Jump to content

Հելիկոբակտեր պիլորի վարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելիկոբակտեր պիլորի վարակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Helicobacter pylori


Helicobacter pylori վարակի բուժման լավագույն միջոցն է հանդիսանում պրոտոնային պոմպի արգելակիչներ հանդիսացող կլարիտրոմիցինի և ամօքսիսիլլինի կամ մետրոնիդազոլի եռակի բուժումը, որը տրվում է օրական երկու անգամ և խորհուրդ է տրվում որպես առաջին ընտրություն Helicobacter pylori վարակի բուժման համար։ Այս բուժման հետ կապված առաջին հիմնական խնդիրը այն է, որ Helicobacter pylori ձեռք է բերում դիմացկունություն այդ 3 հակաբիոտիկների նկատմամբ։ Բացի այդ H. pylori-ի ոչնչացմանը ձգտող բուժումը սովորաբար ունենում է բացասական ազդեցություն այդ բուժումը ընդունած հիվանդների մոտավորապես 5-30%-ի մոտ։ Ամենահասարակ կողմնակի ազդեցությունը աղեստամոքսային խանգարումն է, որն արտահայտվում է փորլուծությամբ, սրտխառնոցով կամ փսխումով (Huang et al. 2002)։ Այս խնդիրները հաղթահարելու համար օգտագործվող միջոցառումները ներառում են պրոբիոտիկների օգտագործումը, որոնք կենդանի սննդային միկրոօրգանիզմային բաղադրիչներ են և օգտակար են առողջությանը։ Պրոբիոտիկները H. pylori վարակների դեմ որպես լրացուցիչ բուժում օգտագործելը հիմնված է ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնք ցույց են տվել, որ տարբեր լակտոբացիլներ (e.g., Lactobacillus johnsonii La1, L. acidophilus CRL 639, L. casei) կամ նրանց նյութափոխանակության արգասիքները կարող են արգելակել կամ սպանել H. pylori in vitro։

Մանկահասակ բնակչության մեջ կան 4 ՊՎՓ-ներ, որոնք գնահատել են, թե արդյո՞ք պրոբիոտիկների օգտագործումը մեծացնում է H. pylori ոչնչացման չափը և նվազեցնում բուժման կողմնակի ազդեցությունները։ Մեկ ՊՎՓ-ն ցույց է տալիս, որ պրոբիոտիկ-լրացուցիչ խմբի հիվանդները, որոնք ստանում են օմեպրազոլ, ամօքսիցիլլին և կլարիտրոմիցին(+) պարունակող L. casei DN-114 001, ունեն ավելի բարձր ոչնչացման տեմպեր, քան թե ստուգիչ խմբի մարդիկ, որոնք ստանում են միայն դեղամիջոցներով բուժում։ Կողմնակի ազդեցությունների ընդգրկումը, այնուամենայնիվ, չի տարբերվում խմբերի միջև։ Երեք այլ ՊՎՓ-ներ ցույց չտվեցին ոչնչացման տեմպերի որևէ նշանակալի տարբերություն Bifidobacterium animalis և L. casei, L. reuteri ATCC 55730 կամ Lactobacillus GG պարունակող արտադրական յոգուրտով բուժման և ստուգիչ արտադրանքով բուժման միջև։ Որոշ պրոբիոտիկներ, այնուամենայնիվ, կարող են նվազեցնել H.pylori ոչնչացնող կառուցվածքների հետ կապված վնասակար ազդեցությունների հաճախությունը։

Ամփոփելով ասենք, որ H. pylori վարակ ունեցող երեխաների մոտ հաստատուն եռակի բուժման լրացուցիչ ընտրված պրոբիոտիկները կարող են տարբերվել ոչնչացման աստիճանով և /կամ կողմնակի ազդեցություններով, այնուամենայնիվ, կրկնվող ուսւմնասիրությունների բացակայությունը թույլ չի տալիս որոշակի եզրակացություններ անել։