 
  26. «What is cancer?»։ cancer.gov։ National Cancer Institute։ 17 September 2007։ Վերցված է 28 March 2018 
  27. «The hallmarks of cancer»։ Cell 100 (1): 57–70։ January 2000։ PMID 10647931։ doi:10.1016/s0092-8674(00)81683-9 
  28. 28,0 28,1 28,2 «The hallmarks of cancer»։ Cell 100 (1): 57–70։ January 2000։ PMID 10647931։ doi:10.1016/S0092-8674(00)81683-9 
  29. 29,0 29,1 «Hallmarks of cancer: the next generation»։ Cell 144 (5): 646–74։ March 2011։ PMID 21376230։ doi:10.1016/j.cell.2011.02.013 
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 Holland Chp. 1
  31. «A literature review of suicide in cancer patients»։ Cancer Nursing 35 (4): E14–26։ Jul–Aug 2012։ PMID 21946906։ doi:10.1097/NCC.0b013e31822fc76c 
  32. O'Dell edited by Michael D. Stubblefield, Michael W. (2009)։ Cancer rehabilitation principles and practice։ New York: Demos Medical։ էջ 983։ ISBN 978-1-933864-33-4 
  33. Manton KG, Akushevich I, Kravchenko J (28 December 2008)։ Cancer Mortality and Morbidity Patterns in the U.S. Population: An Interdisciplinary Approach։ Springer Science & Business Media։ ISBN 978-0-387-78193-8։ «Միջավայրի գործոնները ներառում են ոչ միայն օդը, ջուրը, հողը, այլ նաև տանը և աշխատավայրում առկա նյութերն ու պայմանները, ներառյալ սննդակարգը, ծխելը, ալկոհոլը, իոնիզացնող ճառագայթումը, էլեկտրամագնիսական դաշտը, ինֆեկցիոն գործոնները և այլն։ Ապրելակերպը, տնտեսական և վարքային գործոնները ևս միջավայրի գործոններ են» 
  34. «Proportion and number of cancer cases and deaths attributable to potentially modifiable risk factors in the United States»։ Ca 68 (1): 31–54։ January 2018։ PMID 29160902։ doi:10.3322/caac.21440 
  35. «Transplacental and other routes of cancer transmission between individuals»։ Journal of Pediatric Hematology/Oncology 25 (6): 430–4։ June 2003։ PMID 12794519։ doi:10.1097/00043426-200306000-00002 
  36. «European Consensus Statement on Lung Cancer: risk factors and prevention. Lung Cancer Panel»։ Ca 48 (3): 167–76; discussion 164–6։ 1998։ PMID 9594919։ doi:10.3322/canjclin.48.3.167 
  37. «Tobacco use and cancer causation: association by tumour type»։ Journal of Internal Medicine 252 (3): 206–24։ September 2002։ PMID 12270001։ doi:10.1046/j.1365-2796.2002.01022.x 
  38. «Tobacco use, cancer causation and public health impact»։ Journal of Internal Medicine 251 (6): 455–66։ June 2002։ PMID 12028500։ doi:10.1046/j.1365-2796.2002.00993.x 
  39. «Tobacco smoking and cancer: a brief review of recent epidemiological evidence»։ Lung Cancer։ 45 Suppl 2: S3–9։ August 2004։ PMID 15552776։ doi:10.1016/j.lungcan.2004.07.998 
  40. «How much of the decrease in cancer death rates in the United States is attributable to reductions in tobacco smoking?»։ Tobacco Control 15 (5): 345–7։ October 2006։ PMC 2563648։ PMID 16998161։ doi:10.1136/tc.2006.017749 
  41. «Update in lung cancer 2007»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 177 (9): 941–6։ May 2008։ PMC 2720127։ PMID 18434333։ doi:10.1164/rccm.200801-107UP 
  42. «Alcohol attributable burden of incidence of cancer in eight European countries based on results from prospective cohort study»։ BMJ 342: d1584։ April 2011։ PMC 3072472։ PMID 21474525։ doi:10.1136/bmj.d1584 
  43. «Lifestyle-related factors and environmental agents causing cancer: an overview»։ Biomedicine & Pharmacotherapy = Biomedecine & Pharmacotherapie 61 (10): 640–58։ December 2007։ PMID 18055160։ doi:10.1016/j.biopha.2007.10.006 
  44. 44,0 44,1 «WHO calls for prevention of cancer through healthy workplaces» (Press release)։ World Health Organization։ 27 April 2007։ Արխիվացված օրիգինալից 12 October 2007-ին։ Վերցված է 13 October 2007 
  45. 45,0 45,1 45,2 «American Cancer Society Guidelines on Nutrition and Physical Activity for cancer prevention: reducing the risk of cancer with healthy food choices and physical activity»։ Ca 56 (5): 254–81; quiz 313–4։ 2006։ PMID 17005596։ doi:10.3322/canjclin.56.5.254 
  46. «Body-mass index and risk of 22 specific cancers: a population-based cohort study of 5·24 million UK adults»։ Lancet 384 (9945): 755–65։ August 2014։ PMC 4151483։ PMID 25129328։ doi:10.1016/S0140-6736(14)60892-8 
  47. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ pmid18990005 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  48. «CANCER MORTALITY AMONG JAPANESE ISSEI AND NISEI OF CALIFORNIA»։ Cancer 18 (5): 656–64։ May 1965։ PMID 14278899։ doi:10.1002/1097-0142(196505)18:5<656::AID-CNCR2820180515>3.0.CO;2-3 
  49. «Infectious agents and cancer: criteria for a causal relation»։ Seminars in Cancer Biology 14 (6): 453–71։ December 2004։ Bibcode:2004SCB....16...13G։ PMID 15489139։ doi:10.1016/j.semcancer.2004.06.009 
  50. «HPV-associated diseases»։ Clinics in Dermatology 32 (2): 227–34։ 2014։ PMID 24559558։ doi:10.1016/j.clindermatol.2013.08.007 
  51. «Chronic bacterial and parasitic infections and cancer: a review» (PDF)։ Journal of Infection in Developing Countries 4 (5): 267–81։ June 2010։ PMID 20539059։ doi:10.3855/jidc.819։ Արխիվացված օրիգինալից 4 October 2011-ին 
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 «Chapter 14: Ionizing Radiation»։ Cancer medicine (6th ed.)։ Hamilton, Ont: B.C. Decker։ 2000։ ISBN 978-1-55009-113-7։ Արխիվացված օրիգինալից 2 January 2016-ին 
  53. «Computed tomography—an increasing source of radiation exposure»։ The New England Journal of Medicine 357 (22): 2277–84։ November 2007։ PMID 18046031։ doi:10.1056/NEJMra072149 
  54. 54,0 54,1 «15. Ultraviolet Radiation Carcinogenesis»։ Holland-Frei Cancer Medicine (5th ed.)։ Hamilton, Ontario: B.C. Decker։ 2000։ ISBN 978-1-55009-113-7։ Արխիվացված օրիգինալից 4 September 2015-ին։ Վերցված է 31 January 2011 
  55. «IARC classifies radiofrequency electromagnetic fields as possibly carcinogenic to humans»։ World Health Organization։ Արխիվացված օրիգինալից 1 June 2011-ին 
  56. «Cell Phones and Cancer Risk – National Cancer Institute»։ Cancer.gov։ 8 May 2013։ Վերցված է 28 March 2018 
  57. 57,0 57,1 «Genome-wide association studies: how predictable is a person's cancer risk?»։ Expert Review of Anticancer Therapy 9 (4): 389–92։ April 2009։ PMID 19374592։ doi:10.1586/era.09.12 
  58. «Colorectal cancer»։ Lancet 375 (9719): 1030–47։ March 2010։ PMID 20304247։ doi:10.1016/S0140-6736(10)60353-4 
  59. Kampman E. (2007)։ «A First-Degree Relative with Colorectal Cancer: What Are We Missing?»։ Cancer Epidemiology, Biomarkers & Prevention 16 (1): 1–3։ ISSN 1055-9965։ PMID 17220324։ doi:10.1158/1055-9965.EPI-06-0984 
  60. «Increased risk of lung cancer in individuals with a family history of the disease: a pooled analysis from the International Lung Cancer Consortium»։ European Journal of Cancer 48 (13): 1957–68։ September 2012։ PMC 3445438։ PMID 22436981։ doi:10.1016/j.ejca.2012.01.038 
  61. «Relative risk of prostate cancer for men with affected relatives: systematic review and meta-analysis»։ International Journal of Cancer 107 (5): 797–803։ December 2003։ PMID 14566830։ doi:10.1002/ijc.11466 
  62. Singletary S. Eva (2003)։ «Rating the Risk Factors for Breast Cancer»։ Annals of Surgery 237 (4): 474–482։ ISSN 0003-4932։ PMC 1514477։ PMID 12677142։ doi:10.1097/01.SLA.0000059969.64262.87 
  63. «Height and cancer incidence in the Million Women Study: prospective cohort, and meta-analysis of prospective studies of height and total cancer risk»։ The Lancet. Oncology 12 (8): 785–94։ August 2011։ PMC 3148429։ PMID 21782509։ doi:10.1016/S1470-2045(11)70154-1 
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 «Chapter 16: Physical Carcinogens»։ Holland-Frei Cancer Medicine (5th ed.)։ Hamilton, Ontario: B.C. Decker։ 2000։ ISBN 978-1-55009-113-7։ Արխիվացված օրիգինալից 4 September 2015-ին։ Վերցված է 31 January 2011 
  65. 65,0 65,1 65,2 65,3 65,4 65,5 65,6 Gaeta JF (2000)։ «Chapter 17: Trauma and Inflammation»։ Holland-Frei Cancer Medicine (5th ed.)։ Hamilton, Ontario: B.C. Decker։ ISBN 978-1-55009-113-7։ Արխիվացված օրիգինալից 4 September 2015-ին։ Վերցված է 27 January 2011 
  66. «Cancer-related inflammation, the seventh hallmark of cancer: links to genetic instability»։ Carcinogenesis (review) 30 (7): 1073–81։ July 2009։ PMID 19468060։ doi:10.1093/carcin/bgp127 
  67. «Interaction of tumor cells with the microenvironment»։ Cell Communication and Signaling 9 (18): 18։ September 2011։ PMC 3180438։ PMID 21914164։ doi:10.1186/1478-811X-9-18։ Արխիվացված օրիգինալից 22 February 2014-ին 
  68. «Molecular pathways linking inflammation and cancer»։ Current Molecular Medicine (review) 10 (4): 369–73։ June 2010։ PMID 20455855։ doi:10.2174/156652410791316968 
  69. «Inflammation and cancer: the oncogene-driven connection»։ Cancer Letters (review) 267 (2): 262–70։ August 2008։ PMID 18502035։ doi:10.1016/j.canlet.2008.03.060 
  70. 70,0 70,1 70,2 70,3 70,4 70,5 70,6 70,7 70,8 «Chapter 13: Hormones and the Etiology of Cancer»։ Holland-Frei Cancer Medicine (5th ed.)։ Hamilton, Ontario: B.C. Decker։ 2000։ ISBN 978-1-55009-113-7։ Արխիվացված օրիգինալից 10 September 2017-ին։ Վերցված է 27 January 2011 
  71. «Circulating insulin-like growth factor peptides and prostate cancer risk: a systematic review and meta-analysis»։ International Journal of Cancer 124 (10): 2416–29։ May 2009։ PMC 2743036։ PMID 19142965։ doi:10.1002/ijc.24202 
  72. «Association Between Coeliac Disease and Risk of Any Malignancy and Gastrointestinal Malignancy: A Meta-Analysis»։ Medicine 94 (38): e1612։ September 2015։ PMC 4635766։ PMID 26402826։ doi:10.1097/MD.0000000000001612 
  73. «Inflammatory bowel disease and cancer: The role of inflammation, immunosuppression, and cancer treatment»։ World Journal of Gastroenterology 22 (20): 4794–801։ May 2016։ PMC 4873872։ PMID 27239106։ doi:10.3748/wjg.v22.i20.4794 
  74. «Oncogenes and cancer»։ The New England Journal of Medicine 358 (5): 502–11։ January 2008։ PMID 18234754։ doi:10.1056/NEJMra072367 
  75. «Two genetic hits (more or less) to cancer»։ Nature Reviews. Cancer 1 (2): 157–62։ November 2001։ PMID 11905807։ doi:10.1038/35101031 
  76. «Hypoxia and defective apoptosis drive genomic instability and tumorigenesis»։ Genes & Development 18 (17): 2095–107։ September 2004։ PMC 515288։ PMID 15314031։ doi:10.1101/gad.1204904 
  77. «Cancer as an evolutionary and ecological process»։ Nature Reviews. Cancer 6 (12): 924–35։ December 2006։ PMID 17109012։ doi:10.1038/nrc2013 
  78. «Epigenetic gene silencing in cancer – a mechanism for early oncogenic pathway addiction?»։ Nature Reviews. Cancer 6 (2): 107–16։ February 2006։ PMID 16491070։ doi:10.1038/nrc1799 
  79. «Epigenetic modifications in cancer»։ Clinical Genetics 81 (4): 303–11։ April 2012։ PMC 3590802։ PMID 22082348։ doi:10.1111/j.1399-0004.2011.01809.x 
  80. «Negative regulation of BRCA1 gene expression by HMGA1 proteins accounts for the reduced BRCA1 protein levels in sporadic breast carcinoma»։ Molecular and Cellular Biology 23 (7): 2225–38։ April 2003։ PMC 150734։ PMID 12640109։ doi:10.1128/MCB.23.7.2225-2238.2003  /
  81. «Epigenetics Offer New Horizons for Colorectal Cancer Prevention»։ Current Colorectal Cancer Reports 8 (1): 66–81։ March 2012։ PMC 3277709։ PMID 22389639։ doi:10.1007/s11888-011-0116-z 
  82. «Mutator pathways unleashed by epigenetic silencing in human cancer»։ Mutagenesis 22 (4): 247–53։ July 2007։ PMID 17412712։ doi:10.1093/mutage/gem009։ Արխիվացված օրիգինալից 4 September 2015-ին 
  83. «Epigenetic changes of DNA repair genes in cancer»։ Journal of Molecular Cell Biology 3 (1): 51–8։ February 2011։ PMC 3030973։ PMID 21278452։ doi:10.1093/jmcb/mjq053։ Արխիվացված օրիգինալից 16 October 2015-ին 
  84. «Epigenetic field defects in progression to cancer»։ World Journal of Gastrointestinal Oncology 5 (3): 43–9։ March 2013։ PMC 3648662։ PMID 23671730։ doi:10.4251/wjgo.v5.i3.43։ Արխիվացված օրիգինալից 15 December 2013-ին 
  85. Bernstein C, Prasad AR, Nfonsam V, Bernstein H (2013)։ «DNA Damage, DNA Repair and Cancer»։ in Chen C։ New Research Directions in DNA Repair։ InTech։ ISBN 978-953-51-1114-6։ doi:10.5772/53919։ Արխիվացված օրիգինալից 24 September 2015-ին 
  86. «Elevated levels of mutation in multiple tissues of mice deficient in the DNA mismatch repair gene Pms2»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 94 (7): 3122–7։ April 1997։ Bibcode:1997PNAS...94.3122N։ PMC 20332։ PMID 9096356։ doi:10.1073/pnas.94.7.3122 
  87. «Differing patterns of genetic instability in mice deficient in the mismatch repair genes Pms2, Mlh1, Msh2, Msh3 and Msh6»։ Carcinogenesis 27 (12): 2402–8։ December 2006։ PMC 2612936։ PMID 16728433։ doi:10.1093/carcin/bgl079 
  88. «Disruption of Brca2 increases the spontaneous mutation rate in vivo: synergism with ionizing radiation»։ EMBO Reports 3 (3): 255–60։ March 2002։ PMC 1084010։ PMID 11850397։ doi:10.1093/embo-reports/kvf037 
  89. «Bloom's syndrome. I. Genetical and clinical observations in the first twenty-seven patients»։ American Journal of Human Genetics 21 (2): 196–227։ March 1969։ PMC 1706430։ PMID 5770175 
  90. Lee Jeannie T, ed. (August 2008)։ «Double strand breaks can initiate gene silencing and SIRT1-dependent onset of DNA methylation in an exogenous promoter CpG island»։ PLoS Genetics 4 (8): e1000155։ PMC 2491723։ PMID 18704159։ doi:10.1371/journal.pgen.1000155 
  91. «DNA damage, homology-directed repair, and DNA methylation»։ PLoS Genetics 3 (7): e110։ July 2007։ PMC 1913100։ PMID 17616978։ doi:10.1371/journal.pgen.0030110 
  92. «Li-fraumeni syndrome»։ Genes & Cancer 2 (4): 475–84։ April 2011։ PMC 3135649։ PMID 21779515։ doi:10.1177/1947601911413466 
  93. «Human cancer syndromes: clues to the origin and nature of cancer»։ Science 278 (5340): 1043–50։ November 1997։ Bibcode:1997Sci...278.1043F։ PMID 9353177։ doi:10.1126/science.278.5340.1043 
  94. «Cancer genome landscapes»։ Science 339 (6127): 1546–58։ March 2013։ Bibcode:2013Sci...339.1546V։ PMC 3749880։ PMID 23539594։ doi:10.1126/science.1235122 
  95. 95,0 95,1 «Metastatic Cancer: Questions and Answers»։ National Cancer Institute։ 12 May 2015։ Վերցված է 28 March 2018 
  96. «What is Metastasized Cancer?»։ National Comprehensive Cancer Network։ Արխիվացված օրիգինալից-ից 7 July 2013-ին։ Վերցված է 18 July 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]