Հեպատիտ C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեպատիտ C
HCV EM picture 2.png
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՀեպատիտ C վիրուս
Հիվանդության ախտանշաններսրտխառնոց[1], Դեղնախտ, փսխում[1], հոգնածություն, որովայնային ցավ, Հոդացավ, անորեքսիա, Ջրգողություն, Լյարդի ցիռոզ, չարորակ ուռուցք, հեպատիտ[1], Պորտալ հիպերտենզիա և Caput medusae?
Վնասում էլյարդ
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն, բիոպսիա, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISA?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ԲուժումՀակավիրուսային դեղեր և liver transplantation?
Commons-logo.svg Hepatitis C Վիքիպահեստում

Հեպատիտ C[2], հեպատիտ C-ի վիրուսով (HCV) առաջացած վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ազդում է լյարդի վրա[3]։ Վարակի նախնական փուլը մարդկանց մոտ լինում է հաճախ մեղմ կամ անախտանիշ։ Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ և մաշկի դեղնություն. Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ։ Քրոնիկական վարակի նախնական շրջանում սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում։ Տարիների ընթացքում այն հաճախ հանգեցնում է լյարդի հիվանդության և երբեմն՝ ցիռոզի։ Որոշ դեպքերում, ցիռոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները։

Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-Ա ոչ-Բ հեպատիտ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թվականին[4]։ Հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ[5]։

Մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով։ Ստանդարտ բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակցությունը, որոշ դեպքերում՝ բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-80%-ը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C-ն լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է[6]։ Ներկայումս հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում[7]։ Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը[8]։ Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չի ուղեկցվում դեղնուկով[9]։ 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում է երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ[9]։

Քրոնիկական ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիրուսով վարակվողների 80%-ի մոտ խրոնիկական վարակ է առաջանում[10]։ Վարակման առաջին 10 տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում[11], չնայած քրոնիկական հեպատիտ C-ն կարող է հոգնածության զգացում առաջացնել[12]։ Հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ[6]։ Շուրջ 10-30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց[6][8]։ Ցիրոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև հեպատիտ Բ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ[8]։ Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3%[6][8]։ Ալկոհոլը չարաշահողների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է[13]։ Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է[14]։

Լյարդի ցիռոզի հետևանքով կարող է բարձրանալ արյան ճնշումը դռներակային համակարգում, առաջանալ ասցիտ (հեղուկի կուտակում որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային էնցեֆալոպաթիա[15]։

Ազդեցությունն այլ օրգանների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ն հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (աուտոիմուն հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիտոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ[16]։ Թրոմբոցիտոպենիա ի հայտ է գալիս քրոնիկական հեպատիտ C-ի 0,16-45,4% դեպքերում[17]։ Հեպատիտ C-ն նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում. այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով[18]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի վիրուսը

Հեպատիտ C-ի վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է[6]։ Այն Flaviviridae ընտանիքի Hepacivirus խմբի անդամ է[12]։ HCV-ի 7 խոշոր գենոտիպ գոյություն ունի[19]։ Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսով, 20%-ը՝ 2-րդ գենոտիպով, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական %-ը[8]։ Առաջին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում[6]։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրանյութերի ներերակային ներարկումն (ԹՆՆ) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական միջամտությունները[20]։ Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում[21], բայց դրանց մեծ մասը հավանաբար ԹՆՆ-ի հետևանք է[9]։

Թմրանյութերի ներերակային ներարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի ինֆեկցիան ԱՄՆ-ում՝ ըստ փոխանցման մեխանիզմի

Աշխարհի տարբեր երկրներում ԹՆՆ-ն հեպատիտ C-ի առաջացման տարածված գործոն է[22]։ Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, հեպատիտ C-ի առաջացման դեպքերի 60-80%-ը թմրանյութերի ներերակային ներարկումով է պայմանավորված[10]։ 12 երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել[10]։ Ներերակային ներարկումով թմրանյութեր ընդունող 10 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1,6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1,5 միլիոն) և Ռուսաստանում (1,3 միլիոն)[10]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկվածների մեջ հեպատիտ C-ով վարակվածների թիվը 10-20 անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որին վերագրվում է բարձր ռիսկային վարքագիծ, ինչպիսիք են՝ նույն ներարկիչներով թմրանյութեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը[23][24]։

Վարակումը բժշկական միջամտությունների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում[8]։ 1992 թվականին Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով 1:200-ից[25] մինչև արյան մեկ միավորի հաշվարկով 1:10 000-1:10 000 000 դեպքի[9][21]։ Բայց այնուամենայնիվ, այս փոքր վտանգը մնում է, քանի որ, եթե արյան դոնորը հեպատիտ C-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-70 օր անց դրական արդյունք ցույց կտա[21]։ Ստուգման բարձր գնի պատճառով որոշ երկրներում արյան մեջ հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը դեռ չի ստուգվում[14]։

Հեպատիտ C-ի վիրուսով (HCV) վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1,8% է[8]։ Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը դատարկ է և դրանից ստացած վերքը խորն է[14]։ Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփվում է մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա[14]։

Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով[14]։ Բժշկական, այդ թվում նաև՝ ստոմատոլոգիական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ) գործող վատ հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող Եգիպտոսում[26]։

Սեռական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե արդյոք հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների միջոցով[27]։ Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկային սեռական հարաբերությունների և հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրանյութերի գաղտնի օգտագործման հետևանքով է եղել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու[8]։ Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ[27]։ Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են[27]։ Միացյալ Նահանգների կառավարությունը հեպատիտ C-ով վարակումը կանխելու համար մեկից ավելի զուգընկեր ունեցող անձանց խորհուրդ է տալիս պահպանակ օգտագործել[28]։

Դաջվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաջվածք կատարելիս հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը 2-3 անգամ մեծանում է[29]։ Պատճառը կարող է լինել ոչ լավ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը[29]։ Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ, նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում[29]։ Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից[29]։ Հավատարմագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է[30]։

Անձնական իրերի համատեղ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հիգիենայի պարագաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել հեպատիտ C-ի վիրուսը (HCV)[31][32]։ Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ[32]։ HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ՝ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սնունդը և սպասքը օգտագործելու միջոցով[32]։

Վարակի փոխանցումը մորից երեխային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում[33]։ Այդ վտանգը նվազեցնելու միջոցներ գոյություն չունեն[33]։ Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ[21]։ Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է[14]։ Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց նորածին երեխաներին, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են[34], կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն[21]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի վարակման սերոլոգիական բնութագիրը

Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ)[8]։ Պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից 1-2 շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել[15]։

Հեպատիտ C-ի քրոնիկական ձև համարվում է հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը արյան մեջ 6 ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով[11]։ Քանի որ քրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում[11], սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշների դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև[14]։

Արյան ուսումնասիրություն (Սերոլոգիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից՝ իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով[8]։ Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով[8]։ Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) որոշակիացնում է բարդության աստիճանը[8] ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ[8]։ Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն 6-8 շաբաթ անց է տալիս դրական արդյունք[12]։

Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում[11]․ միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո 7 շաբաթների ընթացքում[12]։ Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը[12]։

Բիոպսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդի բիոպսիան կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է[6]։ Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են բիոպսիայի ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ[6]։ Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում բիոպսիայի անհրաժեշտությունը[6]։

Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50%-ը գիտի իր վիճակի մասին[29]։ Բարձր ռիսկային խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել[29]։ Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա քրոնիկական հեպատիտ C-ի միակ նշանն է լինում[35]։ Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում[8]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի դրությամբ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ[36]։ Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են՝ ասեղների միանգամյա օգտագործումը կարևորող ծրագրերը և թմրանյութերից կախվածության բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են Հեպատիտ C-ով վարակվելու վտանգը 75%-ով[37]։ Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ) համընդհանուր կանխարգելիչ միջոցառումների կատարում[12]։ Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներարկման եղանակով[14]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է քրոնիկական։ Այս դեպքերի 40-80%-ը ապաքինվում է բուժման արդյունքում[38][39]։ Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման[9]։ Հեպատիտ C-ի քրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունավոր ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց[8] և պետք է պատվաստվի հեպատիտ Ա-ի և հեպատիտ Բ-ի դեմ[8]։ Ցիրոզի առկայության դեպքում պետք է կատարվի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով[8]։

Դեղորայքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (ԲՕևՍԻԿ)՝ բուժում ստանալու նպատակով[8]։ Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը՝ 24 կամ 48 շաբաթվա ընթացքում՝ կախված HCV-ի տեսակից[8]։ Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ[8]։ Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա-պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը[40][41][42]։ Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին շատ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպին բնորոշ ախտանիշեր, իսկ շուրջ 1/3-ն ունենում են հուզական խնդիրներ[8]։ Առաջին 6 ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ Հեպատիտ C-ն վերածվում է քրոնիկական ձևի[15]։ Եթե վարակը նոր է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն՝ 24 շաբաթ տևողությամբ[15]։ Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է փոխներարկումներ կատարելու կարիքը[43]։

Այլընտրանքային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են Հեպատիտ C-ի դեպքում, մասնավորապես՝ կաթնափուշ, ժենշեն (կյանքի արմատ) և կոլլոիդային արծաթ[44]։ Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում հեպատիտ C-ի ելքի բարելավում չի նկատվել, նաև չկան ապացույցներ HCV վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ[44][45][46]։

Ելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման արդյունքը՝ կախված գենոտիպից, լինում է տարբեր։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում[6]։ 2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում[6]։ 48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցները շատ քիչ են, իսկ առկա տվյալներով՝ այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին[47]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ C-ի տարածվածությունը աշխարհում 1999թ.
Հեպատիտ C-ի հետևանքով առաջացած հաշմանդամության տարիք 2004 թ. 100,000 բնակչի հաշվով
     no data      <10      10-15      15-20      20-25      25-30      30-35
     35-40      40-45      45-50      50-75      75–100      >100

130-170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է քրոնիկական Հեպատիտ C-ով[48]։ Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է Հեպատիտ C-ի հետ կապված հիվանդություններից[48]։ Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ 20-րդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղորայքի, ինչպես նաև ոչ մանրէազերծված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում[14]։

Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է Հեպատիտ C[8]՝ տարեկան 35,000-185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ նախքան փոխներարկումը արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում[15]։ Միացյալ նահանգներում հեպատիտ C-ով պայմանավորված տարեկան մահացությունը կազմում է 8000-10 000[49]։

Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում[50]։ Այդպիսի երկրներից են Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)[48]։ Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ[14]։

Հեպատիտ C-ի մահացության ցուցանիշները՝ ըստ տարածաշրջանի (2018)[51]
երկիր մահեր՝ 100 հազար մարդու հաշվով
Իրան Իրան
0,03
Թուրքիա Թուրքիա
0,02
Վրաստան Վրաստան
0,02
Հայաստան Հայաստան
0,01
Ադրբեջան Ադրբեջան
0,01

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ. Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած հեպատիտների զգալի մասը պայմանավորված չէ հեպատիտ Ա-ի կամ հեպատիտ Բ-ի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան անարդյունավետ և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կազմակերպությունում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար[52]։ 1988 թվականին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ-Ա և ոչ-Բ հեպատիտի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց ''Science'' ամսագրի 2 հոդվածներում[53][54]։ Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը[52]։ 2000 թվականին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ Հեպատիտ C-ի վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված հեպատիտների հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին 2000 թ.-ին մինչև 0»[55]։

Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ[56]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտի համաշխարհային դաշինքը ամեն տարվա հուլիսի 28-ին կազմակերպում է հեպատիտի միջազգային օրը[57]։ Հեպատիտ C-ի տնտեսական արժեքը զգալի է թե՛ անհատի, և թե՛ հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թվականի տվյալներով[58], իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թվականի դրությամբ[59]։ Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թվականի դրությամբ[60]։ Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ առողջության ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար[61]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դրությամբ հեպատիտ C-ի շուրջ 100 դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում[59]։ Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ պատվաստանյութերը, իմունոմոդուլյատորներն ու ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)[62]։ Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան Հեպատիտ C-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետո[63]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology — 2016.
  2. «Հիվանդությունների դասակարգիչ. Մաս 1. Դասակարգում, Հավելված, Վիրուսային հեպատիտ»։ www.arlis.am։ Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17 
  3. Sherris Medical Microbiology (4th ed.)։ McGraw Hill։ 2004։ էջեր 551–2։ ISBN 978-0-8385-8529-0 
  4. Houghton M (November 2009)։ «The long and winding road leading to the identification of the hepatitis C virus»։ Journal of Hepatology 51 (5): 939–48։ PMID 19781804։ doi:10.1016/j.jhep.2009.08.004 
  5. Shors Teri (2011-11-08)։ Understanding viruses (2nd ed.)։ Burlington, MA: Jones & Bartlett Learning։ էջ 535։ ISBN 9780763785536 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Rosen HR (2011-06-23)։ «Clinical practice. Chronic hepatitis C infection.»։ The New England journal of medicine 364 (25): 2429–38։ PMID 21696309։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 16 
  7. Maheshwari A; Ray, S, Thuluvath, PJ (2008-07-26)։ «Acute hepatitis C.»։ Lancet 372 (9635): 321–32։ PMID 18657711։ doi:10.1016/S0140-6736(08)61116-2 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 Wilkins T; Malcolm, JK, Raina, D, Schade, RR (2010-06-01)։ «Hepatitis C: diagnosis and treatment.»։ American family physician 81 (11): 1351–7։ PMID 20521755 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.։ Springer Verlag։ 2011։ էջ 4։ ISBN 9781461411918 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Nelson PK; Mathers, BM, Cowie, B, Hagan, H, Des Jarlais, D, Horyniak, D, Degenhardt, L (2011-08-13)։ «Global epidemiology of hepatitis B and hepatitis C in people who inject drugs: results of systematic reviews.»։ Lancet 378 (9791): 571–83։ PMID 21802134։ doi:10.1016/S0140-6736(11)61097-0 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.։ Springer Verlag։ 2011։ էջեր 103–104։ ISBN 9781461411918 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Dolin [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010)։ Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases (7th ed. ed.)։ Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier։ էջեր Chapter 154։ ISBN 978-0443068393 
  13. Mueller S; Millonig, G, Seitz, HK (2009-07-28)։ «Alcoholic liver disease and hepatitis C: a frequently underestimated combination.»։ World journal of gastroenterology : WJG 15 (28): 3462–71։ PMID 19630099 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 14,9 Alter MJ (2007-05-07)։ «Epidemiology of hepatitis C virus infection.»։ World journal of gastroenterology : WJG 13 (17): 2436–41։ PMID 17552026 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Ozaras R; Tahan, V (2009 Apr)։ «Acute hepatitis C: prevention and treatment.»։ Expert review of anti-infective therapy 7 (3): 351–61։ PMID 19344247 
  16. Zignego AL, Ferri C, Pileri SA, Caini P, Bianchi FB (January 2007)։ «Extrahepatic manifestations of Hepatitis C Virus infection: a general overview and guidelines for a clinical approach»։ Digestive and Liver Disease 39 (1): 2–17։ PMID 16884964։ doi:10.1016/j.dld.2006.06.008 
  17. Louie KS; Micallef JM; Pimenta JM; Forssen UM (January 2011)։ «Prevalence of thrombocytopenia among patients with chronic hepatitis C: a systematic review»։ Journal of viral hepatitis 18 (1): 1–7։ PMID 20796208։ doi:10.1111/j.1365-2893.2010.01366.x 
  18. Iannuzzella F, Vaglio A, Garini G (May 2010)։ «Management of hepatitis C virus-related mixed cryoglobulinemia»։ Am. J. Med. 123 (5): 400–8։ PMID 20399313։ doi:10.1016/j.amjmed.2009.09.038 
  19. Nakano T, Lau GM, Lau GM, Sugiyama M, Mizokami M (December 2011)։ «An updated analysis of hepatitis C virus genotypes and subtypes based on the complete coding region»։ Liver Int.։ PMID 22142261։ doi:10.1111/j.1478-3231.2011.02684.x 
  20. Maheshwari A; Thuluvath, PJ (2010 Feb)։ «Management of acute hepatitis C.»։ Clinics in liver disease 14 (1): 169–76; x։ PMID 20123448 
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Pondé RA; Mikhaĭlova, A (2011 Feb)։ «Hidden hazards of HCV transmission.»։ Medical microbiology and immunology 200 (1): 7–11։ PMID 20461405 
  22. Xia X; Luo, J, Bai, J, Yu, R (2008 Oct)։ «Epidemiology of HCV infection among injection drug users in China: systematic review and meta-analysis.»։ Public health 122 (10): 990–1003։ PMID 18486955։ doi:10.1016/j.puhe.2008.01.014 
  23. Imperial JC (2010 Jun)։ «Chronic hepatitis C in the state prison system: insights into the problems and possible solutions.»։ Expert review of gastroenterology & hepatology 4 (3): 355–64։ PMID 20528122 
  24. Vescio MF; Longo, B, Babudieri, S, Starnini, G, Carbonara, S, Rezza, G, Monarca, R (2008 Apr)։ «Correlates of hepatitis C virus seropositivity in prison inmates: a meta-analysis.»։ Journal of epidemiology and community health 62 (4): 305–13։ PMID 18339822 
  25. Marx John (2010)։ Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition։ Philadelphia, PA: Mosby/Elsevier։ էջ 1154։ ISBN 9780323054720 
  26. «Highest Rates of Hepatitis C Virus Transmission Found in Egypt»։ Al Bawaba։ 2010-08-09։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27–ին 
  27. 27,0 27,1 27,2 Tohme RA, Holmberg SD (June 2010)։ «Is sexual contact a major mode of hepatitis C virus transmission?»։ Hepatology 52 (4): 1497–505։ PMID 20635398։ doi:10.1002/hep.23808 
  28. «Hepatitis C Group Education Class»։ United States Department of Veteran Affairs 
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Jafari S; Copes, R, Baharlou, S, Etminan, M, Buxton, J (2010 Nov)։ «Tattooing and the risk of transmission of hepatitis C: a systematic review and meta-analysis.»։ International journal of infectious diseases : IJID : official publication of the International Society for Infectious Diseases 14 (11): e928–40։ PMID 20678951 
  30. «Hepatitis C»։ Center for Disease Control and Prevention։ Վերցված է 2012 թ․ հունվարի 2 
  31. Lock G, Dirscherl M, Obermeier F և այլք: (September 2006)։ «Hepatitis C —contamination of toothbrushes: myth or reality?»։ J. Viral Hepat. 13 (9): 571–3։ PMID 16907842։ doi:10.1111/j.1365-2893.2006.00735.x 
  32. 32,0 32,1 32,2 «Hepatitis C»։ FAQ – CDC Viral Hepatitis։ Վերցված է 2012 թ․ հունվարի 2 
  33. 33,0 33,1 Lam NC; Gotsch, PB, Langan, RC (2010-11-15)։ «Caring for pregnant women and newborns with hepatitis B or C.»։ American family physician 82 (10): 1225–9։ PMID 21121533 
  34. Mast EE (2004)։ «Mother-to-infant hepatitis C virus transmission and breastfeeding»։ Advances in Experimental Medicine and Biology 554: 211–6։ PMID 15384578 
  35. Senadhi V (2011 Jul)։ «A paradigm shift in the outpatient approach to liver function tests.»։ Southern medical journal 104 (7): 521–5։ PMID 21886053 
  36. Halliday J; Klenerman, P, Barnes, E (2011 May)։ «Vaccination for hepatitis C virus: closing in on an evasive target.»։ Expert review of vaccines 10 (5): 659–72։ PMID 21604986։ doi:10.1586/erv.11.55 
  37. Hagan H; Pouget, ER, Des Jarlais, DC (2011-07-01)։ «A systematic review and meta-analysis of interventions to prevent hepatitis C virus infection in people who inject drugs.»։ The Journal of infectious diseases 204 (1): 74–83։ PMID 21628661 
  38. Torresi J; Johnson, D, Wedemeyer, H (2011 Jun)։ «Progress in the development of preventive and therapeutic vaccines for hepatitis C virus.»։ Journal of hepatology 54 (6): 1273–85։ PMID 21236312։ doi:10.1016/j.jhep.2010.09.040 
  39. Ilyas JA; Vierling, JM (2011 Aug)։ «An overview of emerging therapies for the treatment of chronic hepatitis C.»։ Clinics in liver disease 15 (3): 515–36։ PMID 21867934 
  40. Foote BS, Spooner LM, Belliveau PP (September 2011)։ «Boceprevir: a protease inhibitor for the treatment of chronic hepatitis C»։ Ann Pharmacother 45 (9): 1085–93։ PMID 21828346։ doi:10.1345/aph.1P744 
  41. Smith LS, Nelson M, Naik S, Woten J (May 2011)։ «Telaprevir: an NS3/4A protease inhibitor for the treatment of chronic hepatitis C»։ Ann Pharmacother 45 (5): 639–48։ PMID 21558488։ doi:10.1345/aph.1P430 
  42. Ghany MG, Nelson DR, Strader DB, Thomas DL, Seeff LB (October 2011)։ «An update on treatment of genotype 1 chronic hepatitis C virus infection: 2011 practice guideline by the American Association for the Study of Liver Diseases»։ Hepatology 54 (4): 1433–44։ PMC 3229841։ PMID 21898493։ doi:10.1002/hep.24641 
  43. Alavian SM, Tabatabaei SV (April 2010)։ «Treatment of chronic hepatitis C in polytransfused thalassaemic patients: a meta-analysis»։ J. Viral Hepat. 17 (4): 236–44։ PMID 19638104։ doi:10.1111/j.1365-2893.2009.01170.x 
  44. 44,0 44,1 Hepatitis C and CAM: What the Science Says Archived 2013-05-13 at the Wayback Machine.. NCCAM March 2011. (Retrieved 07 March 2011)
  45. Liu J; Manheimer, E, Tsutani, K, Gluud, C (2003 Mar)։ «Medicinal herbs for hepatitis C virus infection: a Cochrane hepatobiliary systematic review of randomized trials.»։ The American journal of gastroenterology 98 (3): 538–44։ PMID 12650784 
  46. Rambaldi A; Jacobs, BP, Gluud, C (2007-10-17)։ «Milk thistle for alcoholic and/or hepatitis B or C virus liver diseases.»։ Cochrane database of systematic reviews (Online) (4): CD003620։ PMID 17943794 
  47. Fung J, Lai CL, Hung I և այլք: (September 2008)։ «Chronic hepatitis C virus genotype 6 infection: response to pegylated interferon and ribavirin»։ The Journal of Infectious Diseases 198 (6): 808–12։ PMID 18657036։ doi:10.1086/591252 
  48. 48,0 48,1 48,2 «WHO Hepatitis C factsheet»։ 2011։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 13 
  49. Colacino ed. by J. M.; Heinz, B. A. (2004)։ Hepatitis prevention and treatment։ Basel: Birkhäuser։ էջ 32։ ISBN 9783764359560 
  50. al.] edited by Gary W. Brunette ... [et։ CDC health information for international travel : the Yellow Book 2012։ New York: Oxford University։ էջ 231։ ISBN 9780199769018 
  51. «HEPATITIS C DEATH RATE BY COUNTRY»։ World Life Expectancy (անգլերեն)։ Վերցված է 2022-06-17 
  52. 52,0 52,1 Boyer JL (2001)։ Liver cirrhosis and its development: proceedings of the Falk Symposium 115։ Springer։ էջ 344։ ISBN 9780792387602 
  53. Choo QL, Kuo G, Weiner AJ, Overby LR, Bradley DW, Houghton M (April 1989)։ «Isolation of a cDNA clone derived from a blood-borne non-A, non-B viral hepatitis genome»։ Science 244 (4902): 359–62։ PMID 2523562։ doi:10.1126/science.2523562 
  54. Kuo G, Choo QL, Alter HJ և այլք: (April 1989)։ «An assay for circulating antibodies to a major etiologic virus of human non-A, non-B hepatitis»։ Science 244 (4902): 362–4։ PMID 2496467։ doi:10.1126/science.2496467 
  55. Winners Albert Lasker Award for Clinical Medical Research, The Lasker Foundation. Retrieved 20 February 2008.
  56. Houghton, M., Q.-L. Choo, and G. Kuo. NANBV Diagnostics and Vaccines. European Patent No. EP-0-3 18-216-A1. European Patent Office (filed 18 November 1988, published 31 May 1989).
  57. Eurosurveillance editorial team (2011-07-28)։ «World Hepatitis Day 2011.»։ Euro surveillance : bulletin europeen sur les maladies transmissibles = European communicable disease bulletin 16 (30)։ PMID 21813077 
  58. Wong JB (2006)։ «Hepatitis C: cost of illness and considerations for the economic evaluation of antiviral therapies.»։ PharmacoEconomics 24 (7): 661–72։ PMID 16802842 
  59. 59,0 59,1 El Khoury A. C.; Klimack, W. K., Wallace, C., Razavi, H. (դեկտեմբերի 1, 2011)։ «Economic burden of hepatitis C-associated diseases in the United States»։ Journal of Viral Hepatitis։ doi:10.1111/j.1365-2893.2011.01563.x 
  60. «Hepatitis C Prevention, Support and Research ProgramHealth Canada»։ Public Health Agency of Canada։ Nov 2003։ Վերցված է 2012 թ․ հունվարի 10 
  61. Zuckerman edited by Howard Thomas, Stanley Lemon, Arie (2008)։ Viral Hepatitis. (3rd ed. ed.)։ Oxford: John Wiley & Sons։ էջ 532։ ISBN 9781405143882 
  62. Ahn J; Flamm, SL (2011 Aug)։ «Hepatitis C therapy: other players in the game»։ Clinics in liver disease 15 (3): 641–56։ PMID 21867942։ doi:10.1016/j.cld.2011.05.008 
  63. Vermehren J; Sarrazin, C (2011 Feb)։ «New HCV therapies on the horizon.»։ Clinical microbiology and infection : the official publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases 17 (2): 122–34։ PMID 21087349 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]